010.0206.231208
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2008 թվականի նոյեմբերի 27-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴԻՐ, ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-505-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածից հանել «և Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի» բառերը:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 4-րդ հոդվածից հանել «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամի» բառերը:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 5-րդ հոդվածից հանել «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալի» բառերը:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ հոդվածով.
i
«2.1. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնային դրույքաչափը սահմանել 680000 դրամ, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամի պաշտոնային դրույքաչափը` 600000 դրամ:»:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«ՀՈԴՎԱԾ 9. Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով:»:
ՀՈԴՎԱԾ 6. (6-րդ հոդվածն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-315-Ն օրենք)
i
(6-րդ հոդվածը փոփ. 10.12.09 ՀՕ-222-Ն, 16.11.10 ՀՕ-166-Ն օրենքներ)
23 դեկտեմբերի 2008 թվականի
ՀՕ-206-Ն