Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի ԹԻՎ 218 ...

04.11.2004 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   04.01.1998  -ից մինչեւ   04.11.2004  -ը:
 

(ուժը կորցրել է 03.11.04 թիվ 1465-Ն որոշում)

i

040.594.181297

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«18» դեկտեմբերի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 դեկտեմբերի 1997 թվականի թիվ 594

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի ԹԻՎ 218 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «Արմենթել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» թիվ 218 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները

ա) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 15-րդ կետով.

i

«15. Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը` համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ մեկամսյա ժամկետում ավարտել լուծարված «Հայաստանի հեռախոսային ցանց» պետական ձեռնարկության գույքը «Արմենթել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնելու գործընթացը»:

i

Այդ կապակցությամբ որոշման 15-րդ և 16-րդ կետերը համապատասխանաբար համարել 16-րդ և 17-րդ կետեր.

i

բ) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության տարածքում կապի բնագավառում գործունեություն ծավալելու վերաբերյալ թիվ 60 լիցենզիայի վերախմբագրված ու լրացված տարբերակում կատարել հետևյալ փոփոխությունները`

լիցենզիայի 6-րդ բաժնի «Բ» ենթաբաժնի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Վերախմբագրման ամսաթվից 5-րդ տարվանից հետո հաջորդ ընթացիկ տարվա համար արդյունավետության գործակիցը կլինի 0,25 (զրո ամբողջ քսանհինգ հարյուրերորդական) տոկոս: Դրանից հետո յուրաքանչյուր տարի արդյունավետության գործակիցը կբարձրանա 0,25 տոկոսով` նկատի ունենալով այն հանգամանքը, որ որևէ տարում արդյունավետության գործակիցը երբևիցե չի անցնի 2,5 տոկոսից: Եթե լիցենզավորվողը համոզվում է, որ արդյունավետության գործակիցը կայուն չէ և չի համապատասխանում լիցենզիայի 6-րդ բաժնի «Ա» ենթաբաժնի 1-ին կետով նախատեսված նպատակներին, ապա նա 11-րդ բաժնի համաձայն իրավունք ունի դիմելու արբիտրաժ».

լիցենզիայի Բ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«Նախնական սակագներ

 

Տեղական հեռահաղորդակցության

ծառայություններ

 

      տեղադրում                                  24000 դրամ*

 

      բաժանորդային վարձ    բնակչություն***         600 դրամ* (ամսական)

 

                           գործարար բաժանորդ     5 ԱՄՆ-ի դոլարին համարժեք

                                                 դրամ (ամսական)

 

      տեղական անվճար       բնակչություն          120 րոպե (ամսական)

զանգեր

 

                           գործարար բաժանորդ     0 (զրո) րոպե (ամսական)

 

      տեղական զանգեր                             8 դրամ`* 1 րոպեի համար**

 

      տեղական այլ                                Բ-1 հավելվածի համաձայն

ծառայություններ

 

Ներհանրապետական                                  20 դրամ`* 1 րոպեի համար*

հեռահաղորդակցության ծառայություններ

 

Հասարակական                                      20 դրամ` 1 րոպեի համար

տաքսաֆոններ

 

Շարժական բջջային (GSM)                           Բ-2 հավելվածի համաձայն

հեռահաղորդակցության ծառայություններ

 

Շարժական հեռատող (փեյջինգ)                       Բ-3 հավելվածի համաձայն

հեռահաղորդակցության ծառայություններ.

 

Միջազգային                                       Բ-4 հավելվածի համաձայն

հեռահաղորդակցության ծառայություններ

 

Ելնելով նշված սակագների նպատակներից` «գործարար բաժանորդ» և «բնակչություն» հասկացություններն ունեն հետևյալ իմաստը`

գործարար բաժանորդ`

իրավաբանական անձ, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն` անկախ սեփականության ձևից և կազմակերպական-իրավական տեսակից.

օտարերկրյա իրավաբանական անձինք, նրանց ներկայացուցչությունները և մասնաճյուղերը.

Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, ինչպես նաև բյուջետային հիմնարկները (այսուհետև` կառավարական բաժանորդներ).

բնակչություն` բաժանորդ, որը չի համապատասխանում «գործարար բաժանորդ» հասկացությանը:

Նախատեսվում է, որ`

ա) 1998 թվականի հունվարի 1-ից կառավարական բաժանորդների համար կգործեն այն սակագները, որոնք սահմանված են «բնակչություն» բաժանորդների համար (առանց ավելացված արժեքի հարկի).

բ) 1999 թվականի հունվարի 1-ից կառավարական բաժանորդների համար կգործեն այն սակագները, որոնք սահմանված են «բնակչություն» բաժանորդների համար (առանց ավելացված արժեքի հարկի), գումարած «գործարար բաժանորդ» և «բնակչություն» բաժանորդների համար սահմանված սակագների տարբերության 50 (հիսուն) տոկոսը.

գ) 2000 թվականի հունվարի 1-ից կառավարական բաժանորդների համար կգործեն «գործարար բաժանորդ» բաժանորդների համար սահմանված սակագները»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի դեկտեմբերի 18-ից:

________________________

* Ներառյալ ավելացված արժեքի հարկը «բնակչություն» բաժանորդների

համար:

** Գործածվում է թվային հեռահաղորդակցության ծառայության ոլորտում

տեղական զանգերի նկատմամբ:

*** 1999 թվականի հունվարի 1-ից բարձրացնել մինչև 1,70 ԱՄՆ-ի դոլարին

համարժեք դրամ (ամսական):

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.12.1997
N 594
Որոշում