Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 19 ...

 

 

040.1792.211206

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» դեկտեմբերի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 նոյեմբերի 2006 թվականի N 1792-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի «Էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1925-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) որոշման նախաբանից հանել «(էլեկտրական էներգիայի որակի ապահովում)» բառերը.

i

2) որոշման 2-րդ կետից հանել «բացառությամբ սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի ընդհանուր նշանակության էլեկտրական ցանցերում էլեկտրական էներգիայի որակին վերաբերող դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 2 տարի հետո» բառերը.

3) որոշման հավելվածի`

ա) 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1. Էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է այն տեխնիկական միջոցների վրա, որոնք նախատեսված են շրջանառության մեջ դնելու համար և կարող են առաջացնել էլեկտրամագնիսական խանգարումներ, որոնց գործառությունը կարող է զգայուն լինել արտաքին էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ:

2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են էլեկտրամագնիսական խանգարումների ազդեցության հետևանքով տեխնիկական միջոցների խափանման պատճառով մարդու կյանքին և առողջությանը, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքին և շրջակա միջավայրին վնաս պատճառելը կանխարգելելու հետ կապված տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիությանը ներկայացվող պահանջները:

3. Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը չի տարածվում հետևյալ տեխնիկական միջոցների վրա`

ա) էլեկտրամագնիսականության նկատմամբ պասսիվ տեխնիկական միջոցների,

բ) օդագնացական տեխնիկայի,

գ) ռազմական նշանակության տեխնիկական միջոցների, ինչպես նաև այն տեխնիկական միջոցների, որոնց մասին տեղեկությունը հանդիսանում է պետական գաղտնիք` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի N 120-Ն որոշմամբ սահմանված ժողովրդատնտեսական նշանակության և ռազմական արդյունաբերության միասնական պահանջներով տեխնիկական միջոցների վրա, որոնք նախատեսված են ինչպես ընդհանուր արդյունաբերական, այնպես էլ ռազմական նշանակության տեխնիկական միջոցներ կիրառելու համար,

դ) ռադիոսարքերի, որոնք օգտագործվում են ռադիոսիրողների կողմից` համաձայն Էլեկտրակապի միջազգային միության ռադիոկապի կանոնակարգում տրված սահմանման, այն պայմանով, որ այդ ռադիոսարքերը նախատեսված չեն շրջանառության մեջ դնելու համար:»,

i

բ) 4-րդ կետի երկրորդ պարբերության մեջ «Հեռահաղորդակցության մասին» բառերը փոխարինել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» բառերով,

գ) 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

i

դ) 6-րդ կետի`

i

«տեխնիկական միջոցի գործառնական որակ», «էլեկտրամագնիսական պայմաններ», «էլեկտրամագնիսական խանգարումների չափման միջոց» հասկացություններն իրենց սահմանումներով ուժը կորցրած ճանաչել,

«էլեկտրամագնիսական համատեղելիության ստանդարտ» հասկացության սահմանումից հանել «(էլեկտրական էներգիայի որակի ապահովում)» բառերը,

ե) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

i

«Էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ կայունության պահանջները չեն տարածվում կենցաղային սարքերի վրա, բացառությամբ ռադիոէլեկտրոնային արտադրանքների և ռադիոէլեկտրոնային արտադրանք պարունակող տեխնիկական միջոցների:»,

i

զ) 10-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել «(էլեկտրական էներգիայի որակը)» բառերը,

է) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

i

«Տեխնիկական միջոցներ արտադրողը, վաճառողը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է օգտագործողներին տրամադրեն սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին տեխնիկական միջոցի համապատասխանությունն ապացուցող փաստաթղթեր (սույն տեխնիկական կանոնակարգի VII բաժնում տրված տվյալ տեխնիկական միջոցի վրա տարածվող էլեկտրամագնիսական համատեղելիության ստանդարտների համապատասխանության մասին տեղեկություններ, փորձարկման արձանագրություններ): Տեխնիկական միջոցներ օգտագործողները պարտավոր են պահել իրենց տրամադրված փաստաթղթերը տեխնիկական միջոցի շահագործման ընթացքում` անհրաժեշտության դեպքում պետական վերահսկողությունն իրականացնող մարմին ներկայացնելու համար:»,

ը) IV բաժինն ուժը կորցրած ճանաչել,

i

թ) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«21. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին տեխնիկական միջոցների համապատասխանության պետական վերահսկողությունը պետք է իրականացվի օրենքով սահմանված կարգով:»,

i

ժ) VII բաժնի տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների կատարումն ապահովող ստանդարտների ցանկում`

հանել «ԳՕՍՏ Ռ 51318.14.1» ստանդարտի նշագրով տողը,

«ԳՕՍՏ 30805.14.1-2003 (ՍԻՍՊՌ 14-1)» ստանդարտի նշագիրը փոխարինել «ԳՕՍՏ 30805.14.1 (ՍԻՍՊՌ 14-1)» ստանդարտի նշագրով,

լրացնել հետևյալ նոր տողերով`

 

«.______________________________________________________________________.

|ԳՕՍՏ 26169  |Համատեղելիություն ռադիոէլեկտրոնային միջոցների            |

|            |էլեկտրամագնիսական. Երկբևեռ  հզոր բարձր հաճախականության   |

|            |գծային տրանզիստորների համակցման բաղադրիչների             |

|            |գործակիցների նորմեր                                      |

|____________|_________________________________________________________|

|ԳՕՍՏ Ռ 51855|Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական.|

|            |Ռադիոկապի միջոցներ անձնական օգտագործման 26965-ից մինչև   |

|            |27860 կՀց հաճախականությունների շերտում անկյունային       |

|            |մոդուլումով աշխատող. Պահանջներ և  փորձարկման մեթոդներ    |

|____________|_________________________________________________________|

|ԳՕՍՏ Ռ 51856|Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական.|

|            |Ռադիոկապի միջոցներ փոքր շառավղով 3 կՀց-ից մինչև  400 ԳՀց |

|            |հաճախականություններում աշխատող. Պահանջներ և  փորձարկման  |

|            |մեթոդներ                                                 |

.______________________________________________________________________.»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.11.2006
N 1792-Ն
Որոշում