040.1478.220905
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«22» սեպտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 հուլիսի 2005 թվականի N 1478-Ն
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 630-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 129-րդ ու 168-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 2-րդ ու 48-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Նկատի ունենալով այն հանգամանքը, որ վարձակալն ունի վարձակալած հողամասի գնման նախապատվության իրավունք, թույլատրել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ենթակայության «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացված հողերից վարձակալության իրավունքով տրամադրված 30 հեկտար հողամասը, որից` 24 հեկտար վարելահող, 6,0 հեկտար անօգտագործելի (այլ), ուղղակի վաճառքի ձևով` կադաստրային արժեքով օտարել նշված հողամասի վարձակալին` «Դռնո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` սահմանելով, որ գույքի արժեքի վճարումը պետք է կատարվի պայմանագրի կնքման օրվանից հետո մեկամսյա ժամկետում:
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին`
ա) մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի օտարումը,
բ) ապահովել գույքային իրավունքների պետական գրանցումը,
գ) առաջարկել «Դռնո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարել սեփական միջոցների հաշվին:
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 630-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 8-րդ կետի երրորդ պարբերությունում «34,0 հեկտար հողատարածք (28,0 հեկտար վարելահող, 6,0 հեկտար անօգտագործելի)» բառերը փոխարինել «4,0 հեկտար հողատարածք (վարելահող)» բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ