040.1640.061204
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«6» դեկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 նոյեմբերի 2004 թվականի N 1640-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 1245-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1245-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
որոշմամբ հաստատված կանոնադրության`
ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը Հայաստանի Հանրապետության Նախագահի ընդհանուր ղեկավարությամբ մշակում և իրականացնում է արտաքին գործերի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև կազմակերպում և ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը` իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում».
բ) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«6. Նախարարությունը կազմված է նախարարից և նախարարության աշխատակազմից: Նախարարության համակարգը ներառում է`
նախարարության աշխատակազմը, աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումները, օտարերկրյա պետություններում գործող կառուցվածքային ստորաբաժանումները (օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինները)`
Հայաստանի Հանրապետության դեսպանությունները,
միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունները` բացառությամբ մասնագիտացված միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների և ներկայացուցչությունների,
Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկները:
Նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները և հիմնարկներն ընդգրկվում են նրա համակարգում».
i
գ) 12-րդ կետի «զ» ենթակետը լրացնել «ինչպես նաև նշանակում է կատարում դիվանագիտական ծառայության պաշտոններում և ազատում այդ պաշտոններից» բառերով.
դ) 45-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«45. Գլխավոր քարտուղարը նախարարության աշխատակազմի ղեկավարն է և ապահովում է դիվանագիտական ծառայության շարունակականությունը:
Գլխավոր քարտուղարն օրենքով, այլ իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության կառավարության և նախարարի որոշումներով, սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ վարչական գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության, նախարարի որոշումների և սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար».
i
ե) 46-րդ կետի «ժբ» ենթակետում «աշխատողներին» բառը փոխարինել «քաղաքացիական ծառայողներին և այլ աշխատողներին» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ