040.1870.301206
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«30» դեկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 դեկտեմբերի 2006 թվականի N 1870-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը լիազորություններ վերապահելու մասին» N 202-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
i
ա) որոշման 3-րդ կետի «բ» ենթակետը «առաջին» բառից հետո լրացնել «և անձնակազմի կառավարման» բառերով, իսկ «բաժնի» բառը փոխարինել «բաժինների» բառով.
բ) որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» ենթակետով.
«դ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժինը կարող է ունենալ առնվազն 2 հաստիքային միավոր».
գ) որոշման N 1 հավելվածի`
i
32-րդ կետից հանել «քարտուղարություն» բառը,
40-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժզ» ենթակետով.
«ժզ) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան` անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը»:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) ավիացիոն անվտանգության բաժինը վերակազմակերպել ավիացիոն անվտանգության վարչության.
բ) քարտուղարությունը բաժանման միջոցով վերակազմակերպել անձնակազմի կառավարման բաժնի և ընդհանուր բաժնի:
Այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածի «Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժինը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի դեկտեմբերի 28-ի
N 1870-Ն որոշման
Կառուցվածքային ստորաբաժանումներ
Ավիացիոն անվտանգության վարչություն
Թռիչքների անվտանգության տեսչական վարչություն
Թռիչքային ստանդարտների վարչություն
Օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման
վարչություն
Օդային փոխադրումների կարգավորման և լիցենզավորման վարչություն
Անձնակազմի կառավարման բաժին
Ընդհանուր բաժին
Իրավաբանական բաժին Հաշվապահական հաշվառման բաժին Առաջին բաժին