040.1123.100805
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«10» օգոստոսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 հուլիսի 2005 թվականի N 1123-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 945-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի «Զբոսավարի ու ուղեկցորդի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 945-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված զբոսավարի և ուղեկցորդի գործունեության լիցենզավորման կարգում`
ա) ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետի «գ» ենթակետը.
i
բ) 6-րդ կետը «Լիցենզիա տալու» բառերից հետո լրացնել «և մասնագիտական որակավորման ստուգման» բառերով.
i
գ) 10-րդ կետի «գ» ենթակետում «տուրքի վճարման անդորրագիրը» բառերը փոխարինել «տուրքերի վճարման անդորրագրերը» բառերով.
i
դ) 12-րդ և 13-րդ կետերի «բ» ենթակետերը «անվանաքարտ կրելը» բառերից առաջ լրացնել «լիազոր մարմնի հաստատած կարգով» բառերով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-ԻՆ