Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵ ...

 

 

050.0195.170505

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «17»         05           2005 Թ.

                                      ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05005189

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 ապրիլի 2005 թվականի N 195-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 237-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի սեպտեմբերի 20-ի «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 237-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` Կանոնակարգ 2) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1.1. Կանոնակարգ 2-ի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Գործող բանկի կանոնադրական կապիտալի նվազագույն չափը հիսուն միլիոն դրամ է: Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և նոր ստեղծվող բանկերի կանոնադրական կապիտալը կարող է համալրվել բացառապես ՀՀ դրամով:

Մինչև 2005 թվականի հունիսի 28-ը բանկերի կանոնադրական կապիտալի արտարժույթով համալրված մասը վերագնահատման ենթակա չէ:»:

i

1.2. Կանոնակարգ 2-ի 15-րդ կետի «բ» ենթակետի «5.000.000 ԱՄՆ դոլարին համարժեք» բառերը փոխարինել «2.400.000.000 դրամ» բառերով:

i

1.3. Կանոնակարգ 2-ի 24 կետի «6 տոկոսի» բառերը փոխարինել «8 տոկոսի» բառերով:

i

1.4. Կանոնակարգ 2-ի 28-րդ կետի 18-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) երկարաժամկետ ստորադաս փոխառություններից` այն բանկերի համար, որոնց կանոնադրական կապիտալը գերազանցում է 1.132.000.000 դրամը, իսկ 2005 թ. հուլիսի 1-ի դրությամբ և դրանից հետո` 2.400.000.000 դրամը:»:

1.5. Կանոնակարգ 2-ի 30-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

i

1.6. Կանոնակարգ 2-ի 47-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայկական դրամով ներգրավված միջոցների դիմաց պահուստավորումն իրականացվում է հայկական դրամով, ԱՄՆ դոլարով ներգրավված միջոցների դիմաց պահուստավորումն իրականացվում է ԱՄՆ դոլարով, Եվրոյով ներգրավված միջոցների դիմաց պահուստավորումն իրականացվում է Եվրոյով, իսկ մնացած այլ արտարժույթներով ներգրավված միջոցների դիմաց` ԱՄՆ դոլարով:»:

i

1.7. Կանոնակարգ 2-ի 48-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԱՄՆ դոլարից և Եվրոյից տարբերվող արտարժույթներով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման հաշվարկները կատարվում են կրոս կուրսով` հաշվի առնելով Կենտրոնական բանկի կողմից յուրաքանչյուր արտարժույթի համար տվյալ օրը սահմանված հաշվարկային փոխարժեքը:»:

i

1.8. Կանոնակարգ 2-ի 49-րդ կետի 3-րդ պարբերության «հաշվարկվում և վճարվում են տոկոսներ» բառերը փոխարինել «կարող են հաշվարկվել և վճարվել տոկոսներ» բառերով:

i

1.9. Կանոնակարգ 2-ի 51-րդ կետի «Կենտրոնական բանկում ունեցած դրամով» բառերից հետո լրացնել «և արտարժույթով» բառերով:

i

1.10. Կանոնակարգ 2-ի 52-րդ կետի 5-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Համախառն արտարժութային դիրք` հաշվարկվում է որպես արտարժույթների տարբեր դիրքերի բացարձակ մեծությունների հանրագումար:»:

2. Սույն որոշման 1.3, 1.6, 1.7, 1.8, 1.9 և 1.10 ենթակետերը ուժի մեջ են մտնում 2005 թվականի հունիսի 10-ից, իսկ 1.1, 1.2, 1.4 և 1.5 ենթակետերը ուժի մեջ են մտնում 2005 թվականի հունիսի 28-ից:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
26.04.2005
N 195-Ն
Որոշում