050.0090.190504
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«19» 05 2004 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05004120
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
13 ապրիլի 2004 թվականի N 90-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԹԻՎ 49 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի փետրվարի 19-ի ««Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը» կանոնակարգ 1-ը (նոր խմբագրությամբ) հաստատելու մասին» թիվ 49 որոշմամբ հաստատված »»Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը» կանոնակարգ 1-ը» հավելված 1-ում (այսուհետև` հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները`
1.1. հավելվածի կանոն 10-ում`
i
ա) 1-ին կետում «խորհրդի որոշմամբ» բառերը փոխարինել «նախագահի անհատական որոշմամբ» բառերով,
բ) 2-րդ կետում «խորհուրդը» բառը փոխարինել «նախագահը» բառով,
գ) 3-րդ կետում «խորհուրդը» բառը փոխարինել «նախագահը» բառով,
i
1.2. կանոն 14-ի 2-րդ կետում «խորհրդի» բառը փոխարինել «նախագահի» բառով,
1.3. կանոն 16-ում`
i
ա) 1-ին կետում «խորհրդի որոշմամբ» բառերը փոխարինել «նախագահի անհատական որոշմամբ» բառերով,
բ) 2-րդ կետում «խորհուրդը» բառը փոխարինել «նախագահը» բառով,
գ) 3-րդ կետում «խորհուրդը» բառը փոխարինել «նախագահը» բառով,
դ) 3-րդ կետի «զ» ենթակետում «խորհրդի» բառը փոխարինել «նախագահի» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-ԻՆ