040.0129.020398
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«2» մարտի 1998 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 մարտի 1998 թ. թիվ 129
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի ԹԻՎ 195 ԵՎ ԹԻՎ 196 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 24-ի «Վանաձորի քիմիական գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» թիվ 195 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. «Վանաձորի քիմիական գործարան» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել`
ա) թիվ թիվ 2, 3, 4 հանրակացարանները (քաղ. Վանաձոր), կուլտուրայի և հանգստի այգին (քաղ. Վանաձոր), «Լոռի» մարզային ակումբը, և դրանք երկամսյա ժամկետում սահմանված կարգով հանձնել Վանաձորի քաղաքային համայնքին` սեփականության իրավունքով.
բ) հրշեջ մասի շենքը, գույքը (այդ թվում` 2 հրշեջ ավտոմեքենա), և դրանք երկամսյա ժամկետում սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության տնօրինությանը»:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 24-ի «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» թիվ 196 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել`
ա) հանրակացարանը, և այն երկամսյա ժամկետում սահմանված կարգով հանձնել Վանաձորի քաղաքային համայնքին` սեփականության իրավունքով.
(2-րդ կետը փոփ. 01.10.01 թիվ 921 որոշում)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մարտի 2-ից: