050.0458.111005
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«11» 10 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05005395
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
13 սեպտեմբերի 2005 թվականի N 458-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 237-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի սեպտեմբերի 20-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 237-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` Կանոնակարգ 2) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
i
1.1. Կանոնակարգ 2-ի 28-րդ կետը երրորդ պարբերության «ե» ենթակետից հետո լրացնել նոր «ե1» ենթակետով հետևյալ բովանդակությամբ.
«ե1) բանկի սեփականությունը հանդիսացող և բանկային գործունեության համար օգտագործվող այն նյութական ակտիվների (ներառյալ այդ ակտիվների վրա կատարված կապիտալ ներդրումների) հաշվեկշռային արժեքի չափով, որոնց որևէ մասը վարձակալությամբ կամ անհատույց օգտագործման իրավունքով տրվել է այլ անձանց,»:
1.2. Կանոնակարգ 2-ի 28-րդ կետի երրորդ պարբերության «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ) բանկի սեփականությունը հանդիսացող և վերջինիս գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների (բացառությամբ սույն կետի «ե1» ենթակետով սահմանված ակտիվների) հաշվեկշռային արժեքը (հիմնական միջոցների, այդ թվում` անշարժ գույքի (շենքերի և շինությունների), այլ հիմնական միջոցների, ինչպես նաև բանկի գործունեության համար օգտագործվող հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումների) հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 25 տոկոսը գերազանցող գումարի չափով,»:
i
1.3. Կանոնակարգ 2-ի 37-րդ կետի առաջին պարբերությունում «(առանց այդ ակտիվների» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն կետի 37.4 ենթակետով նշված ակտիվների)» բառերով:
1.4. Կանոնակարգ 2-ի 37.4-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսեր» բառերից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի թողարկած արժեթղթեր» բառերով:
1.5. Կանոնակարգ 2-ի 37-րդ կետը 37.4 ենթակետից հետո լրացնել նոր 37.4.1 ենթակետով հետևյալ բովանդակությամբ.
«37.4.1 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից «Ա», «Բ» և «Գ» վարկանիշ ստացած կազմակերպությունների արժեթղթեր, որոնք օգտագործվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող գործառնություններում,»:
1.6. Կանոնակարգ 2-ի 37.5-րդ ենթակետի 4-րդ պարբերությունը «Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսերով» բառերից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի թողարկած արժեթղթերով» բառերով:
i
1.7. Կանոնակարգ 2-ի 40-րդ կետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ընդ որում, Ն31 նորմատիվը չի հաշվարկվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ պահանջների գծով (փոխառություններ, արժեթղթեր և այլ):»:
i
1.8. Կանոնակարգ 2-ի 42-րդ կետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ն32 նորմատիվի հաշվարկում չեն ընդգրկվում բանկի պահանջները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ (փոխառություններ, արժեթղթեր և այլ):»:
1.9. Կանոնակարգ 2-ի 42-րդ կետի չորրորդ պարբերության «40-րդ կետով» բառերը փոխարինել «41-րդ կետով» բառերով:
i
1.10. Կանոնակարգ 2-ի Հավելված 3-ով սահմանված աղյուսակի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
._________________________________________________________________________.
|5. Տվյալ բանկում պահվող (ներառյալ` բանկի դեպոզիտային| 0|
|հաշիվներում հաշվառվող)` ոսկու ստանդարտացված | |
|ձուլակտորներով, հայկական դրամով, առաջին խմբի մեջ | |
|մտնող արտարժութային միջոցներով, ինչպես նաև այլ | |
|արտարժութային միջոցներով (եթե վերջիններս | |
|հանդիսանում են միևնույն արտարժույթով արտահայտված | |
|ակտիվների ապահովում), ապահովված պահանջներ, | |
|հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ, | |
|անավարտ ժամկետային գործառնություններ, և դրանց գծով | |
|հաշվարկված տոկոսներ (սույն կետը չի տարածվում | |
|օֆշորային տարածքներում գործունեություն ծավալող | |
|ֆիզիկական անձանց, և այդ տարածքներում ստեղծված կամ | |
|գրանցված իրավաբանական անձանց, իրավաբանական անձի | |
|կարգավիճակ չունեցող անձանց կամ սույն կետով | |
|սահմանված անձանց մասնակցությամբ ստեղծված | |
|իրավաբանական անձանց նկատմամբ առկա ապահովված | |
|պահանջների, հետհաշվեկշռային պայմանական | |
|պարտավորությունների, անավարտ ժամկետային | |
|գործառնությունների, դրանց գծով հաշվարկված | |
|տոկոսների վրա) | |
._________________________________________________________________________.
1.11. Կանոնակարգ 2-ի Հավելված 3-ով սահմանված աղյուսակի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
._________________________________________________________________________.
|20. Օֆշորային տարածքներում գործունեություն ծավալող | 100|
|ֆիզիկական անձանց, և այդ տարածքներում ստեղծված կամ | |
|գրանցված իրավաբանական անձանց, իրավաբանական անձի | |
|կարգավիճակ չունեցող անձանց կամ սույն կետով սահմանված| |
|անձանց մասնակցությամբ ստեղծված իրավաբանական անձանց | |
|նկատմամբ պահանջները (այդ թվում` տվյալ բանկում պահվող| |
|(ներառյալ` բանկի դեպոզիտային հաշիվներում հաշվառվող) | |
|ոսկու ստանդարտացված ձուլակտորներով, հայկական դրամով,| |
|առաջին խմբի մեջ մտնող արտարժութային միջոցներով, | |
|ինչպես նաև այլ արտարժութային միջոցներով (եթե | |
|վերջիններս հանդիսանում են միևնույն արտարժույթով | |
|արտահայտված ակտիվների ապահովում), ապահովված | |
|պահանջներ), ինչպես նաև սույն կետում սահմանված | |
|անձանց երաշխավորությամբ, երաշխիքով և (կամ) դրամային| |
|ապահովությամբ ապահովված պահանջները | |
._________________________________________________________________________.
1.12. Կանոնակարգ 2-ի Հավելված 3-ով սահմանված աղյուսակը լրացնել նոր 25.1 կետով հետևյալ բովանդակությամբ.
._________________________________________________________________________.
|25.1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի |«Ա» և «Բ» 20 % |
|կողմից վարկանիշ ստացած կազմակերպությունների |«Գ» 50 % |
|արժեթղթերը, այդ կազմակերպությունների նկատմամբ այլ |«Դ» և ցածր 100 % |
|պահանջները, ինչպես նաև այդ կազմակերպությունների | |
|երաշխավորությամբ, այլ բանկերում պահվող դրամական | |
|միջոցներով և / կամ արժեթղթերով ապահովված պահանջները| |
._________________________________________________________________________.
i
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 1.1 և 1.2 ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:
(2-րդ կետը փոփ. 01.03.06 թիվ 83-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ -ԻՆ