040.0334.310307
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«31» մարտի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 մարտի 2007 թվականի N 334-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի «Նախազորակոչային ու զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների առողջական վիճակի գնահատման, բժշկական փորձաքննության անցկացման, բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 587-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
i
1) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին և 3.2-րդ ենթակետերով.
«3.1. Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց մոտ տուբերկուլյոզի վաղ հայտնաբերման ու կանխարգելման նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագիրը, ազգային ծրագրի իրականացման ժամանակացույցն ու առողջապահական ազգային ծրագրերը համակարգող հանրապետական միջգերատեսչական խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի N 316 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1680-Ն որոշմամբ հաստատված` տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրից բխող առողջության առաջնային պահպանման օղակի մասնագետների կողմից (տեղամասային թերապևտ, ընտանեկան բժիշկ, մանկաբույժ) իրականացվում են պարտադիր հետազոտություններ` համաձայն N 5 հավելվածի:
3.2. Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային հետազոտության ավարտից հետո, տուբերկուլյոզի հայտնաբերման դեպքում, կազմակերպվում է տեղեկատվության անհապաղ փոխանցում տարածաշրջանային զինկոմիսարիատ` նրանց հետագա հաշվառման և վերահսկողության կազմակերպման նպատակով` Հայաստանի Հանրապետության պոլիկլինիկաներում ստեղծված տուբերկուլյոզի դեմ պայքարի կաբինետներում: Հետագա հիվանդանոցային, դիսպանսեր կամ ամբուլատոր և վերականգնողական (առողջարանային) բուժումը կազմակերպվում է ըստ զինապարտների բնակության վայրերի` տուբերկուլյոզի դեմ պայքարի կաբինետների կողմից` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի N 1680-Ն որոշմամբ հաստատված` տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրով:».
2) որոշման N 1 հավելվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«9. Նախազորակոչային և զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային բուժումն իրականացվում է գարնանային և աշնանային զորակոչի, ինչպես նաև զորակոչից դուրս ընկած ժամանակահատվածում, և նրանց նկատմամբ զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի ավագ բժշկի և տվյալ տարիքի պատանիների բուժսպասարկման համար առանձնացված առաջնային օղակի մասնագետի կողմից սահմանվում է շարունակական հսկողություն:».
3) որոշումը լրացնել N 5 հավելվածով` համաձայն հավելվածի:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2007 թվականի մարտի 15-ի
N 334-Ն որոշման
«Հավելված N 5
ՀՀ կառավարության
2004 թվականի ապրիլի 22-ի
N 587-Ն որոշման
ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԻ ՎԱՂ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ
._________________________________________________________________________.
| Տարիքը | Մասնագետի | Հետազոտությունները |
| | հսկողությունը | |
|_______________|_____________________|___________________________________|
|Նախազորակոչային|տվյալ տարիքի |1) խորխի եռակի բակտերիոսկոպիա |
|տարիք` 16-18 |պատանիների | (խորխի առկայության դեպքում) |
|տարեկան |բուժսպասարկման համար |2) ՄԱՆՏՈՒ-ի հետազոտության 2 TE |
|կցագրում |առանձնացված առաջնային|3) R-հետազոտություն |
|N 1 գծապատկեր |օղակի մասնագետ |4) բժշկական տուբերկուլոդիագնոստիկա |
|N 2 գծապատկեր | | (էքսպրես թեստ)` տարեկան 1 անգամ |
| | |5) ԲՑԺ-ի պատվաստում (եթե ՄԱՆՏՈՒ-ի |
| | | հետազոտության արդյունքը |
| | | բացասական է) |
|_______________|_____________________|___________________________________|
|Զորակոչային |տվյալ տարիքի |1) որովայնի օրգանների սոնոգրաֆիա |
|տարիք` 18-27 |պատանիների |2) խորխի եռակի բակտերիոսկոպիա |
|տարեկան |բուժսպասարկման համար | (խորխի առկայության դեպքում) |
|N 3 գծապատկեր |առանձնացված առաջնային|3) R-հետազոտություն |
| |օղակի մասնագետ | (ֆլյուորոգրաֆիա` իրականացվում է |
| | | հանրապետական հավաքակայանում) |
| | |4) բժշկական տուբերկուլոդիագնոստիկա |
| | | (էքսպրես թեստ)` տարեկան 1 անգամ |
| | |5) ՄԱՆՏՈՒ-ի հետազոտություն 2 TE |
| | | (եթե նախկին հետազոտության |
| | | արդյունքը բացասական է) |
| | |6) ԲՑԺ-ի պատվաստում (եթե ներկայիս |
| | | ՄԱՆՏՈՒ-ի հետազոտության |
| | | արդյունքը բացասական է) |
| | |7) ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի |
| | | հետազոտություններ (ենթակա են |
| | | 18-27 տարեկանը լրացած` ռիսկի |
| | | խմբին պատկանող անձինք) |
._________________________________________________________________________.
Գծապատկեր N 1
._________________.
| Նախազորակոչային |
| տարիք` |
| 16 տարեկան |
._________________.
|
\|/
.____________________________________.
|1. Խորխի եռակի հետազոտություն |
| (առկայության դեպքում) |
|2. ՄԱՆՏՈՒ-ի հետազոտություն 2 TE |
|3. R-հետազոտություն (ֆլյուորոգրաֆիա)|
|4. Թեստ |
.____________________________________.
.________. ._________.
| |
\|/ \|/
._____________. .______________________.
|1. Բացասական | |1. Բացասական |
|2. Նորմա | |2. Նորմա |
|3. Բացասական | |3. Դրական |
|4. Բացասական | |4. Դրական (հիպերերգիկ)|
._____________. .______________________.
\|/ \|/
.______. ._________________________.
| ԲՑԺ | | Հետազոտում մասնագիտացված|
.______. | բուժհաստատությունում |
._________________________.
.______________. |
\|/ \|/
.______________________. .______________.
|Թոքային և արտաթոքային| |Հաստատվում է |
|տուբերկուլյոզ չի | |տուբերկուլյոզ |
|հայտնաբերված ՄԱՆՏՈՒ` | | |
|դրական (հիպերերգիկ) | | |
.______________________. .______________.
\|/ \|/
.____________________. .______________.
|Քիմիապրոֆիլակտիկա` | |Բուժում` |
|6 ամիս | |մասնագիտացված |
.____________________. |հիմնարկում |
.______________.
Գծապատկեր N 2
._________________.
| Նախազորակոչիկ` |
| 17 տարեկան |
._________________.
\|/
._________________________________.
| Խորխի եռակի հետազոտություն |
| (առկայության դեպքում) |
._________________________________.
.________. | | ._________.
| Դրական |<_. .__="">|Բացասական|
.________. ._________.
\|/ \|/
.______________. .______________.
|Մասնագիտացված | |Ճառագայթային |
|բուժօգնություն| |հետազոտություն|
.______________. .______________.
._______________. \|/
._________________________. | .__________________________.
|Թոքաբորբի ռենտգենաբանական|<__. |դիսեմինացիա="">
|և կլինիկական նշաններ | |կլոր գոյացություն |
._________________________. |խոռոչային գոյացություն |
\|/ |մեծացած լիմֆատիկ հանգույց |
._________________________. |պլևրիտ |
|Բուժում` լայն սպեկտորի | .__________________________.
|հակաբիոտիկներով | |
._________________________. |
\|/ |
._________________________. |
|Կոնտրոլ ռենտգեն նկարներ | |
._________________________. |
\|/ \|/ \|/
._________. ._________. ._______________________.
|Էֆեկտ չկա| |Էֆեկտ կա | |Բուժում` մասնագիտացված |
._________. ._________. |հաստատությունում |
\|/ \|/ ._______________________.
.________________. ._______________.
|Բուժում` | |Տուբերկուլյոզը |
|մասնագիտացված | |ժխտվում է |
|հաստատությունում| | |
.________________. ._______________.
Գծապատկեր N 3
._____________.
| Զինակոչիկ` |
|18-27 տարեկան|
._____________.
|
\|/
.____________________________________.
|1. Խորխի եռակի հետազոտություն |
| (առկայության դեպքում) |
|2. R-հետազոտություն (ֆլյուորոգրաֆիա)|
|3. Թեստ |
|4. ՄԱՆՏՈՒ-ի հետազոտություն 2 TE |
.____________________________________.
.______________________. | |
\|/ | |
._____________. | \|/
|1. Բացասական | \|/ ._______________________.
|2. Նորմա | .______________. |1. Բացասական |
|3. Բացասական | |Տուբերկուլյոզը| |2. Նորմա |
|4. Բացասական | |ժխտվում է | |3. Դրական |
._____________. .______________. |4. Հիպերերգիկ ռեակցիա` |
| | | 17 մմ ավելի |
| | ._______________________.
\|/ \|/
.________________. .__________________________.
|Տուբերկուլյոզ | |1. Դրական |
|չի հայտնաբերվում| |2. Ախտորոշման փոփոխություն|
.________________. |3. Դրական |
.__________________________.
\|/
._______________________________.
|Տուբերկուլյոզը հաստատվում է, |
|ենթակա է բուժման` մասնագիտացված|
|հաստատությունում |
._______________________________.»: