Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-202...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ...

 

23.03.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2022 թվականի մարտի 23-ին

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2022 թ. ապրիլի 12
Երևան
ՀՕ-87-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացվում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 12-րդ հոդվածի «բ» ենթակետի համաձայն:

2. Հաշվետվությունն ընդգրկում է 2020 թվականի օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակահատված):

i

3. Հաշվետու ժամանակահատվածում գործողության մեջ է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքը (այսուհետ` Ծրագիր): «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` «նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերությունները (ձեռնարկությունները) և «փոքր» օբյեկտները նոր ծրագրի մասն են վերջինիս ուժի մեջ մտնելու պահից»:

4. Հաշվետու ժամանակահատվածում Կառավարության իրականացրած միջոցառումները ուղղված են եղել Ծրագրով սահմանված նպատակների իրագործմանը:

5. Հանրապետության համախառն ներքին արդյունքի 85%-ից ավելին ստեղծվում է մասնավոր հատվածի գործունեության հաշվին: Մասնավորեցման արդյունքում մասնավոր հատվածի ընկերությունների թիվն ավելացել է ևս 3 ընկերությունով: Մասնավորեցված ընկերությունները նպաստելու են իրենց գործունեության ոլորտում մրցակցության միջավայրի բարելավմանը, արդյունավետության բարձրացմանը և համախառն ներքին արդյունքի աճին:

6. Հաշվետու ժամանակահատվածում պետական գույքի մասնավորեցումից (այդ թվում` նախորդ տարիներին մասնավորեցված օբյեկտներից տարաժամկետ վճարման ենթակա մուտքերից) և լուծարումից ստացված միջոցների հաշվին ապահովվել է պետական և համախառն ներքին արդյունքի աճ:

i

7. Հաշվետու ժամանակահատվածում վարչապետի 2020 թվականի փետրվարի 19-ի N 210-Ա որոշման համաձայն` Կառավարության կողմից ընդունվել են 5 ընկերությունների բաժնետոմսերը մասնավորեցնելու մասին Կառավարության հետևյալ որոշումները` Կառավարության 2020 թվականի մարտի 5-ի N 243-Ա որոշումը («Երվերելակ» փակ բաժնետիրական ընկերությունը դասական աճուրդով մասնավորեցնելու մասին), Կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի N 862-Ա որոշումը («Միջուկային և ռադիացիոն անվտանգության ԳՏԿ» փակ բաժնետիրական ընկերությունն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելու մասին), Կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 285-Ա որոշումը («Նևրոզների կլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը մրցույթով մասնավորեցնելու մասին), Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1982-Ա որոշումը («Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերությունը մրցույթով մասնավորեցնելու մասին) և Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1930-Ա որոշումը («Գյուկոնդ» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը աճուրդով մասնավորեցնելու մասին), ինչպես նաև Կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 987-Ա որոշումը («Ավտոմատիկա» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների մասին):

8. Հաշվետու ժամանակահատվածում Ծրագրում ընդգրկված և մասնավորեցման ներկայացված ընկերություններից մասնավորեցվել են` ուղղակի վաճառքի ձևով 1 և դասական աճուրդով 2 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը:

9. Հաշվետու ժամանակահատվածում Ծրագրում կատարվել է հետևյալ փոփոխությունը.

i

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-478-Ն օրենքով Ծրագրի 1-ին հավելվածով հաստատված` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ընկերությունների ցանկից հանվել է «Հայավտոկայարան» փակ բաժնետիրական ընկերությունը (ծածկագիր` 90117):

10. Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 307,337.82 հազար հայկական դրամ, որից` ընկերությունների մասնավորեցումից ստացված միջոցները` 288,667.51 հազար հայկական դրամ (այդ թվում` նախորդ տարիներին մասնավորեցված ընկերություններից տարաժամկետ վճարումներից ստացված միջոցները` 23,698.67), նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված միջոցները` 18,670.31 հազար հայկական դրամ:

11. Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 227,041.01 հազար հայկական դրամ:

i

12. Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-127-Ն և ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-126-Ն օրենքների` 2020 թվականի ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցներից համայնքների բյուջեներ փոխանցվել է 80,296.81 հազար հայկական դրամ:

13. Կառավարության որոշումներով սահմանված կարգով յուրաքանչյուր մասնավորեցվող ընկերության վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև Պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել է համապատասխան տեղեկատվություն:

 

II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
1. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ, ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

14. Աճուրդով մասնավորեցման կատարողականը

Հաշվետու ժամանակաշրջանում աճուրդով մասնավորեցվել են Ծրագրում ընդգրկված 2 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը, որոնց մասին տեղեկությունները ներկայացված են 1-ին հավելվածում:

15. Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման կատարողականը

Հաշվետու ժամանակահատվածում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել են Ծրագրում ընդգրկված 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը, որի մասին տեղեկությունը ներկայացված է 2-րդ հավելվածում:

16. Մասնավորեցման գործարքների արդյունքում ստանձնած պարտավորությունների կատարողականը

1) Պետական գույքի մասնավորեցման պայմանագրերով 2020 թվականի ընթացքում պրոֆիլի պահպանման և սոցիալական երաշխիքների ապահովման պարտավորություններ ստանձնել է 6 գնորդ:

2) 1 գնորդ պայմանագրով ստանձնել է սոցիալական երաշխիքների ապահովման և 5 գնորդ` պրոֆիլի պահպանման պարտավորություններ:

3) 3 գնորդի ստանձնած` պրոֆիլի պահպանման պարտավորությունները կատարվել են:

4) Մասնավորեցման պայմանագրերով 2020 թվականի ընթացքում 1 գնորդի նախատեսած` սոցիալական երաշխիքների ապահովման և 2 գնորդի ստանձնած` պրոֆիլի պահպանման պարտավորությունները չեն կատարվել:

5) Մասնավորեցված օբյեկտների գնորդների կողմից հաշվետու ժամանակահատվածում կատարման ենթակա սոցիալական երաշխիքների և պրոֆիլի պահպանման պարտավորությունների կատարման մասին տեղեկությունները, ըստ առանձին ընկերությունների և օբյեկտների, ներկայացված են 3-րդ հավելվածում:

17. Ընկերությունների լուծարման գործընթացը

i

1) «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Ծրագրում ընդգրկված ընկերությունները կարող են լուծարվել օրենսդրությամբ սահմանված դեպքերում:

2) «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքով սահմանված կարգով ընկերությունները չմասնավորեցվելու դեպքում Կառավարությունը կարող է որոշում ընդունել այդ ընկերությունների լուծարման մասին:

3) Հաշվետու ժամանակահատվածում լուծարման գործընթացում է եղել Ծրագրում ընդգրկված 3 առևտրային կազմակերպություն:

4) Հաշվետու ժամանակահատվածում նշված կազմակերպություններից 1 կազմակերպության լուծարման գործընթացն ավարտվել է:

5) Հաշվետու ժամանակահատվածում նշված լուծարվող կազմակերպություններում մարվել է 59,786.00 հազար հայկական դրամ կրեդիտորական պարտք, որից` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` 24,496.00 հազար հայկական դրամ, համայնքային բյուջե` 5,825.00 հազար հայկական դրամ, աշխատավարձի գծով` 27,304.00 հազար հայկական դրամ և այլ կրեդիտորական պարտքի գծով` 2,161.00 հազար հայկական դրամ:

6) Լուծարումից հետո Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է փոխանցվել 18,179.00 հազար հայկական դրամ:

7) Ընկերությունների` հաշվետու ժամանակահատվածում լուծարման գործընթացի մասին տեղեկությունները ներկայացված են 4-րդ հավելվածում:

 

2. «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ

 

18. «Փոքր» օբյեկտների մասնավորեցման կատարողականը

Հաշվետու ժամանակահատվածում «փոքր» օբյեկտ չի մասնավորեցվել:

 

Հավելված 1
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի
կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը
հաստատելու մասին» օրենքի

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՃՈՒՐԴՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հ/Հ Պետական գույքի անվանումը (ծածկագիրը` ըստ Ծրագրի) Գտնվելու վայրը Պետական կառավարման մարմնի անվանումը Կառավա-րության որոշման համարը, ամսաթիվը Աճուրդի անցկաց-ման ձևը Մեկնարկա-յին գինը (հազար հայկական դրամ) Աճուրդի հաղթողի առաջարկած գինը (հազար հայկական դրամ) Ընկերության հաշվեկշռում ամրագրված պարտա-վորություն-ները (հազար հայկական դրամ) Պայմանագրի կնքման ամսաթիվը
1 2 3 4 5 6 7 8 9 10
1. «Տավուշի ուսուցիչների վերապատրաստման կենտրոն» դուստր ՓԲԸ-ի (ծածկագիր` 90101) 100% բաժնետոմսեր  ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, Երևանյան փ., 8-րդ նրբանցք, թիվ 8 Պետական գույքի կառավարման կոմիտե

Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 7-ի

N 1533-Ա որոշում

դասական 39,156.10 39,156.10 2287.70 12.02.2020 թ. 302-Ա
2. «Երվերելակ» ՓԲԸ-ի (ծածկագիր`90038) 100% բաժնետոմսեր  ք. Երևան, Մասիսի նրբանցք, թիվ 13 Պետական գույքի կառավարման կոմիտե Կառավարության 2020 թվականի մարտի 5-ի N 243-Ա որոշում դասական 100,299.38  215,643.69 9,975.6 12.05.2020 թ. 303-Ա

 

Հավելված 2
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի
կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը
հաստատելու մասին» օրենքի

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հ/Հ Ընկերության (պետական գույքի) անվանումը, ծածկագիրը` ըստ Ծրագրի Գտնվելու վայրը Պետական կառավարման մարմինը Կառավարության որոշման համարը, ամսաթիվը Պետական գույքի գնա-հատված արժեքը (հազար հայկական դրամ) Վաճառքի գինը (հազար հայկական դրամ) Ընկերության հաշվեկշռում ամրագրված պարտա-վորությունները (հազար հայկական դրամ) Ներդրումային պարտավորությունների և սոցիալական երաշխիքների մասին` ըստ մասնավորեցման պայմանագրի Գնորդը
1 2 3 4 5 6 7 8 9 10
1. «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի 90% բաժնետոմսեր (ծածկագիր` 90106) ք. Երևան, Տիգրան Մեծի 4 Պետական գույքի կառավարման կոմիտե

Կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի

N 862-Ա որոշում

112,989.20 50,845.20 (տարաժամկետ վճարում 5 տարով, տարեկան` 10, 169.04 հազար հայկական դրամ) 115,293.00 Մինչև 2027 թվականն ապահովել պրոֆիլի պահպանումը և միջուկային և ռադիացիոն անվտանգության ոլորտի` տարեկան 2 նոր մասնագետի պատրաստումը Աշխա-տավո-րական կոլեկ-տիվ

 

Հավելված 3
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի
կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը
հաստատելու մասին» օրենքի

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՆՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԵՎ ՊՐՈՖԻԼԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

հ/հ Մասնավորեցված գույքի և գնորդի անվանումը Նախատեսված պայմանագրային պարտավորությունները Կատարման ժամկետը Կատարման ընթացքը
1.

Հրազդանի կինոցանցի «Հրազդան» կինոթատրոնի

գույք

ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, փ. Սպանդարյան Գնորդ` Բագրատ Առաքելյան Պայմանագիր` 225-Մ 20.01.2005 թ.

Պրոֆիլի պահպանում 20.01.2020 թ. Պահպանվել է:
2.

«Գյուղատնտեսական տեխնիկայի փորձարկում և ներդրում» ՓԲԸ

ՀՀ Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Երևանյան 2

Գնորդ` «ԱԳՐՈՀՈԼԴԻՆԳ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ Պայմանագիր` 874-Ու 25.02.2016 թ.

20 նոր աշխատատեղի ստեղծում` յուրաքանչյուրը 60 000 հայկական դրամ ամսական աշխատավարձով 25.02.2020 թ. Պարտավորությունը չի կատարվել (չեն կատարվել նաև նախկին տարիների համար նախատեսված ներդրումային պարտավորությունները):
3.

«Ռադիո» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսեր

ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Նորատուս

Գնորդ` «Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ Պայմանագիր` 864-Ու 28.12.2010 թ.

Պրոֆիլի պահպանում 29.12.2020 թ. Պահպանվել է:
4.

«Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսեր

ք. Երևան, Խանջյան 19

Գնորդ` «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի աշխատավորական կոլեկտիվ` 40%, «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ` 30%, «Մաքուր երկաթի գործարան» ՓԲԸ` 30%

Պայմանագիր` 435-Ու 22.10.2002 թ.

Պրոֆիլի պահպանում 22.10.2020 թ. Պահպանվել է:
5. «Դիլիջան մանկան հակատուբերկուլյոզային առողջարան» ՓԲԸ-ի 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր Գնորդ` «Առողջ ապագա բժշկական կենտրոն» ՍՊԸ Պայմանագիր` 880-Ու 21.11.2018 թ. Պահպանել ընկերության հակատուբերկուլյոզային առողջարանական բուժօգնության ուղղվածությունը 21.11.2020 թ. Չի պահպանվել, գործը գտնվում է հայցապահանջների բաժնում:
6.

Հրազդանի կինոցանցի գույքի կազմից առանձնացված «Բարեկամություն» կինոթատրոնի գույք

Գնորդ` Արտավազդ Ղազարյան

Պայմանագիր` 226-Մ 24.01.2005 թ.

Պրոֆիլի պահպանում 24.01.2020 թ. Չի պահպանվել, քանի որ կինոթատրոնի շենքի դահլիճում հրդեհ է բռնկվել: Կատարվում են վերանորոգման աշխատանքներ:

 

Հավելված 4
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի
կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը
հաստատելու մասին» օրենքի

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ

 

Հ/Հ Ծածկագիրը` ըստ Ծրագրի Ընկերության անվանումը Հիմնադիրը Լուծարման մասին Կառավարության որոշման համարը, ամսաթիվը Լուծարման ընթացքը
1 2 3 4 5 6
    90111 ««Օշական» մանկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ Պետական գույքի կառավարման կոմիտե Կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի N 940-Ա որոշում Լուծարված:
      90100 «Ագրոսպասարկում» ՓԲԸ Պետական գույքի կառավարման կոմիտե

      Կառավարության 2018 թվականի նոյեմբերի

      8-ի N 1268-Ա որոշում

      Լուծարման գործընթացում է:
        90113 «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ Պետական գույքի կառավարման կոմիտե Կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1963-Ա որոշում Լուծարման գործընթացում է:

         

        Պաշտոնական հրապարակման օրը` 12 ապրիլի 2022 թվական:

         

         

        pin
        ՀՀ 23.03.2022
        N ՀՕ-87-Ն օրենք