ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 հունվարի 2024 թվականի N 119-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 595-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի «Պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 595-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման N 1 հավելվածում`
ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.
i
«4.1. Համայնքներին, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին գույքն անհատույց օգտագործման իրավունքով կարող է տրամադրվել նաև գույքի բարելավման ներդրումային ծրագիր ներկայացնելու դեպքում, եթե տվյալ սուբյեկտների կողմից ներկայացված գույքի բարելավման ներդրումային ծրագիրը բավարարում է սույն որոշման N 4 հավելվածով սահմանված պայմանները: Ընդ որում, պայմանագիրը կնքվում է գույքի բարելավման ներդրումային ծրագրում սահմանված ժամկետով, որը չի կարող գերազանցել 10 տարին: Ժամկետը կարող է երկարաձգվել ևս մեկ անգամ` մինչև 5 տարի ժամկետով, եթե պայմանագրով սահմանված ժամկետում ներդրումային պարտավորությունները կատարվել են և տվյալ գույքի օգտագործման նպատակով կառավարությունն այլ ծրագրեր չունի ու գույքը պետական կարիքների բավարարման համար անհրաժեշտ չէ:»,
i
բ. 9-րդ կետի 1-ին ենթակետում «N 2 հավելվածով սահմանված պայմաններին համապատասխանող գործարար ծրագիրը» բառերը փոխարինել «N 2 և N 4 հավելվածներով սահմանված պայմաններին համապատասխանող գործարար կամ գույքի բարելավման ներդրումային ծրագիրը» բառերով, իսկ 2-րդ ենթակետում «N 3 հավելվածով սահմանված պայմաններին համապատասխանող գործարար ծրագիրը» բառերը փոխարինել «N 3 և N 4 հավելվածներով սահմանված պայմաններին համապատասխանող գործարար կամ գույքի բարելավման ներդրումային ծրագիրը» բառերով.
i
2) որոշման N 2 հավելվածի 1-ին կետում «գործարար» բառից հետո լրացնել «կամ գույքի բարելավման ներդրումային» բառերով, իսկ «N 2 օրինակելի ձևով» բառերը փոխարինել «N 2 կամ N 4 օրինակելի ձևերով» բառերով.
3) որոշման N 3 հավելվածում`
ա. 1-ին կետից հանել «միայն» բառը,
i
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
i
«1.1. Համայնքներին, հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին` տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է նաև գույքի բարելավման ներդրումային ծրագիր ներկայացնելու դեպքում, եթե տվյալ սուբյեկտների կողմից ներկայացված գույքի բարելավման ներդրումային ծրագիրը բավարարում է սույն որոշման N 4 հավելվածով սահմանված պայմանները:».
i
4) որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված N 4 հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Այլ կազմակերպություններին (բացառությամբ` 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների) (այսուհետ` կազմակերպություն), ինչպես նաև համայնքներին, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին պետական սեփականություն հանդիսացող գույքն (այսուհետ` գույք) անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է, եթե տվյալ սուբյեկտների կողմից ներկայացվել է`»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2024 թ. հունվարի 25
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 25 հունվարի 2024 թվական: