(ուժը կորցրել է 22.02.07 ՀՕ-137-Ն օրենք)
i
010.0156.120706
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2006 թվականի հուլիսի 7-ին
«ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. ՈՒժը կորցրած ճանաչել «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (18 հունիսի 1998 թվականի, ՀՕ-233, այսուհետ` օրենք) 16-րդ, 19-րդ և 20.2-րդ հոդվածների 4-րդ, 5-րդ և 7-րդ կետերը:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 16-րդ, 19-րդ և 20.2-րդ հոդվածների 2-րդ կետերը «կարգապահությանը» բառից հետո լրացնել «, նրանց կողմից գործի քննության ժամկետների պահպանմանը» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 17-րդ հոդվածի երկրորդ, 20-րդ հոդվածի երրորդ և 20.3-րդ հոդվածի երկրորդ մասերից հանել «` կառավարության հաստատած նորմատիվներին համապատասխան» բառերը:
i
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 20.1-րդ հոդվածի երրորդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Առաջին ատյանի դատարանում գործի քննության կանոններով տնտեսական դատարանի կայացրած վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակվելուց 15 օր հետո: Վերաքննիչ վարույթի կանոններով տնտեսական դատարանի կայացրած վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:»:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«ՀՈԴՎԱԾ 21. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱԶՄԸ, ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄԸ
1. Վճռաբեկ դատարանի գործունեության նպատակն է ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը, ճիշտ մեկնաբանությունը և նպաստել իրավունքի զարգացմանը:
2. Վճռաբեկ դատարանն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական և քրեական դատավարության օրենսգրքերով սահմանված կարգով վերանայում է ստորադաս դատարանների դատական ակտերը:
3. Հայաստանի Հանրապետությունում գործում է մեկ վճռաբեկ դատարան:
4. Վճռաբեկ դատարանը կազմված է`
1) վճռաբեկ դատարանի նախագահից.
2) քաղաքացիական պալատից.
3) քրեական պալատից:
Վճռաբեկ դատարանի յուրաքանչյուր պալատ կազմված է պալատի նախագահից և պալատի հինգ դատավորներից: Վճռաբեկ դատարանի պալատների կազմերը կայացնում են որոշում վճռաբեկ դատարանի անունից:
5. Վճռաբեկ դատարանի դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է: Վճռաբեկ դատարանի նստավայրը Երևան քաղաքում է:»:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«ՀՈԴՎԱԾ 23. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ
1. Վճռաբեկ դատարանը գլխավորում է վճռաբեկ դատարանի նախագահը:
2. Վճռաբեկ դատարանի նախագահն իրականացնում է վճռաբեկ դատարանի պալատի նախագահին և դատավորին օրենքով վերապահված բոլոր լիազորությունները:
3. Վճռաբեկ դատարանի նախագահը`
1) ապահովում է վճռաբեկ դատարանի բնականոն գործունեությունը.
2) ներկայացնում է դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում.
3) հրավիրում և վարում է վճռաբեկ դատարանի պալատների նիստերը.
4) վճռաբեկ դատարանի դատավորներին օրենքով սահմանված կարգով տրամադրում է արձակուրդ.
5) հետևում է վճռաբեկ դատարանի դատավորների աշխատանքային կարգապահությանը, նրանց կողմից գործի քննության ժամկետների պահպանմանը.
6) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կարգապահական վարույթ է հարուցում վճռաբեկ դատարանի պալատի նախագահի և դատավորի նկատմամբ.
7) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված այլ լիազորություններ:
4. Որպես Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահ` վճռաբեկ դատարանի նախագահը`
1) ներկայացնում է դատական իշխանությունը այլ մարմինների հետ հարաբերություններում.
2) ապահովում է դատարանների բնականոն գործունեությունը.
3) հետևում է դատավորի վարքագծի կանոնագրքի պահանջների պահպանմանը.
4) նախագահում է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի նիստերը, դատարանների նախագահների խորհուրդը.
5) առաջին ատյանի, տնտեսական կամ վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալու կամ ժամանակավոր բացակայության դեպքերում նշանակում է ժամանակավոր պաշտոնակատար.
6) դատավորի վարքագծի կանոնագրքի պահանջների խախտում հայտնաբերելիս հաղորդում է ներկայացնում այդ մասին համապատասխանաբար դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովին կամ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին.
7) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված այլ լիազորություններ:»:
i
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 25-րդ հոդվածի երկրորդ մասից հանել «` կառավարության հաստատած նորմատիվներին համապատասխան» բառերը:
ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 5-րդ գլխի վերնագիրը «Դատարանների նախագահների խորհուրդը» բառերից առաջ լրացնել «Դատավորների ընդհանուր ժողովը և» բառերով:
ՀՈԴՎԱԾ 9. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 25.1-րդ հոդվածով.
«ՀՈԴՎԱԾ 25.1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ
1. Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը դատական իշխանության ինքնակառավարման բարձրագույն մարմինն է: Ժողովը կազմված է Հայաստանի Հանրապետության բոլոր դատավորներից:
2. Հայաստանի Հանրապետության դատավորների հերթական ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին առնվազն երկու անգամ` վճռաբեկ դատարանի նախագահի կողմից: Հայաստանի Հանրապետության դատավորների արտահերթ ընդհանուր ժողով կարող է հրավիրվել դատավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի, դատարանների նախագահների խորհրդի կամ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի կողմից:
3. Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը`
1) քննարկում է դատական իշխանության բնականոն գործունեության ապահովմանն առնչվող ցանկացած հարց, այդ թվում` դատարանների նախագահների խորհրդի իրավասությանը վերապահված, այդ հարցերի վերաբերյալ կայացնում է որոշումներ, հրապարակում ուղերձներ.
2) ընտրում է արդարադատության խորհրդի անդամ դատավորներին.
3) հաստատում է իր կանոնակարգը:
4. Ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է դատավորների ընդհանուր թվի 1/2-ից ավելին: Ժողովում որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցող դատավորների ձայների պարզ մեծամասնությամբ` բաց քվեարկությամբ: Արդարադատության խորհրդի անդամ դատավորների ընտրությունն իրականացվում է քվեաթերթիկներով` գաղտնի քվեարկությամբ: Ժողովի կանոնակարգով նախատեսված դեպքերում, ինչպես նաև ժողովի որոշմամբ կարող է իրականացվել փակ քվեարկություն:
5. Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը նախագահում է վճռաբեկ դատարանի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` կանոնակարգով սահմանված անձը:»:
ՀՈԴՎԱԾ 10. ՈՒժը կորցրած ճանաչել օրենքի 26-րդ հոդվածի երրորդ մասը:
i
ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 27-րդ հոդվածում`
i
1) առաջին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) քննարկում է դատական իշխանության բնականոն գործունեության ապահովմանն առնչվող հարցեր և ընդունում որոշումներ.».
2) առաջին մասի 6-րդ կետը «կանոնագիրքը» բառից հետո լրացնել «և «Դատական ծառայողի վարքագծի կանոնները» բառերով.
3) առաջին մասի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) իր կազմից ձևավորում է էթիկայի և այլ հանձնաժողովներ.».
4) ուժը կորցրած ճանաչել առաջին մասի 9-րդ կետը:
ՀՈԴՎԱԾ 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
12 հուլիսի 2006 թվականի
ՀՕ-156-Ն