102.0191.091006
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«09» 10 2006 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10206323
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
5 հոկտեմբերի 2006 թվականի N 191-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի ԹԻՎ 79-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2006 թվականի մայիսի 12-ի «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պաշտոնի անցնելու համար ուսումնական դասընթացում ներգրավելու և դասընթաց անցնելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» թիվ 79-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
- հրամանի առաջին կետով հաստատված թիվ 1 հավելվածի`
ա) 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`
i
«5. Ծառայությունում համապատասխան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (այսուհետ` ուղեգրող) ուղեգրում է թեկնածուին ուսումնական դասընթաց անցնելու համար:»,
բ) 11-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`
i
«11. ՈՒսումնական դասընթացի արդյունքների մասին եզրակացությունը հաստատում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
Եզրակացության մեկ օրինակը պահվում է ծառայության կադրերի բաժնում, իսկ երկրորդ օրինակը տրվում է ուսումնական դասընթաց անցած թեկնածուին:»,
գ) Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ծառայության անցնելու համար ուսումնական դասընթաց անցնելու մասին եզրակացության (Ձև 2) վերջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ`
««Հաստատում եմ»
_____________________________________________________________________
(համապատասխան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի ստորագրությունը, պաշտոնը, անունը, ազգանունը)
______ ____________ 20 թ.»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: