(ուժը կորցրել է 01.02.00 թվականից` 26.10.99 թիվ 662 որոշում)
i
040.0316.310797
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«31» ՀՈՒԼԻՍԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 հուլիսի 1997 թ. թիվ 316
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի ԹԻՎ 175 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» թիվ 175 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«բ) 1997 թվականի օգոստոսի 1-ից արգելվում է սահմանված կարգով չդրոշմավորված խաղողի և այլ գինիների, սպիրտային խմիչքների և ծխախոտի արտադրանքի, իսկ 1997 թվականի դեկտեմբերի 1-ից` սահմանված կարգով չդրոշմավորված գարեջրի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն».
բ) որոշման 2-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«գ) 1997 թվականի սեպտեմբերի 1-ից արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծված` սահմանված կարգով չդրոշմավորված խաղողի և այլ գինիների, սպիրտային խմիչքների և ծխախոտի արտադրանքի, իսկ 1998 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետություն ներմուծված սահմանված կարգով չդրոշմավորված գարեջրի իրացումը Հայաստանի Հանրապետությունում».
գ) որոշման 2-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«դ) մինչև 1997 թվականի օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծված և մինչև 1997 թվականի սեպտեմբերի 1-ը չիրացված խաղողի և այլ գինիների, սպիրտային խմիչքների և ծխախոտի արտադրանքի, մինչև 1997 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծված և մինչև 1998 թվականի հունվարի 1-ը չիրացված գարեջրի դրոշմավորումն իրականացնում է ներմուծողը կամ հայտարարատուն` սահմանված փաստաթղթերի ներկայացմամբ վճարելով միայն դրոշմանիշերի արժեքը»: