040.0886.100815
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 օգոստոսի 2015 թվականի N 886-Ն
ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ, ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 212-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետությունում գործում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությամբ ստեղծված` կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող մաքսային մարմինները:
(1-ին կետը փոփ. 09.03.2023 թիվ 287-Ն որոշում)
2. Սահմանել, որ`
1) կազմակերպությունների համար թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի մասնագիտացված մաքսային մարմին է համարվում այն մաքսատուն-վարչությունը, որի գործունեության գոտում գրանցված է տվյալ կազմակերպությունը.
2) ֆիզիկական անձանց համար թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի մասնագիտացված մաքսային մարմին է համարվում այն մաքսատուն-վարչությունը, որի գործունեության գոտում բնակվում է տվյալ անձը, կամ այն սահմանային մաքսային մարմինը, որի տարածքով անձը մեկնում է Հայաստանի Հանրապետությունից կամ ժամանում է Հայաստանի Հանրապետություն:
3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 09.03.2023 թիվ 287-Ն որոշում)
4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 09.03.2023 թիվ 287-Ն որոշում)
(2-րդ կետը փոփ. 09.03.2023 թիվ 287-Ն որոշում)
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 09.03.2023 թիվ 287-Ն որոշում)
4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության Գյումրու օդանավակայանի մաքսային կետ ստեղծելու մասին» N 503, Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության համակարգի մաքսատների վերակառուցման մասին» N 244, Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության Ջիլիզայի մաքսային կետ ստեղծելու մասին» N 8, Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության Շիրակի տարածաշրջանային մաքսատան Բավրայի մաքսային կետի վերականգնման մասին» N 395, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 28-ի «Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի և Երևանի «Էրեբունի» օդանավակայանի մաքսային կետերը Երևանի «Զվարթնոց» մաքսատան վերակազմավորելու վերաբերյալ առաջարկությանը համաձայնություն տալու մասին» N 520, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի միջազգային ճանապարհային փոխադրումների տարածաշրջանային մաքսատուն ստեղծելու մասին» N 1097, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի Արարատյան տարածաշրջանային մաքսատան Նոր Հաճնի մասնագիտացված մաքսային կետ ստեղծելու մասին» N 1098, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսային կետ ստեղծելու մասին» N 2144-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսային կետն ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան վերակազմավորելու մասին» N 1329-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատուն ստեղծելու մասին» N 1531-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի միջազգային փոստային և սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների մասնագիտացված մաքսատուն ստեղծելու մասին» N 947-Ն որոշումները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(վերնագիրն ու նախաբանը փոփ. 09.03.2023 թիվ 287-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-ԻՆ