(ուժը կորցրել է 20.02.02 ՀՕ-308 օրենք)
i
010.0148.07.10.97
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
«7» հոկտեմբերի 1997 թ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` երկրորդ մասով`
«Ազգային Ժողովի նիստերի ժամանակ դահլիճում արգելվում է բջջային և կապի այլ միջոցների օգտագործումը, բացառությամբ դահլիճում տեղադրված հեռախոսի»:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 26 հոդվածի երկրորդ մասը «Պատգամավորների առողջապահական սպասարկումն» բառերից հետո լրացնել «ու հանգստի կազմակերպումն» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 67 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`
«Եթե օրենսդրական նախաձեռնությունը ներառում է տարբեր ոլորտներ, ապա կարող են նշանակվել մեկից ավելի գլխադասային հանձնաժողովներ»:
i
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 87 հոդվածի երկրորդ մասում «և հանձնաժողովների նախագահների կարծիքները» բառերը փոխարինել «հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների և խմբերի գրավոր կարծիքները» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 92 հոդվածի երկրորդ մասը «նախագծի» բառից հետո լրացնել «և նրանում կատարված փոփոխությունների» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 93 հոդվածի չորրորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`
«Ելույթների հերթագրման ընթացքը ցուցադրվում է լուսատախտակին»:
i
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 101 հոդվածի երկրորդ մասից հանել «քվեարկությունից հետո կամ» բառերը:
30 հոկտեմբերի 1997 թ.
ՀՕ-148