500.1809.170904
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«17» 09 2004 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 50004237
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
17 սեպտեմբերի 2004 թվականի N 1809-Ն
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2002 Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի ԹԻՎ 1473-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 31.05.2004թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 14-ի հ.19-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հ.431-Ն որոշումը, Երևանի քաղաքապետի 2002թ. օգոստոսի 29-ի «Քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ ու այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» հ.1473-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1. Որոշմամբ հաստատված հավելված 1-ի`
i
1.1 3-րդ կետի «տվյալ բնագավառի գիտական հաստատություններից և հասարակական միավորումներից» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատություններից» բառերով և սույն կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն կետով նախատեսված հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.
ա/ յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը /հայրանունը/, պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը /դրանց առկայության դեպքում/ և այլն.
բ/ քաղաքացիական ծառայության այն պաշտոնը /պաշտոնները/, որի թափուր լինելու դեպքում անցկացվող մրցույթին կոնկրետ թեկնածուն, որպես հանձնաժողովի անդամ կարող է մասնակցել:»:
i
1.2 4-րդ կետի «գիտական հաստատության և հասարակական միավորման» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատությունների» բառերով:
1.3 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
i
«Երևանի քաղաքապետարանը մրցույթի արդյունքների գրավոր բողոքի քննարկման և ընդունված որոշման հիման վրա կարող է Խորհրդին, ինչպես նաև գիտական և ուսումնական հաստատություններին միջնորդել իրենց կողմից առաջադրված Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներից հանել և համապատասխան միջոցներ ձեռնարկել այն թեկնածուի նկատմամբ, որը լինելով Հանձնաժողովի անդամ դրսևորել է սուբյեկտիվ մոտեցում, ինչպես նաև ընդգրկված լինելով Հանձնաժողովի կազմում առանց նախապես տեղեկացնելու անհարգելի պատճառով չի մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին:»:
i
1.4 6-րդ կետի «գ» ենթակետի «տվյալ բնագավառի գիտական հաստատությունների և հասարակական միավորումների» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող» բառերով:
1.5 12-րդ կետի`
i
ա/ «թ» ենթակետից հանել «հաստատում և» բառերը.
բ/ «ժգ» ենթակետից հանել «փակ գաղտնի» բառերը.
գ/ «ժէ» ենթակետից հանել «պաշտոնապես» բառը.
դ/ «ժը» ենթակետից հանել «` տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին» բառերը.
ե/ «ժթ» ենթակետի «մյուս փաստաթղթերը» բառերը փոխարինել «մրցութային փաթեթը» բառերով:
1.6 19-րդ կետի «ե» ենթակետից հանել «փակ գաղտնի» բառերը:
i
1.7 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«20. Հանձնաժողովը կնիքը և չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև մրցութային փաթեթը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին հանձնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:»:
2. Որոշմամբ հաստատված հավելված 2-ի`
2.1 3-րդ կետի «տվյալ բնագավառի գիտական հաստատություններից և հասարակական միավորումներից» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատություններից» բառերով և սույն կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն կետով նախատեսված Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները».
ա/ յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը /հայրանունը/, պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը /դրանց առկայության դեպքում/ և այլն.
բ/ քաղաքացիական ծառայության այն պաշտոնը /պաշտոնները/, որը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի ատեստավորմանը կոնկրետ թեկնածուն որպես Հանձնաժողովի անդամ կարող է մասնակցել»:
2.2 4-րդ կետի «գիտական հաստատության և հասարակական միավորման» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատությունների» բառերով:
2.3 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Երևանի քաղաքապետարանը ատեստավորման արդյունքների գրավոր բողոքի քննարկման և ընդունված որոշման հիման վրա կարող է Խորհրդին, ինչպես նաև գիտական և ուսումնական հաստատություններին միջնորդել իրենց կողմից առաջադրված Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներից հանել և համապատասխան միջոցներ ձեռնարկել այն թեկնածուի նկատմամբ, որը լինելով Հանձնաժողովի անդամ դրսևորել է սուբյեկտիվ մոտեցում, ինչպես նաև ընդգրկված լինելով Հանձնաժողովի կազմում առանց նախապես տեղեկացնելու անհարգելի պատճառով չի մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին»:
2.4 6-րդ կետի «գ» ենթակետի «տվյալ բնագավառի գիտական հաստատությունների և հասարակական միավորումների» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող» բառերով:
2.5 12-րդ կետի`
ա/ «ժա» ենթակետից հանել «հաստատում և» բառերը.
բ/ «ժե» ենթակետից հանել «փակ գաղտնի» բառերը.
գ/ «ժթ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
դ/ «ի» ենթակետի «մյուս փաստաթղթերը» բառերը փոխարինել «ատեստավորման փաթեթը» բառերով:
2.6 19-րդ կետի «ե» ենթակետից հանել «փակ գաղտնի» բառերը:
2.7 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. Հանձնաժողովը կնիքը և չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև ատեստավորման փաթեթը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին հանձնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:»:
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչությանը /Ա. Սարգսյան/` օրենքով սահմանված կարգով ապահովել սույն որոշման գրանցումը, որպես նորմատիվ իրավական ակտ:
4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Ս. Կոշեցյանի վրա: