050.0143.150503
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«15» 05 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05003163
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
22 ապրիլի 2003 թվականի N 143-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-ի ԹԻՎ 253 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2000 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 253 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ում (այսուհետև` կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1.1. կանոնակարգի 2.8 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«2.8. Ինկասացիոն ծառայություն` Հայաստանի Հանրապետության տարածքում կանխիկ դրամի և այլ արժեքների ինկասացիոն ծառայություններ մատուցելու լիցենզիա ունեցող կազմակերպություն».
1.2. կանոնակարգի 6.11 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«6.11. Մետաղադրամները փաթեթավորվում են կտորե, առանց արտաքին կարերի պարկերում, որոնք`
ա) կապվում են լարանով` պիտակի հետ միասին, և ծայրերն ամրակցվում են կապարակնիքով, կամ
բ) կնքվում են միանգամյա օգտագործման համարակալված կնիքով` պիտակի հետ միասին:
Պարկերի մեջ տեղադրվող մետաղադրամները փաթեթավորվում են նաև թղթե կամ պոլիէթիլենային ծրարներում` յուրաքանչյուր ծրարում` 100-ական հատ մետաղադրամ: Պարկերում տեղադրված մետաղադրամների գումարի առավելագույն չափ է սահմանվում`
.___________________________________________________________.
| 10 լումա - 300 դրամ | 10 դրամ - 10'000 դրամ |
| 20 լումա - 500 դրամ | 20 դրամ - 20'000 դրամ |
| 50 լումա - 1'000 դրամ | 50 դրամ - 50'000 դրամ |
| 1 դրամ - 2'000 դրամ | 100 դրամ - 100'000 դրամ |
| 3 դրամ - 3'000 դրամ | 200 դրամ - 200'000 դրամ |
| 5 դրամ - 5'000 դրամ | 500 դրամ - 500'000 դրամ |
.___________________________________________________________.
Հոբելյանական մետաղադրամները փաթեթավորվում են առանձին պարկերով, որոնց պիտակի վրա գրվում է հոբելյանական մետաղադրամի անվանումը».
1.3. կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.12 կետով.
i
«6.12. Պարկերի մեջ տեղադրվող մետաղադրամները կարող են փաթեթավորվել նաև գլանակների տեսքով` յուրաքանչյուր գլանակում մինչև 50-ական հատ մետաղադրամ:
Մետաղադրամների գլանակի փաթեթաթղթի վրա պետք է առկա լինեն հետևյալ վավերապայմանները`
ա) բանկի (մասնաճյուղի) անվանումը,
բ) անվանական արժեքը,
գ) ընդհանուր գումարը».
i
1.4. կանոնակարգի կանոն 9-ի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«- Հինգ միլիոն դրամ գումարը գերազանցող կանխիկ դրամի և այլ արժեքների (բացառությամբ` վճարահաշվարկային փաստաթղթերի) միջբանկային, այդ թվում` ներբանկային (նույն բանկերի մասնաճյուղերի միջև, բանկոմատների լիցքավորման և բանկոմատի մնացորդը բանկ տեղափոխելու նպատակով իրականացվող) բոլոր փոխադրումներն իրականացվում են միայն ինկասացիոն ծառայությունների միջոցով (սխեմա 6)»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-ԻՆ