Սեղմել Esc փակելու համար:
ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ, ԸՆՏՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՈՉ ՃԻՇՏ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ, ԸՆՏՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՈՉ ՃԻՇՏ ԼՐԱՑՎԱԾ ԵՎ ՀԵ ...

25.11.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   28.11.2007  -ից մինչեւ   25.11.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 06.11.11 թիվ 75-Ն որոշում)

i

606.0021.120705

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «12»         07           2005 Թ.

                                      ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60605269

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հունիսի 2005 թվականի N 21-Ն

 

i

ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ, ԸՆՏՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՈՉ ՃԻՇՏ ԼՐԱՑՎԱԾ ԵՎ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ, ՄԱՐՎԱԾ, ՏԵՍԱԿԱՎՈՐՎԱԾ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ, ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԾՐԱՐՆԵՐԸ, ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ԵԼՈՒՆԴՆԵՐԸ ԵՎ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՓԱԹԵԹԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ և 10-րդ ենթակետերով, 60-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով և 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

i

1. Սահմանել չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված և հետ վերադարձված քվեաթերթիկները մարելու, մարված, տեսակավորված և հաշվարկված քվեաթերթիկները, քվեարկության ծրարները, քվեաթերթիկների ելունդները և ընտրողների ցուցակները փաթեթավորելու կարգը (Հավելված 1):

(1-ին կետը փոփ. 01.02.07 թիվ 11-Ն, 24.11.07 թիվ 183-Ն որոշումներ)

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002թ. օգոստոսի 28-ի «Չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված և հետ վերադարձված քվեաթերթիկները մարելու և զմռսելու կարգը սահմանելու մասին» N 10/4-Ն, «Սխալ լրացված (վնասված) և հետ վերադարձված քվեաթերթիկի փոխարեն ընտրողին նոր քվեաթերթիկ հատկացնելու արձանագրության ձևը հաստատելու մասին» N 10/5-Ն որոշումները:

(վերնագիրը փոփ. 01.02.07 թիվ 11-Ն, 24.11.07 թիվ 183-Ն որոշումներ)

 

Հավելված 1

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2005 թ. հունիսի 22-ի

թիվ 21-Ն որոշման

 

ԿԱՐԳ

i

ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ, ԸՆՏՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՈՉ ՃԻՇՏ ԼՐԱՑՎԱԾ ԵՎ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ, ՄԱՐՎԱԾ, ՏԵՍԱԿԱՎՈՐՎԱԾ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ, ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԾՐԱՐՆԵՐԸ, ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ԵԼՈՒՆԴՆԵՐԸ ԵՎ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՓԱԹԵԹԱՎՈՐԵԼՈՒ

 

1. Ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված (վնասված) և հետ վերադարձված քվեաթերթիկն անհապաղ մարվում է: Ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված (վնասված) և հետ վերադարձված քվեաթերթիկը մարելուց հետո` անհապաղ, ընտրողներին հատկացվող քվեաթերթիկների 100-ական կապից հանվում է քվեաթերթիկից առանձնացված ելունդ` նույն կարգով մարվում, իսկ մարված ելունդը` ամրացվում մարված քվեաթերթիկին: Քվեաթերթիկի և ելունդի մարման մասին գործավարության մատյանում կազմվում է համապատասխան արձանագրություն:

Օգտագործված քվեաթերթիկների ելունդները հաշվարկելիս մարված ելունդների թիվը հաշվի չի առնվում:

2. Քվեաթերթիկները (ելունդները) մարվում են դրանք ներքևի աջ կամ ձախ անկյունից կտրելու միջոցով, սակայն այնպես, որ չվնասվեն հանձնաժողովի անդամների` քվեաթերթիկի վրա առկա ստորագրությունները:

i

2.1. Չօգտագործված քվեարկության ծրարները փաթեթավորվում են առանձին փաթեթում և չեն տեղադրվում ընտրական փաստաթղթերի մեկանգամյա օգտագործման պարկում:

(2.1-րդ կետը փոփ. 01.02.07 թիվ 11-Ն, 24.11.07 թիվ 183-Ն որոշումներ)

i

3. Քվեարկության արդյունքներն ամփոփելիս, որպես մարված քվեաթերթիկների թիվ, արձանագրվում է չօգտագործված (այդ թվում` խոտանված) քվեաթերթիկների թվի, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված (վնասված) և հետ վերադարձված քվեաթերթիկների թվի և ՀՀ ընտրական օրենսգրքի 57-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքում մարված քվեաթերթիկների թվի գումարը:

(3-րդ կետը փոփ. 24.11.07 թիվ 183-Ն որոշում)

4. Մարված բոլոր քվեաթերթիկները փաթեթավորվում են մեկ փաթեթում (ծրարում):

i

5. Ընտրողների ցուցակները և ընտրողների լրացուցիչ ցուցակները` կից վճիռներով և լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման տեղեկանքներով, փաթեթավորվում են մեկ փաթեթում (ծրարում): Նույն կարգով փաթեթավորվում են նաև ընտրողների կողմից օգտագործված քվեաթերթիկների ելունդները:

(5-րդ կետը փոփ. 01.02.07 թիվ 11-Ն որոշում)

i

5.1. Հանրապետության Նախագահի ընտրություններն այլ ընտրությունների /հանրաքվեի/ հետ անցկացվելու դեպքում ընտրողների ցուցակների փաթեթը (ծրարը) տեղադրվում է Հանրապետության Նախագահի ընտրության ընտրական փաստաթղթերի համար նախատեսված պարկում:

Ազգային ժողովի ընտրությունների դեպքում ընտրողների ցուցակների փաթեթը (ծրարը) տեղադրվում է Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների ընտրական փաստաթղթերի համար նախատեսված պարկում:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում ընտրողների ցուցակների փաթեթը (ծրարը) տեղադրվում է համայնքի ղեկավարի ընտրության ընտրական փաստաթղթերի համար նախատեսված պարկում:

(5.1-րդ կետը լրաց. 27.02.07 թիվ 40-Ն որոշում)

i

6. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեսակավորված և հաշվարկված քվեաթերթիկները փաթեթավորվում են ըստ տեսակների` առանձին փաթեթներում (ծրարներում), իսկ քվեարկության ծրարները` առանձին փաթեթներում:

(6-րդ կետը փոփ. 01.02.07 թիվ 11-Ն, 24.11.07 թիվ 183-Ն որոշումներ)

7. Փաթեթը (ծրարը) փակման մասում կնքվում է հանձնաժողովի կնիքով և ստորագրվում հանձնաժողովի երեք անդամի կողմից: Հանձնաժողովի մյուս անդամները և /կամ/ վստահված անձինք ևս իրավունք ունեն ստորագրելու փաթեթների վրա:

8. Սույն կարգում սահմանված գործառույթների վերաբերյալ համապատասխան գրառումներ է կատարվում հանձնաժողովի գործավարության մատյանում:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
22.06.2005
N 21-Ն
Որոշում