040.0212.310398
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«31» մարտի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 մարտի 1998 թվականի թիվ 212
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 36 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի ԹԻՎ 188 ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում բժշկական և դեղագործական գործունեության պետական մասնագիտական լիցենզավորման մասին» թիվ 36 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 1-ի թիվ 59 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Մինչև սույն որոշման կիրարկումը սահմանված կարգով բժշկական և դեղագործական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձինք ենթակա են լիցենզավորման մինչև 1999 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ իրավաբանական անձինք մինչև 2001 թվականի դեկտեմբերի 31-ը:
Մինչև նշված ժամկետների ավարտը պետական մասնագիտական լիցենզավորման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հաստատած ժամանակացանկին համապատասխան»:
2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին, Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հաստատած ժամանակացանկին համապատասխան աջակցել պետական մասնագիտական լիցենզավորման գործընթացին:
i
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունիսի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում բժշկական և դեղագործական գործունեության պետական մասնագիտական լիցենզավորման կարգը հաստատելու մասին» թիվ 188 որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետը: