ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
21 նոյեմբերի 2003 թվականի N 46
30. ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հավանություն տալ հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2004 թվականի տարեկան ծրագրին և ներառել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի նախագծում` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2003 թվականի նոյեմբերի 21-ի
նիստի N 46 արձանագրային
որոշման
ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ
i
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Հաշմանդամների սոցիալական պաշտպանության տարեկան ծրագիրը (այսուհետ` Տարեկան ծրագիր) մշակվել է «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 5.1 հոդվածին համապատասխան և ներկայացվում է ՀՀ Ազգային ժողով:
Հաշմանդամների, ինչպես նաև մյուս սոցիալական խոցելի խմբերի, սոցիալական վիճակը անմիջականորեն կախված է հանրապետության սոցիալ-տնտեսական պայմաններից:
Հաշմանդամների սոցիալական պաշտպանության հարցերը մշտապես գտնվում են պետության ուշադրության կենտրոնում:
Տարեկան ծրագրի իրականացման գլխավոր նպատակը հաշմանդամների ինտեգրումն է հասարակություն:
Տարեկան ծրագրի հիմնական խնդիրներն են`
. պետության և հասարակության ուշադրության բևեռումը հաշմանդամների
հիմնախնդիրների վրա,
. Հաշմանդամների համար հավասար հնարավորությունների ապահովումը, այսինքն
հաշմանդամի համար մատչելի պայմանների ստեղծումը հասարակական կյանքի
բոլոր ոլորտներում,
. հաշմանդամներին բժշկասոցիալական, սոցիալ-հոգեբանական և բարոյական
աջակցության ցուցաբերումը,
. հաշմանդամների բժշկասոցիալական վերականգնման համար անհրաժեշտ
միջոցառումների ապահովումը,
. հաշմանդամների մասնագիտական ուսուցման կազմակերպումն ու զբաղվածության
ապահովումը,
. հաշմանդամների հետ աշխատող մասնագետների վերապատրաստումը:
ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Հանրապետությունում 2003 թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվառված է շուրջ 115000 հաշմանդամ, այդ թվում` 11000 մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխա:
Հաշմանդամ կանայք հաշմանդամների ընդհանուր թվի մեջ կազմում են 36%:
Զբաղված հաշմանդամները կազմում են հաշմանդամների ընդհանուր թվի ընդամենը 7%-ը:
Հաշմանդամների ընդհանուր թվից աշխատունակ տարիքին են /18-63/ ընդհանուր հաշմանդամների 58,5%-ը:
Հաշմանդամների կենսապահովման հիմնական միջոցը թոշակն է, նաև` աղքատության ընտանեկան նպաստը, եթե հաշմանդամի ընտանիքի անապահովության միավորը համապատասխանում է ՀՀ կառավարության կողմից սահմանված նվազագույն միավորին /36,00 միավոր/:
Հանրապետությունում 2003 թ. հուլիսի 1-ի դրությամբ միջին կենսաթոշակը կազմում է 6772 դրամ:
Համաձայն գործող օրենսդրության հաշմանդամներն օգտվում են որոշակի արտոնություններից` 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամները քաղաքային էլեկտրատրանսպորտից` անվճար, բոլոր հաշմանդամների բուժօգնությունը և բուժսպասարկումն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում, 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամները դեղորայք ձեռք են բերում անվճար, իսկ 3-րդ խմբի հաշմանդամները` 50% զեղչով: Հաշմանդամների պրոթեզավորումը և վերականգնողական պարագաներով ապահովումը իրականացվում է անվճար, պետական պատվերի շրջանակում:
Զինծառայության հաշմանդամներին և Հայրենական Մեծ պատերազմի հաշմանդամներին տրամադրվող արտոնությունների ցանկը առավել ընդարձակ է` նրանք օգտվում են հանրապետությունում տրանսպորտի բոլոր տեսակներով անվճար երթևեկելու /ՀՄՊ հաշմանդամները նաև` ԱՊՀ երկրների տարածքում արտոնյալ պայմաններով երթևեկելու/ արտոնությունից, կոմունալ ծախսերը 50% զեղչով վճարելու արտոնությունից, հարկային որոշ արտոնություններից և այլն:
Տասնամյակներ շարունակ հաշմանդամների հանդեպ գերակշռել է այսպես կոչված բժշկական մոտեցումը: Այսինքն, ենթադրվում էր, որ պետության և հասարակության հոգատարությունը սահմանափակվում էր բժշկական օգնությամբ, թոշակներով, նպաստներով և հատուկ խնամքով` համապատասխան հաստատություններում: Փաստորեն, հաշմանդամները մտնում էին հատուկ և նույնիսկ առանձնացված քաղաքացիների խմբի մեջ, որոնք հասարակությունից ամբողջովին մեկուսացված էին, զրկված հանրային կրթության և հասարակական կյանքին լիարժեք մասնակցելու իրավունքից: Վերջին տասնամյակում լիովին փոխվել են մոտեցումները հաշմանդամության և հաշմանդամների հիմնախնդիրներին: Հայտնի է, որ հաշմանդամներից շատերը ընդունակ և տաղանդավոր մարդիկ են, որոնց աշխատանքն ու ստեղծագործությունը կարող է հասարակությանը մեծ օգուտ բերել: Ողջ քաղաքակիրթ աշխարհում ընդունված և փորձված մեթոդներն ու մոտեցումները թույլ են տալիս լիովին ադապտացնել /հարմարեցնել/ հաշմանդամ մարդկանց ամենօրյա կյանքին և ինտեգրել հասարակություն: Հաշմանդամների հանդեպ այս մեթոդների և մոտեցումների կիրառման ամբողջականությունը ընկած է հաշմանդամների սոցիալական պաշտպանության հիմքում:
Այս ոլորտում սոցիալական քաղաքականությունը տարվում է հետևյալ ուղղություններով`
. հաշմանդամների համար հավասար հնարավորությունների ապահովում, այդ նպատակով սոցիալական պաշտպանության հարցերին առնչվող օրենսդրության կատարելագործում, հասարակական կյանքի բոլոր բնագավառներում մատչելիության ապահովում և անխոչընդոտ միջավայրի ստեղծում, հավասար իրավունքներ,
. հաշմանդամների բժշկասոցիալական փորձաքննության կատարելագործում,
. հաշմանդամների բժշկասոցիալական վերականգնում,
. հաշմանդամների մասնագիտական ուսուցում և զբաղվածության ապահովում,
. վերականգնողական պարագաներով ապահովման կազմակերպում,
. հաշմանդամների խնամքի և բժշկասոցիալական սպասարկման կազմակերպում,
. հաշմանդամների հետ աշխատող մասնագետների վերապատրաստում,
. հաշմանդամների հարցերով զբաղվող պետական և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցություն:
Հաշմանդամների սոցիալական պաշտպանության իրավական, տնտեսական կազմակերպական հարցերը կարգավորվում են «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով և մի շարք ենթաօրենսդրական ակտերով:
Հաշմանդամների բուժօգնությունը և բուժսպասարկումը իրականացվում է պետական պատվերի շրջանակներում /այդ թվում` կանխարգելիչ, բուժական, դեղորայքային, վերականգնողական օգնության ցուցաբերում/, համաձայն «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» և ՀՀ կառավարության 2003 թ. փետրվարի 6-ի «2003 թ. պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» թիվ 246 որոշման:
2003 թվականի ընթացքում պետական պատվերի շրջանակում բուժօգնություն է ստացել մոտ 20000 հաշմանդամ:
Քաղաքացիների բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացնում են ՀՀ սոցիալական ապահովության նախարարության «Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության» տարածքային մարմինները: Հանրապետությունում գործում է բժշկասոցիալական փորձաքննական 23 հանձնաժողով /21 տարածքային և 2-ը մասնագիտացված աչքի և հոգեբուժական/:
ԲՍՓ աշխատանքները կանոնակարգվում են ՀՀ կառավարության 2003 թ. մարտի 13-ի թիվ 254 «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» և 2003 թ. հունիսի 13-ի թիվ 780 «Բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչները և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշները հաստատելու մասին» որոշումներով:
Տարվա ընթացքում միջին փորձաքննության է ենթարկվում մոտ 55000 մարդ, որոնցից առաջնակի քննվողներ` 15000, փորձաքննվողների 90%-ը ճանաչվում է հաշմանդամ:
Հաշմանդամների բժշկասոցիալական վերականգնումն իրականացվում է ՀՀ սոցիալական ապահովության նախարարության համակարգում գործող վերականգնողական երկու կենտրոններում` «Բուժվերականգնողական» և «Սթրես», ինչպես նաև Միջազգային Կարմիր խաչի հետվնասվածքային վերականգնողական կենտրոնում, Գյումրու վերականգնողական, ՀՀ առողջապահության նախարարության Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական կենտրոններում, «Օշական», մանկական վերականգնողական կենտրոնում, «Արարատ» մոր և մանկան կենտրոններում և այլն, որոնք սակայն չեն բավարարում առկա պահանջարկը, ինչպես նաև մատչելի չեն հաշմանդամների համար:
Հաշմանդամների վերականգնումը դիտվում է որպես հաշմանդամներին ուղղված պետական քաղաքականության առաջնահերթ ուղղություն, նրանց սոցիալական պաշտպանվածության հիմնական օղակ: Այդ նպատակին հասնելու գերխնդիրը համակարգումը:
Ելնելով վերականգնողական միջոցառումների անցկացման նախնական հիմնարար սկզբունքներից, որոնք են հետևողականությունը, հաջորդականությունը, համալիր բնույթն ու նրանց իրագործման անընդհատվածությունը, հաշմանդամների վերականգնողականությունը հնարավոր է միայն համապատասխան կազմակերպական կառույցների առկայության դեպքում. նրանց համակարգված մոտեցմամբ` անհատական ծրագրերի իրագործմանը:
Հաշմանդամների վերականգնումը` որպես միջգերատեսչական համալիր հիմնախնդիր չի կարող լուծվել մեկ գերատեսչության շրջանակներում և պահանջում է միջոցառումների անցկացման մասնակից տարբեր ենթակայությունների վարչական կառույցների ու հիմնարկների համաձայնեցված և հաջորդականացված գործողություններ:
Վերականգնողական միջոցառումներն իրենց մեջ պետք է ներառեն մարզի (քաղաքի) տարածքում բնակվողների անհատական վերականգնողական ծրագրերի իրականացմանն ուղղված ամեն տեսակ օժանդակություն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Նրանց կողմից առանձին վերականգնողական միջոցառումների անցկացման տեղի և կոնկրետ ժամկետների որոշում:
Հաշմանդամների բժշկասոցիալական վերականգնման գործընթացում կարևոր մաս է կազմում առողջարանային բուժման կազմակերպումը: Հաշմանդամներն անվճար առողջարանային բուժման ուղեգրով ապահովվում են ԲՍՓՀ-ի եզրակացության համաձայն:
2002 թ. ընթացքում ԲՍՓՀ-ների կողմից տրվել է առողջարանային բուժման եզրակացություն /երաշխավորագիր/ 3278 հաշմանդամի, որոնցից` 1-ին խմբի-274, 2-րդ խմբի-2128, 3-րդ խմբի-849 և հաշմանդամ երեխաներին-27: Ինչպես 2002 թ., այնպես էլ 2003 թ. գերակշռում են եզրակացություններ սիրտ-անոթային, նևրոլոգիական, աղեստամոքսային և հենաշարժական հիվանդությունների բուժման պրոֆիլի առողջարաններում հաշմանդամների բուժումը կազմակերպելու համար:
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը 2002 թ. հաշմանդամներին հատկացրել է 2925 առողջարանային ուղեգիր, իսկ 2003 թ. ապահովագրական միջոցների հաշվին նախատեսված է ապահովել 3310 հաշմանդամի:
Առողջարանային բուժումը, որպես վերականգնման արդյունավետ միջոց, նպատակահարմար է պահպանել:
Հաշմանդամների պրոթեզավորումն ու վերականգնողական պարագաներով ապահովումը իրականացվում է ՀՀ սոցիալական ապահովության նախարարության համակարգում գործող երկու պրոթեզա-օրթոպեդիկ ձեռնարկություններում «Պրոթեզա-օրթոպեդիկ» ՓԲԸ և «Երևանի պրոթեզավորման և կադրերի պատրաստման կենտրոն» ՓԲԸ, որը մասնաճյուղ ունի Գյումրիում, ինչպես նաև այն գերատեսչական ենթակայության պրոթեզավորող կազմակերպություններում:
Տարվա ընթացքում միայն ՀՀ սոցիալական ապահովության նախարարության համակարգի կազմակերպություններում պրոթեզա-օրթոպեդիկ օգնության և վերականգնողական պարագաներով ապահովման ծառայություններից օգտվում է շուրջ 5500 մարդ, որոնց ճնշող մեծամասնությունը հաշմանդամներն են:
«Պրոթեզա-օրթոպեդիկ» ՓԲԸ-ում պատրաստվում և հաշմանդամներին անվճար հատկացվում են պրոթեզներ, օրթեզներ, օրթոպեդիկ և պրոթեզի կոշիկներ, հենակներ, ձեռնափայտեր, բուժական աղեկապեր և սեղմիրաններ, սուպինատորներ և այլ վերականգնողական պարագաներ:
Պրոթեզա-օրթոպեդիկ ձեռնարկության միջոցով է իրականացվում հաշմանդամներին սայլակների, լսողական ապարատների, կրծքագեղձի պրոթեզի բաշխումը:
Պրոթեզաօրթոպեդիկ օգնությունը և վերականգնողական պարագաները հաշմանդամներին տրամադրվում են անվճար:
Ձեռնարկությունները պատրաստում են միջազգային չափանիշներին համապատասխան պրոթեզներ:
«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքը կանոնակարգում է հաշմանդամների և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցողների կրթության հարցերը:
1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամները և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցողները ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնելու դեպքում ընդունվում են պետական բարձրագույն և միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար ուսուցման համակարգ` ՀՀ կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին` համապատասխան եզրակացության առկայության դեպքում:
Համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի, «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը ծնողների ընտրությամբ կարող է իրականացվել ինչպես ընդհանուր հանրակրթական, այնպես էլ հատուկ հաստատություններում` հատուկ ծրագրերով»:
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում մտավոր և ֆիզիկական զարգացման շեղումներ ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար գործում են 32 հանրակրթական ուսումնական հաստատություններ, այդ թվում` մտավոր թերզարգացում ունեցող, տեսողության, լսողության, խոսքի ծանր խանգարումներ ունեցող, հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հատուկ ուսումնական հաստատություններ: Նշված հաստատությունների շենքերը և շինությունները գտնվում են անմխիթար վիճակում:
Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության միջև 10.01.2003 թ. կնքված համաձայնագրի, Երևանի 5 հանրակրթական դպրոցներում իրականացվում է «Ներառական կրթության ծրագիրը»: «Ներառական կրթություն» ծրագրով մոդել դպրոցների ստեղծումը նպատակ ունի փորձել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառումը հանրակրթական դպրոց, որտեղ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները հանրակրթական դպրոցում կսովորեն իրենց հասակակիցների հետ համատեղ, անհրաժեշտության դեպքում` հատուկ ծրագրերով:
Հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտում կարևորվում են նաև հաշմանդամների խնամքի և սոցիալական սպասարկման աշխատանքների կազմակերպման հարցերը: Հաշմանդամների խնամքը և սոցիալական սպասարկումը իրականացվում է ստացիոնար և տնային պայմաններում:
Տնային պայմաններում սոցիալական սպասարկում իրականացնում է Միայնակ տարեցների և հաշմանդամների տնային պայմաններում սոցիալական սպասարկման հանրապետական կենտրոնը, որը միայն Երևան քաղաքում սպասարկում է 1200 միայնակ կենսաթոշակառուի և հաշմանդամի: Հաշմանդամները կազմում են սպասարկվողների ընդհանուր թվի մոտ 30 տոկոսը: Միայնակ հաշմանդամները սպասարկվում են անկախ տարիքից:
Հաշմանդամների խնամքի և սպասարկման ստացիոնար հաստատությունները երկուսն են` Գյումրիի տարեցների և հաշմանդամների տուն-ինտերնատը և Վարդենիսի նյարդահոգեբուժական տուն-ինտերնատը: Երկուսն էլ գտնվում են մարզպետարանների /համապատասխանաբար` Շիրակի և Գեղարքունիքի/ ենթակայության ներքո: Երկու տուն-ինտերնատներում միասին խնամվում են մոտ 450 միայնակ, խնամող չունեցող հաշմանդամ:
Տուն-ինտերնատներում միայնակ տարեցները գտնվում են պետության լրիվ խնամքի ներքո, նրանք ստանում են բժշկական օգնություն, ապահովված են կենսապահովման բոլոր անհրաժեշտ միջոցներով:
Հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտում ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունը համագործակցում է այլ նախարարությունների, գերատեսչությունների, տեղական և միջազգային կազմակերպությունների հետ:
2004 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲՈՒԺՍՊԱՍԱՐԿՈՒՄ, ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ
Հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտում 2004 թվականի ընթացքում նախատեսվում են իրականացնել հետևյալ ծրագրերը և միջոցառումները:
Անհրաժեշտություն է առաջացել վերանայել նախկին շատ մոտեցումներ, հասկացություններ, հայեցակարգեր, բարեփոխման կարիք ունի սոցիալական ոլորտի օրենսդրական դաշտը: Հաշմանդամների բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում բարեփոխումները նախատեսում են`
. Առաջարկություններ նախապատրաստել ՀՀ օրենսդրությունը Եվրոպական սոցիալական խարտիայի դրույթներին համապատասխանեցնելու ուղղությամբ:
. «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ առաջարկությունների մշակում, մասնավորապես հաշմանդամության խմբերի սահմանման նկատմամբ մոտեցումների փոփոխման` անաշխատունակ և սահմանափակ աշխատունակ ճանաչելու վերաբերյալ, հանելով հաշմանդամության երրորդ խումբը:
. Հաշմանդամների վերականգնման ոլորտում հանրապետական և տարածքային ծրագրեր մշակելու և իրականացնելու նպատակով կատարելագործել Հաշմանդամների տվյալների հանրապետական բանկը, պարբերաբար կատարել վերլուծական աշխատանքներ:
. Հաշմանդամների վերականգնման անհատական ծրագրերի կատարման վրա հսկողության իրականացում,
. Բժշկասոցիալական բոլոր կազմակերպությունների համակարգչային տեխնիկայով ապահովում:
. Հաշմանդամների բուժօգնության և բուժսպասարկման կազմակերպում պետական պատվերի շրջանակում,
. Հաշմանդամներին պետպատվերի շրջանակում բուժվերականգնողական ծառայությունների մատուցում:
. Հաշմանդամների բժշկասոցիալական վերականգնողական կենտրոնների ստեղծման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների իրականացում,
. Հաշմանդամների հետ աշխատող մասնագետների /սուրդո թարգմանիչներ, վերականգնողաբաններ և այլն/ վերապատրաստում:
ՊՐՈԹԵԶԱ-ՕՐԹՈՊԵԴԻԿ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ
Հաշմանդամների սոցիալական վերականգնման համար կարևոր նշանակություն ունի նրանց պրոթեզաօրթոպեդիկ օգնության տրամադրումը և վերականգնողական պարագաներով ապահովումը: Այս ուղղությամբ նախատեսված է իրականացնել հետևյալ միջոցառումները`
. Պրոթեզա-օրթոպեդիկ օգնության տրամադրում,
. Հաշմանդամներին վերականգնողական պարագաներով ապահովում, հնարավորինս հաշվի առնելով հաշմանդամների /տեսողությունից, լսողությունից հաշմանդամներ և այլն/ առանձնահատուկ պահանջմունքները:
. Հաշմանդամների առողջարանային բուժման կազմակերպում:
Առողջարանային բուժումը հաշմանդամների վերականգնման կարևոր օղակներից մեկն է: Յուրաքանչյուր տարի առողջարանային բուժման համար բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովները եզրակացություն են տալիս շուրջ 4500 հաշմանդամի, սակայն առողջարանային բուժման անվճար ուղեգիր է հատկացվում մոտ 3000 հաշմանդամի, ինչը չի բավարարում առկա պահանջարկը: Առողջարանային ուղեգրի պահանջարկը 2004 թ. մոտավոր հաշվումներով կկազմի 4500:
. Նպատակահարմար է հաշմանդամ երեխաների առողջարանային բուժումը ևս կազմակերպել ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի միջոցների հաշվին, քանի որ առողջապահության համակարգի վերականգնողական բուժօգնության ծավալները սահմանափակ են:
Անհրաժեշտ է այդ նպատակով համապատասխան միջոցներ նախատեսել պետական բյուջեում:
ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
Սոցիալական սպասարկման ծառայությունների կազմակերպումը հաշմանդամների սոցիալական պաշտպանության կարևոր գործառույթներից մեկն է:
Սոցիալական սպասարկում իրականացվում է ստացիոնար կազմակերպություններում և տնային պայմաններում:
Տուն-ինտերնատում յուրաքանչյուր խնամվողի հաշվով ամսական ծախսը կազմում է 42000 դրամ: Տնային պայմաններում սոցիալական սպասարկման իրականացումը մեկ սպասարկվողի հաշվով 14 անգամ պակաս ծախսատար է, քան տուն-ինտերնատում, այն կազմում է ամսական 3000 դրամ:
. 2004 թ.-ին նախատեսվում է տնային սպասարկման ծառայությունները ընդլայնել և այն տարածել հանրապետության բոլոր մարզերում:
. Անօթևան մարդկանց /որոնց մեջ մեծ թիվ են կազմում հաշմանդամները/ սոցիալական օգնության կենտրոնի ստեղծում.
. Սոցիալական սպասարկման ստացիոնար կազմակերպությունների, անկախ կազմակերպա-իրավական տեսակից, գործունեության համակարգում:
ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Հաշմանդամների հասարակություն ինտեգրման և սոցիալական վերականգնման նպատակով կարևորվում է նրանց ուսման, մասնագիտական վերապատրաստման և զբաղվածության ապահովումը:
Հիմնահարցերի արդյունավետ լուծման նպատակով, նախատեսված է մի շարք ծրագրերի իրականացում`
. ՀՀ պետական բուհերի վճարովի ուսուցման համակարգում սովորող հաշմանդամներին /այդ թվում` նաև 3-րդ խմբի/ նպաստների տրամադրում /անվճար համակարգի ուսանողների կրթաթոշակի չափով/` ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:
. Հանրակրթական դպրոցում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար 2004 թ. հաշվարկել լրացուցիչ չափաբաժին:
. Հաշմանդամների զբաղվածության խթանման նպատակով օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկությունների մշակում, մասնավորապես ՀՀ կառավարության որոշման ընդունում, որը կսահմանի երաշխավորված աշխատատեղեր հաշմանդամների համար /քվոտաներ/ և պետբյուջեից կազմակերպություններին հաշմանդամների աշխատատեղերի դիմաց դրամական փոխհատուցման տրամադրում:
. Մասնավորապես, նախատեսվում է հաշմանդամների աշխատանքը խրախուսելու նպատակով փոփոխություններ կատարել հարկային օրենսդրության մեջ` իրենց կազմում հաշմանդամներ ունեցող կազմակերպություններին հարկային արտոնություններ տրամադրելու համար:
. Հաշմանդամների մասնագիտական ուսուցման, վերապատրաստման և զբաղվածության ապահովման կազմակերպում` հաշմանդամի վերականգնման անհատական ծրագրին համապատասխան:
. Հաշմանդամների զբաղվածության ծրագրի մշակում և աշխատանքի զբաղվածության հանրապետական գործակալության միջոցով 200 հաշմանդամի մասնագիտական ուսուցման կազմակերպում, հետագայում աշխատանքի տեղավորելու պայմանով:
. Գյումրիում հաշմանդամների վերականգնողական կենտրոնի ստեղծման աշխատանքների նախապատրաստում, նպատակ ունենալով այդ կենտրոնում կազմակերպել հաշմանդամների մասնագիտական ուսուցում` հետագայում աշխատանքի տեղավորումով:
ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ
Հաշմանդամների հասարակություն լիարժեք ինտեգրում անհնար է առանց հավասար հնարավորությունների ապահովման, առանց սոցիալական ենթակառուցվածքների հարմարեցման նրանց պահանջմունքներին:
. Նախատեսվում է առաջարկություններ ներկայացնել ՀՀ օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ, դրանք «Հաշմանդամների համար հավասար պայմանների ապահովման ստանդարտ կանոններին» համապատասխանեցնելու նպատակով:
. Հաշմանդամների ինտեգրման նպատակով հասարակական բոլոր կառույցները հաշմանդամներին մատչելիության ապահովում,
. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հիմնած հեռուստաընկերությունների կողմից եթեր հեռարձակվող մանկական և լրատվական հաղորդումների սուրդո թարգմանության ապահովում:
. Համագործակցում ճարտարապետա-շինարարական կազմակերպությունների հետ` հաշմանդամների համար մատչելիություն ապահովելու համար:
. «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժ խմբերի համար» շինարարական նորմերի Հայաստանի Հանրապետությունում տեղայնացում», ինչը կնպաստի անխոչընդոտ միջավայրի ստեղծմանը և վերջին հաշվով` հաշմանդամների հասարակություն ինտեգրմանը:
. Նախագծման համար հատակագծային և տեխնիկական հնարավոր տարբերակային լուծումների մեթոդական ուղեցույց-ձեռնարկի մշակում:
. 2004 թ.-ին հաշմանդամների կյանքը թեթևացնելու, նրանց հասարակություն ինտեգրման գործընթացն ապահովելու նպատակով, անհրաժեշտ է նաև հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող պետական և ոչ պետական կազմակերպությունների համագործակցության ընդլայնում և նրանց գործունեության համակարգում:
. Սույն տարեկան ծրագրի միջոցառումների իրականացման գործում բոլոր շահագրգիռ հասարակական կազմակերպությունների մասնակցության ապահովում:
ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
._________________________________________________________________________.
|հ/հ|միջոցառման անվանումը |պատասխանատու |կատարման |ֆինանսավորման |
| | |կատարողը |ժամկետը |չափը աղբյուրը |
|___|__________________________|_______________|_________|________________|
|1. |Հաշմանդամների | | | |
| |բժշկասոցիալական | | | |
| |փորձաքննություն և | | | |
| |վերականգնում | | | |
|___|__________________________|_______________|_________|________________|
|1.1|«Հայաստանի |ՀՀ սոցիալական |2004 թ. | |
| |Հանրապետությունում |ապահովության |1-ին | |
| |հաշմանդամների սոցիալական |նախարարություն |կիսամյակ | |
| |պաշտպանության մասին» ՀՀ | | | |
| |օրենքում փոփոխություններ | | | |
| |կատարելու մասին | | | |
| |առաջարկության ներկայացում | | | |
| |/խմբերի սահմանման | | | |
| |վերաբերյալ/: | | | |
|___|__________________________|_______________|_________|________________|
|1.2|Հաշմանդամների տվյալների |ՀՀ սոցիալական |տարվա | |
| |բանկի կատարելագործում, նոր|ապահովության |ընթացքում| |
| |տվյալների մուտքագրում, |նախարարություն | | |
| |վերլուծություն, տվյալների |և «Նորք» | | |
| |տրամադրում ՀՀ սոցիալական |տեղեկատվական- | | |
| |ապահովության |վերլուծական | | |
| |նախարարությունը` |կենտրոն | | |
| |հաշմանդամների վերականգնման| | | |
| |ծրագրեր մշակելու և | | | |
| |իրականացնելու նպատակով: | | | |
|___|__________________________|_______________|_________|________________|
|1.3|Հաշմանդամների վերականգնման|ՀՀ սոցիալական |տարվա | |
| |անհատական ծրագրի կատարման |ապահովության |ընթացքում| |
| |վրա հսկողության |նախարարություն | | |
| |իրականացում |և ՀՀ ԲՍՓ | | |
| | |գործակալություն| | |
|___|__________________________|_______________|_________|________________|
|1.4|Բժշկասոցիալական բոլոր |ՀՀ սոցիալական |տարվա |դոնոր |
| |կազմակերպություններին |ապահովության |ընթացքում|կազմակերպություն|
| |համակարգիչներով ապահովում |նախարարություն | | |
|___|__________________________|_______________|_________|________________|
|1.5|Պետական պատվերի շրջանակում|ՀՀ |տարվա |ՀՀ պետական |
| |հաշմանդամի բուժօգնության |առողջապահության|ընթացքում|բյուջե 300 մլն |
| |և բուժսպասարկման |նախարարություն | |դրամ |
| |կազմակերպում /այդ թվում` | | | |
| |ամբուլատոր-պոլիկլինիկական | | | |
| |օղակում բուժկանխարգելիչ | | | |
| |օգնություն, դիսպանսեր | | | |
| |հսկողություն, դեղորայքային| | | |
| |ապահովում, հիվանդանոցային | | | |
| |պայմաններում երկրորդային | | | |
| |և երրորդային | | | |
| |կանխարգելում, բուժական և | | | |
| |բժշկական վերականգնում, | | | |
| |օրթեզավորում, | | | |
| |կորսետավորում և աչքի | | | |
| |պրոթեզավորում/ | | | |
|___|__________________________|_______________|_________|________________|
|1.6|Հաշմանդամների պետական |ՀՀ սոցիալական |տարվա |35,1 մլն դրամ |
| |պատվերի շրջանակում |ապահովության |ընթացքում|ՀՀ պետական |
| |բուժվերականգնողական |նախարարություն | |բյուջե, |
| |ծառայությունների մատուցում|ՀՀ | |ՀՀ |
| |/ՀՀ սոցիալական |առողջապահության| |առողջապահության |
| |ապահովության նախարարության|նախարարություն | |գործակալություն |
| |համակարգի | | | |
| |կազմակերպությունների | | | |
| |միջոցով/ | | | |
|___|__________________________|_______________|_________|________________|
|1.7|Պրոթեզա-օրթոպեդիկ |ՀՀ սոցիալական |տարվա |568,3 մլն դրամ |
| |օգնություն և |ապահովության |ընթացքում|ՀՀ պետական |
| |վերականգնողական |նախարարություն | |բյուջե |
| |պարագաներով ապահովում, | | | |
| |այդ թվում` | | | |
| |ստորին և վերին | | | |
| |վերջույթների | | | |
| |պրոթեզներ-1000 | | | |
| |պրոթեզների | | | |
| |վերանորոգում-300 | | | |
| |պրոթեզի կոշիկ-1000 | | | |
| |օրթոպեդիկ կոշիկ-1100 | | | |
| |հենակ, ձեռնափայտ-2000 | | | |
| |աղեկապ, սեղմիրան-500 | | | |
| |նստասայլակ-750 | | | |
| |լսողական ապարատ-1550 | | | |
| |այլ պարագաներ-1200 | | | |
|___|__________________________|_______________|_________|________________|
|2. |Հաշմանդամների սոցիալական | | | |
| |սպասարկում | | | |
|___|__________________________|_______________|_________|________________|
|2.1|Տուն-ինտերնատների |ՀՀ սոցիալական |տարվա |244,6 մլն դրամ |
| |պահպանում և տարեցների |ապահովության |ընթացքում|ՀՀ պետական |
| |սպասարկման բարելավում |նախարարություն | |բյուջե |
|___|__________________________|_______________|_________|________________|
|2.2|Տնային պայմաններում |ՀՀ սոցիալական |տարվա |40,9 մլն դրամ |
| |սոցիալական սպասարկման |ապահովության |ընթացքում|ՀՀ պետական |
| |ընդլայնում և ներդրում |նախարարություն | |բյուջե |
| |հանրապետության բոլոր | | | |
| |մարզերում | | | |
|___|__________________________|_______________|_________|________________|
|2.3|Հաշմանդամների |ՀՀ սոցիալական |տարվա |ՀԿ-ների և |
| |բժշկասոցիալական |ապահովության |ընթացքում|միջազգային |
| |վերականգնողական |նախարարություն | |կազմակերպու- |
| |կենտրոնների ստեղծման | | |թյունների հետ |
| |աշխատանքներին աջակցություն| | |համատեղ |
|___|__________________________|_______________|_________|________________|
|3. |Հաշմանդամների կրթությունը,| | | |
| |մասնագիտական ուսուցումը և | | | |
| |զբաղվածությունը | | | |
|___|__________________________|_______________|_________|________________|
|3.1|Օրենսդրության մեջ |ՀՀ սոցիալական |2004 թ.-ի|ՀՀ սոցիալական |
| |փոփոխություններ կատարելու |ապահովության |ընթացքում|ապահովության |
| |վերաբերյալ |նախարարություն | |նախարարություն |
| |առաջարկությունների | | | |
| |ներկայացում` հաշմանդամների| | | |
| |համար աշխատատեղեր | | | |
| |սահմանելու և նրանց | | | |
| |զբաղվածությունը խթանելու | | | |
| |նպատակով: | | | |
|___|__________________________|_______________|_________|________________|
|3.2|Հաշմանդամների |ՀՀ սոցիալական |2004 թ.-ի|ՀՀ սոցիալական |
| |զբաղվածությունը խթանելու |ապահովության |ընթացքում|ապահովագրության |
| |և նրանց համար հարմարեցված|նախարարություն | |պետական |
| |աշխատատեղեր ստեղծելու | | |հիմնադրամ |
| |նպատակով 225 հաշմանդամի | | |29125.0 հազ. |
| |մասնագիտական ուսուցման | | |դրամ |
| |կազմակերպում և 100 | | | |
| |հաշմանդամների համար | | | |
| |աշխատատեղերի ստեղծում | | | |
|___|__________________________|_______________|_________|________________|
|3.3|Հաշմանդամների համար |Պետական | |դոնոր |
| |հավասար պայմանների |կառավարման և | |կազմակերպու- |
| |ապահովում, մասնավորապես` |տեղական | |թյուններ |
| |սուրդո թարգմանության |ինքնակառավարման| | |
| |ապահովում |մարմինների | | |
| | |հիմնած | | |
| | |հեռուստա- | | |
| | |ընկերություններ| | |
|___|__________________________|_______________|_________|________________|
|4. |Հաշմանդամների ինտեգրման | | | |
| |նպատակով հասարակական և | | | |
| |սոցիալական բոլոր | | | |
| |ենթակառույցներում | | | |
| |հաշմանդամների համար | | | |
| |մատչելիության ապահովում | | | |
|___|__________________________|_______________|_________|________________|
|4.1|«Շենքերի և շինությունների|ՀՀ |2004- |դոնոր |
| |մատչելիությունը |քաղաքաշինության|05 թթ. |կազմակերպու- |
| |բնակչության սակավաշարժ |նախարարություն | |թյուններ |
| |խմբերի համար» շինարարական | | | |
| |նորմերի Հայաստանի | | | |
| |Հանրապետությունում | | | |
| |տեղայնացում | | | |
|___|__________________________|_______________|_________|________________|
|4.2|Նախագծման համար |ՀՀ |2004- |դոնոր |
| |հատակագծային և տեխնիկական|քաղաքաշինության|05 թթ. |կազմակերպու- |
| |հնարավոր տարբերակային |նախարարություն | |թյուններ |
| |լուծումների մեթոդական | | | |
| |ուղեցույց-ձեռնարկի մշակում| | | |
|___|__________________________|_______________|_________|________________|
|5. |Հաշմանդամների |ՀՀ սոցիալական |տարվա | |
| |հիմնահարցերով զբաղվող |ապահովության |ընթացքում| |
| |պետական և ոչ պետական |նախարարություն | | |
| |կազմակերպությունների |և ՀԿ-ներ | | |
| |համագործակցություն և | | | |
| |աշխատանքների համակարգում: | | | |
._________________________________________________________________________.