Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈ ...

 

 

040.0692.160603

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«16» հունիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 մարտի 2003 թվականի N 692-Ն

 

i

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2178-Ն ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 6-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. (1.1-րդ կետը չեղյալ է ճանաչել 02.10.08 թիվ 1131-Ն որոշում)

i

1.2. (1.2-րդ կետը չեղյալ է ճանաչել 02.10.08 թիվ 1131-Ն որոշում)

1.3. (1.3-րդ կետը չեղյալ է ճանաչել 02.10.08 թիվ 1131-Ն որոշում)

1.4. (1.4-րդ կետը չեղյալ է ճանաչել 02.10.08 թիվ 1131-Ն որոշում)

1.5. (1.5-րդ կետը չեղյալ է ճանաչել 02.10.08 թիվ 1131-Ն որոշում)

i

2.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Զեյթուն» ուսանողական ավանի Ծաղկաձորի հանգստյան տան գույքը (այսուհետ` գույք) վաճառել մրցույթով:

2.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին`

ա) մրցույթը կազմակերպել և անցկացնել երկամսյա ժամկետում,

բ) գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված գնի 25 տոկոսի չափով` 33,28 մլն դրամ,

գ) որպես մրցույթի պայման սահմանել գույքի վաճառքի համար առաջարկվող գինը և ներդրումների չափը:

2.3. Սահմանել, որ մրցույթի հաղթողը պարտավոր է`

ա) մրցույթի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող` գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

2.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` սույն որոշման 2.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարումն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

3.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության` Երևանի Վաղարշ Վաղարշյան փողոցի N 12 հասցեում գտնվող հիմնական մասնաշենքից 3315,5 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ` գույք) ուղղակի եղանակով վաճառել «Հայջրնախագիծ ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` գնորդ):

3.2. Գույքի վաճառքի գինը սահմանել 50,87 մլն դրամ:

3.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 3.2-րդ կետով սահմանված գումարի 50 տոկոսի չափով գումարը` 25,435 մլն դրամը, իսկ մնացած 50 տոկոսը 3 տարվա ընթացքում.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

3.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` սույն որոշման 3.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված 25,435 մլն դրամ վճարումն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

4.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության Գավառի մանկատան օժանդակ տնտեսության` Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված 1,38 մլն դրամ արժեքով, 822,8 քառ. մետր ընդհանուր մակերեսով անասնագոմը և գույքը (այսուհետ` գույք) վաճառել դասական աճուրդով:

4.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին`

ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.

բ) գույքի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 700 հազար դրամ:

4.3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է`

ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից հինգ օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող` գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

4.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

5.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի Դիլիջանի փորձակայանը (շենք` մեկ հատ` 296,6 քառ. մետր ընդհանուր մակերեսով, կառուցվածքներ` երեք հատ` 188,1 քառ. մետր ընդհանուր մակերեսով) (այսուհետ` գույք) վաճառել մրցույթով:

5.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին`

ա) մրցույթը կազմակերպել և անցկացնել երկամսյա ժամկետում.

բ) գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված գինը` 2,35 մլն դրամ.

գ) որպես մրցույթի պայման սահմանել գույքի վաճառքի համար առաջարկվող գինը և ներդրումների չափը:

5.3. Սահմանել, որ մրցույթի հաղթողը պարտավոր է`

ա) մրցույթի անցկացման օրվանից 15-օրյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող` գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.

գ) ապահովել փորձակայանում իրականացվող աշխատանքների գործունեությունը:

5.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` սույն որոշման 5.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարումը կատարելուց հետո մրցույթի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

6.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության գույքը (տարածքները) (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, վաճառել դասական աճուրդով:

6.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` աճուրդը կազմակերպել և անցկացնել որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում:

6.3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է`

ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից հինգ օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող` գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

6.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

i

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 25-ի «Գույք օտարելու մասին» N 2178-Ն որոշման 3.1-ին կետում «մանկական ճամբարի 1648,3 քառ. մետր ընդհանուր մակերեսով երեք շենքերը» բառերը փոխարինել «մանկական ճամբարի գույքը» բառերով:

i

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 9-ի «Գույք օտարելու մասին» N 6-Ն որոշման 3.1-ին կետում «306,7» թիվը փոխարինել «360,7» թվով:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-ԻՆ

 

--------------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ -  բնագրի 5.2. կետի «բ» ենթակետում «1995 թվականի» բառերի փոխարեն պետք է լինի «1994 թվական» բառերը

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

մայիսի 20-ի N 692-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ` ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՎՈՂ ԳՈՒՅՔԻ (ՏԱՐԱԾՔՆԵՐԻ)

 

._________________________________________________________________________.

|NN | Գույքի (տարածքի) անվանումը, գտնվելու վայրը  |  Տարածքի  |   Վաճառքի |

|ը/կ|                                             |  մակերեսը |մեկնարկային|

|   |                                             |(քառ. մետր)|    գինը   |

|   |                                             |           |(հազ. դրամ)|

|___|_____________________________________________|___________|___________|

| 1 |                       2                     |     3     |     4     |

|___|_____________________________________________|___________|___________|

|1. |Աճառյան 42 (ձախակողմյան մասնաշենքը`          |3472,6     |20500      |

|   |ամբողջությամբ)                               |           |           |

|___|_____________________________________________|___________|___________|

|2. |Աճառյան 42 (տնտեսական մասնաշենքի նկուղային   |1175,5     |3468       |

|   |հարկը` ամբողջությամբ)                        |           |           |

|___|_____________________________________________|___________|___________|

|3. |Աճառյան 42 (կենտրոնական մասնաշենքի նկուղային |322,8      |1000       |

|   |հարկը` ամբողջությամբ)                        |           |           |

|___|_____________________________________________|___________|___________|

|4. |Աճառյան 42 (կենտրոնական մասնաշենքի 4-րդ      |304,8      |1900       |

|   |հարկը` ամբողջությամբ)                        |           |           |

|___|_____________________________________________|___________|___________|

|5. |Աճառյան 42 (կենտրոնական մասնաշենքի 5-րդ      |308,5      |1900       |

|   |հարկը` ամբողջությամբ)                        |           |           |

|___|_____________________________________________|___________|___________|

|6. |Աճառյան 42 (կենտրոնական մասնաշենքի 6-րդ      |322,8      |1900       |

|   |հարկը` ամբողջությամբ)                        |           |           |

|___|_____________________________________________|___________|___________|

|7. |Աճառյան 42 (կենտրոնական մասնաշենքի 7-րդ      |322,8      |1900       |

|   |հարկը` ամբողջությամբ)                        |           |           |

|___|_____________________________________________|___________|___________|

|8. |Աճառյան 42 (կենտրոնական մասնաշենքի 8-րդ      |322,8      |1900       |

|   |հարկը` ամբողջությամբ)                        |           |           |

|___|_____________________________________________|___________|___________|

|9. |Աճառյան 42 (կենտրոնական մասնաշենքի 9-րդ      |322,8      |1900       |

|   |հարկը` ամբողջությամբ)                        |           |           |

|___|_____________________________________________|___________|___________|

|10.|Աճառյան 42 (կենտրոնական մասնաշենքի տեխնիկական|322,8      |1000       |

|   |հարկը` ամբողջությամբ)                        |           |           |

|___|_____________________________________________|___________|___________|

|11.|Կոմիտասի 51 (1-ին հարկի միջանցքի տարածքը)    |25         |443        |

|___|_____________________________________________|___________|___________|

|12.|Կոմիտասի 51 (1-ին հարկի միջանցքի տարածքը)    |7,6        |135        |

|___|_____________________________________________|___________|___________|

|13.|Կոմիտասի 51 (1-ին հարկի միջանցքի տարածքը)    |5,6        |100        |

|___|_____________________________________________|___________|___________|

|14.|Կոմիտասի 51 (1-ին հարկի միջանցքի տարածքը)    |5,6        |100        |

|___|_____________________________________________|___________|___________|

|15.|(15-րդ կետը հանվել է 18.12.03 թիվ 1859-Ն որոշում)                    |

i

|___|_____________________________________________|___________|___________|

|16.|Կոմիտասի 51 (4-րդ հարկի տարածքը)             |72,1       |1277       |

|___|_____________________________________________|___________|___________|

|17.|Կոմիտասի 51 (5-րդ հարկը` ամբողջությամբ`      |630        |11152      |

|   |566,6 քառ. մետր մակերեսով, և  մանսարդը` 63,4 |           |           |

|   |քառ. մետր մակերեսով)                         |           |           |

|___|_____________________________________________|___________|___________|

|18.|Րաֆֆու 23 (շենքի կցակառույցը)                |1012       |12000      |

|___|_____________________________________________|___________|___________|

|19.|Րաֆֆու 99 (տարածք` 1-ին հարկից` 839,8 քառ.   |1449,8     |12830      |

|   |մետր, նկուղ` 610 քառ. մետր)                  |           |           |

|___|_____________________________________________|___________|___________|

|20.|Սասունցի Դավթի 13 (1-ին հարկի տարածքը)       |245,41     |2880       |

|___|_____________________________________________|___________|___________|

|21.|Գարեգին Նժդեհի 15 (1-ին հարկի տարածքը)       |60,6       |760        |

|___|_____________________________________________|___________|___________|

|22.|Դավիթ Անհաղթի 23 (4-րդ հարկի տարածքը)        |503,8      |3000       |

|___|_____________________________________________|___________|___________|

|23.|քաղ. Դիլիջան, Կամոյի 66 (նախկինում «Նախագծող»|905,4      |6800       |

|   |պանսիոնատի հիմնական մասնաշենքը և  գույքը)    |           |           |

|___|_____________________________________________|___________|___________|

|24.|քաղ. Դիլիջան, Կամոյի 66 (նախկինում «Նախագծող»|377        |2270       |

|   |պանսիոնատի ննջարանային մասնաշենքը)           |           |           |

|___|_____________________________________________|___________|___________|

|25.|քաղ. Դիլիջան, Կամոյի 66 (նախկինում «Նախագծող»|111,8      |673        |

|   |պանսիոնատի ննջարանային մասնաշենքը)           |           |           |

|___|_____________________________________________|___________|___________|

|26.|քաղ. Դիլիջան, Կամոյի 66 (նախկինում «Նախագծող»|73,7       |617        |

|   |պանսիոնատի փայտյա տնակը)                     |           |           |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.03.2003
N 692-Ն
Որոշում