Սեղմել Esc փակելու համար:
«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հոկտեմբերի 2022 թվականի թիվ 174-Ն

 

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 22-Ը ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով սահմանել միասնական մոտեցում բոլոր ֆինանսական կազմակերպությունների համար որոշակի առանձնահատկությունների հաշվառմամբ, ինչպես նաև սահմանել աուդիտորական ընկերությունների անկախության առավել արդյունավետ չափանիշներ,

i

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 59-րդ հոդվածը, 84-րդ հոդվածի 1-ին մասը, 128-րդ հոդվածի 2-րդ մասը, «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի 96-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը,

i

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ և 37-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Սահմանել «Ֆինանսական կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձին ներկայացվող չափանիշները» կանոնակարգ 22-ը (այսուհետ` Կանոնակարգ)` համաձայն սույն որոշման հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

3. Որոշմամբ սահմանված Կանոնակարգի 11-րդ կետով սահմանված պահանջը պետք է ապահովվի 2023 թվականի և դրան հաջորդող տարիների աուդիտի իրականացման համար արտաքին աուդիտորական ընկերության ընտրության ժամանակ, բացառությամբ սույն որոշման 4-րդ կետի:

4. Եթե ֆինանսական կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում մինչև սույն որոշման ուժի մեջը մտնելը աուդիտորական ընկերության հետ կնքված պայմանագիր, որով սույն որոշման 3-րդ կետի համաձայն 2023 թվականին չի կարող ապահովել Կանոնակարգի 11-րդ կետի պահանջը, ապա այդ պահանջը պետք է ապահովի այդ պայմանագրի ժամկետի ավարտից հետո, եթե պայմանագրի ժամկետը քիչ է երեք տարուց: Եթե սույն կետով սահմանված պայմանագրի ժամկետը գերազանցում է երեք տարին, ապա ֆինանսական կազմակերպությունը Կանոնակարգի 11-րդ կետի պահանջը պետք է ապահովի պայմանագրի կնքման ժամկետից երեք տարի հետո:

5. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում որոշմամբ սահմանված կանոնակարգով նախատեսված ֆինանսական կազմակերպությունները պետք է անհրաժեշտության դեպքում ապահովեն Կանոնակարգի 2-րդ կետով սահմանված իրավական ակտերի համապատասխանեցումը Կանոնակարգի պահանջներին:

i

6. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մարտի 1-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի կողմից անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության կարգը» հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մարտի 1-ի »»Ապահովագրական ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձին ներկայացվող չափանիշները» կանոնակարգ 3/11-ը հաստատելու մասին» թիվ 40-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մարտի 1-ի «»Ներդրումային ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող անձանց ներկայացվող չափանիշները» կանոնակարգ 4/11-ը հաստատելու մասին» թիվ 41-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 28-ի «Հաշվետու թողարկողների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող անձանց ներկայացվող չափանիշները» կանոնակարգ 4/09-ը հաստատելու մասին» թիվ 226-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 27-ի «Ներդրումային ֆոնդի և դրա կառավարչի արտաքին աուդիտն իրականացնող անձի ընտրության կարգը» կանոնակարգ 10/18-ը հաստատելու մասին» թիվ 321-Ն որոշումը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ

    ՏԵՂԱԿԱԼ                                Ն. ԵՐԻՑՅԱՆ

 

2022 թ. հոկտեմբերի 10

ք. Երևան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2022 թվականի հոկտեմբերի 4-ի

թիվ 174-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 22 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի, ապահովագրական ընկերությունների, օտարերկրյա ապահովագրական ընկերությունների մասնաճյուղերի, ներդրումային ընկերությունների, օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի, ներդրումային ֆոնդերի (այդ թվում` կենսաթոշակային ֆոնդերի), դրանց կառավարիչների և հաշվետու թողարկողների (այսուհետ` սույն կարգի իմաստով ֆինանսական կազմակերպություններ, եթե այլ բան սահմանված չէ սույն իրավական ակտով) կողմից անկախ աուդիտորական կազմակերպության ընտրությանը ներկայացվող չափանիշները:

2. Ֆինանսական կազմակերպության ներքին իրավական ակտով սահմանվում է աուդիտորական կազմակերպության ընտրության նկատմամբ սույն կանոնակարգի Գլուխ 2-ով սահմանված չափանիշները մանրամասնող և դրանց գործնական կիրառումն ապահովող ընթացակարգեր, չափանիշների կիրառման մեթոդաբանություն, աուդիտի ընդգրկման բնագավառներ և սույն կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող այլ դրույթներ: Սույն կետով սահմանված պահանջն անձն իրականացնում է հաշվետու թողարկող համարվելու պահից երեք ամսվա ընթացքում և ներքին իրավական ակտն ընդունելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Կենտրոնական բանկ: Ֆինանսական կազմակերպությունները ներքին իրավական ակտով կարող են սահմանել սույն կանոնակարգի Գլուխ 2-ում սահմանված չափանիշներին չհակասող այլ չափանիշներ:

3. Սույն կանոնակարգի իմաստով աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտորը աուդիտորական կազմակերպության աուդիտորական եզրակացությունը ստորագրող անձն է:

 

ԳԼՈՒԽ 2. ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

4. Ֆինանսական կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող աուդիտորական կազմակերպությունը պետք է լինի «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մասնագիտացված կառույցի (այսուհետ` սույն կանոնակարգում Մասնագիտացված կառույց) անդամ:

5. Բանկերի, ապահովագրական ընկերությունների, դրանց օտարերկրյա մասնաճյուղերի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող աուդիտորական կազմակերպությունը պետք է ունենա բանկում կամ ապահովագրական ընկերությունում աուդիտի իրականացման առնվազն 5 տարվա փորձ, այլ ֆինանսական կազմակերպությունների համար (բացառությամբ հաշվետու թողարկողի)` ֆինանսական կազմակերպությունների (բացառությամբ հաշվետու թողարկողի) աուդիտի իրականացման առնվազն 5 տարվա փորձ, իսկ հաշվետու թողարկողների համար` առնվազն 3 տարվա աուդիտի իրականացման փորձ: Ընդ որում, այս չափանիշը չի տարածվում ըստ միջազգային խմբի տարեկան համախառն հասույթի մակարդակի առաջին 10 աուդիտորական ցանցերի լիիրավ անդամ հանդիսացող աուդիտորական կազմակերպությունների վրա:

6. Ֆինանսական կազմակերպության (բացառությամբ` հաշվետու թողարկողի) ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտորը պետք է լինի Մասնագիտացված կառույցի անդամ, ունենա ֆինանսական կազմակերպության (բացառությամբ` հաշվետու թողարկողի) աուդիտորի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և առնվազն 5 ֆինանսական կազմակերպության աուդիտի իրականացման փորձ, ինչպես նաև` Մասնագիտացված կառույցի կողմից տրված աուդիտորի որակավորում և միջազգային հաշվապահական կամ աուդիտորական որակավորման վկայական (օրինակ` Էյ-Սի-Սի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ):

7. Հաշվետու թողարկողի դեպքում աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտորը պետք է լինի Մասնագիտացված կառույցի անդամ, ունենա աուդիտորի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ, ինչպես նաև` Մասնագիտացված կառույցի կողմից տրված աուդիտորի որակավորում և միջազգային հաշվապահական կամ աուդիտորական որակավորում (օրինակ` Էյ-Սի-Սի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ):

8. Աուդիտորական խմբում ներգրավված աշխատակիցների առնվազն կեսը պետք է լինեն Մասնագիտացված կառույցի անդամ, ունենան աուդիտորական կազմակերպությունում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ, ինչպես նաև` Մասնագիտացված կառույցի կողմից տրված աուդիտորի որակավորում կամ միջազգային հաշվապահական կամ աուդիտորական որակավորում (օրինակ` Էյ-Սի-Սի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ):

9. Ապահովագրական ընկերության դեպքում աուդիտորական կազմակերպության աուդիտորական խմբում պետք է ընդգրկված լինի համապատասխան գիտելիքներ և համապատասխան որակավորում ունեցող ակտուար, որը պետք է ունենա առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ակտուարական ոլորտում: Ընդ որում, ակտուարի համապատասխան որակավորումը հավաստող փաստաթուղթ է հանդիսանում օտարերկրյա կազմակերպության կողմից տրված ակտուարի որակավորումը (օրինակ` Սի-Ի-Ար-Էյ, Էֆ-Այ-Էյ, Էֆ-Այ-Էյ-Էյ, Էս-Էյ-Օ, Սի-Էյ-Էս) հավաստող համապատասխան փաստաթուղթը:

10. Աուդիտորական կազմակերպությունը ֆինանսական կազմակերպության հետ կնքվող պայմանագրով համաձայնություն է տալիս Կենտրոնական բանկի հրավերով մասնակցելու ֆինանսական կազմակերպության աուդիտորական կազմակերպության և Կենտրոնական բանկի միջև արտաքին աուդիտի արդյունքների քննարկման համար կազմակերպվող եռակողմ հանդիպմանը:

11. Ֆինանսական կազմակերպության և աուդիտորական կազմակերպության միջև պայմանագիրը կարող է կնքվել մինչև 3 տարի ժամկետով: Աուդիտորական կազմակերպությունը կարող է իրականացնել միևնույն ֆինանսական կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության աուդիտը անընդմեջ առավելագույնը 6 տարի, ընդ որում, տվյալ աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտորը կարող է իրականացնել տվյալ ֆինանսական կազմակերպության աուդիտը առավելագույնը 3 տարի: Աուդիտորական կազմակերպությունը սույն կետում նշված 6 տարի անընդմեջ աուդիտի իրականացման դեպքում չի կարող իրականացնել տվյալ ֆինանսական կազմակերպության աուդիտը առնվազն 3 տարի: Սույն կետի պահանջները չեն տարածվում այն ֆինանսական կազմակերպությունների վրա, որոնք հանդիսանում են միջազգային ֆինանսական խմբի անդամ և որոնց առանձին ֆինանսական հաշվետվությունները համախմբվում են խմբի ֆինանսական հաշվետվությունների հետ:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 13 հոկտեմբերի 2022 թվական:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
04.10.2022
N 174-Ն
Որոշում