040.0113.010597
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«1» ՄԱՅԻՍԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 մայիսի 1997 թ. թիվ 113
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 635 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 20-ի «Պաշտոնեական (ծառայողական), ինչպես նաև հանրակացարանային բնակելի տարածությունները սեփականության իրավունքով քաղաքացիներին հատկացնելու կարգի հաստատման մասին» թիվ 635 որոշմամբ հաստատված կարգի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա/ 2-րդ կետում`
i
առաջին և երկրորդ պարբերություններում «պատգամավորների համապատասխան տեղական խորհրդի գործկոմ» բառերը փոխարինել «համապատասխան տեղական ինքնակառավարման մարմին» բառերով, իսկ երկրորդ պարբերությունը «միջնորդությունները» բառից հետո լրացնել «անվանական կարգով» բառերով.
լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ պարբերություն`
«Կոլեկտիվի ընդհանուր ժողովի և վերադաս կառավարման մարմնի կողմից համաձայնություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարություն միջնորդություն ներկայացնելու ժամկետը չպետք է գերազանցի 6 ամիսը».
բ/ 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«3. Համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինները պաշտոնեական (ծառայողական), ինչպես նաև հանրակացարանային բնակելի տարածությունների սեփականաշնորհման մասին միջնորդություններն իրենց եզրակացությունների և այդ բնակելի տարածքների հատկացման հիմնավորումների հետ 20-օրյա ժամկետում ներկայացնում են համապատասխան մարզպետներին (Երևանում` Երևանի քաղաքապետին), որոնք դրանց ստացման օրվանից 20-օրյա ժամկետում ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կառավարություն».
i
գ/ 4-րդ կետում «պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմներն» բառերը փոխարինել «համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինները, մարզպետները և Երևանի քաղաքապետն» բառերով: