605.0075.070205
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«07» 02 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60505087
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
2 փետրվարի 2005 թվականի N 75-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 124-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասով և 37-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 22-ի «Ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 124-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
որոշմամբ հաստատված հավելվածի`
i
1) 6-րդ կետի «բ» ենթակետի «և» բառը փոխարինել «և (կամ)» բառերով, իսկ «տույժերից որևէ մեկը» բառերը` «տույժերը» բառով.
i
2) 8-րդ կետի երկրորդ պարբերության «օրը» բառից հետո լրացնել «և այդ մասին նշված ժամկետում գրավոր տեղեկացնի կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին» բառերը.
3) 38-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 38.1-րդ կետ.
i
«38.1. Ծառայողական քննության արդյունքում Խորհրդի կողմից ընդունված որոշումներն ունեն պարտադիր բնույթ:»: