(ուժը կորցրել է 01.01.09թթ` 21.08.08 ՀՕ-149-Ն օրենք )
010.0386.220702
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2002 թվականի հունիսի 26-ին
«ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (29 դեկտեմբերի 2000 թվական, ՀՕ-131, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի 3-րդ կետը «Անհատ ձեռնարկատերերի» բառերից հետո լրացնել «և նոտարների» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 4-րդ`
i
1) հոդվածի 1-ին կետում «և անհատ ձեռնարկատերերը» բառերը փոխարինել «, անհատ ձեռնարկատերերը և նոտարները» բառերով.
2) հոդվածի 2-րդ կետը «գործունեության» բառից հետո լրացնել «, ինչպես նաև նոտարական գործունեության» բառերով.
3) հոդվածի 3-րդ կետի «ե» ենթակետը «մատուցողները» բառից հետո լրացնել «(, բացառությամբ խորհրդատվական ծառայություններ մատուցող նոտարների):» բառերով.
4) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 4.1-րդ կետով.
«4.1. Անկախ սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված ժամկետից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նոտարի պաշտոնում նշանակված անձինք (բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նշվածների) նոտարի պաշտոնում նշանակվելու օրվանից համարվում են պարզեցված հարկ վճարողներ, եթե նրանք մինչև նոտարի պաշտոնում նշանակվելու եռամսյակին հաջորդող ամսվա 1-ը իրենց բնակության վայրի հարկային մարմին չեն ներկայացրել սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված գրավոր դիմում` ընդհանուր կարգով հարկման, հաշվառման և հաշվետվությունների համակարգին անցնելու մասին: Նշված ժամկետում դիմում ներկայացրած անձինք համարվում են ԱԱՀ վճարողներ` նոտարի պաշտոնում նշանակվելու օրվանից:»:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետը «գործունեություն» բառից հետո լրացնել «(բացառությամբ խորհրդատվական ծառայություններ մատուցող նոտարների)» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետով.
«գ) նոտարական գործունեության մասով` 20 տոկոս:»:
i
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Նոտարները կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին իրենց մատուցած ծառայությունների դիմաց ստացած եկամուտների մասով ազատվում են աղբյուրի մոտ եկամտահարկի պահումից:
Նոտարների վրա, իրենց գործունեությունն ապահովելու նպատակով ֆիզիկական անձանց վճարված եկամուտների մասով, տարածվում են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով և 37-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ կետերով սահմանված դրույթները:»:
ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից և տարածվում է 2002 թվականի մարտի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Մինչև «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը նախկինում նշանակված և իրենց գործունեությունը շարունակող պետական նոտարները համարվում են պարզեցված հարկ վճարող 2002 թվականի մարտի 1-ից, եթե բնակության վայրի հարկային մարմին չեն ներկայացրել «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված գրավոր դիմում` ընդհանուր կարգով հարկման, հաշվառման և հաշվետվությունների համակարգին անցնելու մասին: Նշված ժամկետում այդպիսի դիմում ներկայացրած անձինք համարվում են ԱԱՀ վճարողներ` 2002 թվականի մարտի 1-ից:
22 հուլիսի 2002 թ.
ՀՕ-386-Ն