Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱ ...

 

 

030.0879.200198

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Առևտրի, հանրային սննդի և սպասարկման բնագավառներում Երևանի քաղաքապետի, Հայաստանի Հանրապետության մարզպետների լիազորությունները հստակեցնելու նպատակով, որոշում  ե մ.

i

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» ՆՀ-727 հրամանագրի 1.16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում առևտրի, հանրային սննդի և սպասարկման բնագավառներում»:

2. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

ա) 1.2-րդ կետը «բնության և շրջակա միջավայրի պահպանություն» տողից հետո լրացնել «առևտուր, հանրային սնունդ և սպասարկում» նոր տողով.

բ) 1.3-րդ կետից հանել «առևտրի և սպասարկումների» բառերը.

i

գ) 1.20-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.20(1)-րդ կետ.

«1.20(1). Առևտրի, հանրային սննդի և սպասարկման բնագավառներում մարզպետը`

ա) միջոցներ է ձեռնարկում մարզի տարածքում առևտրի, հանրային սննդի և սպասարկման ոլորտի ձեռնարկությունների և այլ տնտեսավարող սուբյեկտների գործունեության ընդլայնման և արդյունավետության ապահովման ուղղությամբ.

բ) օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում առևտրի, հանրային սննդի և սպասարկման բնագավառներում».

դ) 1.23-րդ կետի`

i

առաջին պարբերությունից հանել «առևտրի ու սպասարկումների հարցերով» բառերը.

վերջին պարբերությունը հանել:

 

20 հունվարի 1998 թ.

ՆՀ-879

 

 

pin
ՀՀ Նախագահ
20.01.1998
N ՆՀ-879
Հրամանագիր