040.0448.250405
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«25» ապրիլի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 ապրիլի 2005 թվականի N 448-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1800-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության պետական սուրհանդակային գործակալության, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի N 1809-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և նոյեմբերի 21-ի N 1811-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1800-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման`
ա) 2-րդ կետից հանել «, որպես առանձնացված ստորաբաժանում,» բառերը.
i
բ) 3-րդ կետում «2005 թվականի փետրվարի 1-ը» բառերը փոխարինել «2005 թվականի հունիսի 1-ը» բառերով.
գ) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի մայիսի 1-ից»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-ԻՆ