116.0309.041004
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«04» 10 2004 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11604256
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
9 սեպտեմբերի 2004 թվականի N 309-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 282-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով`
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2002 թվականի նոյեմբերի 26-ի «Քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» թիվ 282-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
Հրամանով հաստատված քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության մրցութային հանձնաժողովի աշխատակարգի`
i
1. 3-րդ կետում «տրանսպորտի և կապի բնագավառների գիտական հաստատություններից և հասարակական միավորումներից» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատություններից» բառերով,
2. 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն կետով նախատեսված Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.
յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (դրանց առկայության դեպքում) և այլն»,
i
3. 4-րդ կետում «գիտական հաստատության և հասարակական միավորման» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատությունների» բառերով,
4. 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
i
«Նախարարությունը մրցույթի արդյունքների գրավոր բողոքի քննարկման և ընդունված որոշման հիման վրա կարող է սույն աշխատակարգի 3-րդ կետով նախատեսված մարմիններին և հաստատություններին միջնորդել իրենց կողմից առաջադրված Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակներից հանելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու այն թեկնածուների նկատմամբ, ովքեր լինելով Հանձնաժողովի անդամ դրսևորել են սուբյեկտիվ մոտեցում, ինչպես նաև ընդգրկված լինելով Հանձնաժողովի կազմում առանց նախապես տեղեկացնելու անհարգելի պատճառով չեն մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին:»,
i
5. 6-րդ կետի «գ» ենթակետում «տրանսպորտի և կապի բնագավառների գիտական հաստատությունների և հասարակական միավորումների» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող» բառերով,
6. 12-րդ կետում`
i
ա) «թ» ենթակետից հանել «հաստատում և» բառերը,
բ) «ժգ» ենթակետից հանել «փակ գաղտնի» բառերը,
գ) «ժը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ տալիս է եզրակացություն»,
դ) «ժթ» ենթակետի «մյուս փաստաթղթեր» բառերը փոխարինել «մրցութային փաթեթ» բառերով,
7. 19-րդ կետի «ե» ենթակետից հանել «փակ գաղտնի» բառերը,
i
8. 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Հանձնաժողովը կնիքը և չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև մրցութային փաթեթը նախարարության աշխատակազմին հանձնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը»: