118.0886.291202
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«29» 12 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11802438
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
23 դեկտեմբերի 2002 թվականի N 886-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 329 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք` ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1460-Ն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի կառուցվածքը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի ապրիլի 29-ի «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պարզ ընթացակարգով տրված լիցենզիաների գործողության կասեցման և դադարեցման համար եզրակացություններ տվող հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի կազմն ու կանոնադրությունը հաստատելու մասին» N 329 հրամանի 3-րդ կետով հաստատված ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պարզ ընթացակարգով տրված լիցենզիաների գործողության կասեցման և դադարեցման համար եզրակացություններ տվող հանձնաժողովի կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1. Կանոնադրության 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«3. Հանձնաժողովի քարտուղարը ի պաշտոնե ֆինանսական շուկայի զարգացման և արժութային կարգավորման ստորաբաժանման ղեկավարն է»:
i
1.2. Կանոնադրության 5-րդ կետի «ա» ենթակետում «ֆինանսական շուկայի զարգացման և արժութային կարգավորման վարչություն» բառերը փոխարինել «ֆինանսական շուկայի զարգացման արժութային կարգավորման ստորաբաժանման» բառերով:
1.3. Կանոնադրության 5-րդ կետի «ա» ենթակետում «իրավաբանական գլխավոր վարչություն» բառերը փոխարինել «իրավաբանական ստորաբաժանման» բառերով: