Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 6/05. «ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՓՈԹԵՔԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 6/05. «ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ

 

24 դեկտեմբերի 2018 թ. թիվ 221-Ն

 

«ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՍԿՈՂԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 6/05 ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 256-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով սահմանել ապահովված հիփոթեքային պարտատոմսերի ապահովման միջոցների հսկողի որակավորման կարգն ու մասնագիտական համապատասխանության չափանիշները,

հիմք ընդունելով «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասը,

i

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի ապահովման միջոցների հսկողի որակավորման կարգը և մասնագիտական համապատասխանության չափանիշները» Կանոնակարգ 6/05-ը` համաձայն Հավելվածի (այսուհետ` Կանոնակարգ 6/05):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

i

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի նոյեմբերի 14-ի «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի ապահովման միջոցների հսկողի որակավորման կարգը և մասնագիտական համապատասխանության չափանիշները սահմանելու մասին» թիվ 256-Ն որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան


2018 թ. դեկտեմբերի 27
Երևան

 

i

Հավելված
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2018 թվականի դեկտեմբերի 24-ի
թիվ 221-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 6/05
ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՍԿՈՂԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է ապահովված հիփոթեքային պարտատոմսերի ապահովման միջոցների հսկողի (այսուհետ` հսկող) որակավորման կարգն ու մասնագիտական համապատասխանության չափանիշները, որակավորման վկայականի տրամադրման կարգն ու պայմանները:

2. Սույն կանոնակարգով սահմանված դիմումները և կից փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում էլեկտրոնային` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով:

3. Ոչ հայերեն փաստաթղթերը ներկայացվում են իրավասու մարմնի կողմից հաստատված կամ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանության հետ, ընդ որում հայերեն և ոչ հայերեն փաստաթղթերի միջև հակասության կամ անհամապատասխանության դեպքում առաջնությունը տրվում է հայերեն տարբերակին:

4. Սույն կանոնակարգով սահմանված փաստաթղթերը, ինչպես նաև ի լրումն ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում կից միջնորդագրերով (դիմումներով)` ստորագրված կառավարման իրավասու մարմնի կողմից: Ընդ որում, սույն կանոնակարգով սահմանված փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով Կենտրոնական բանկ ներկայացնելու դեպքում դրանք պետք է ներկայացվեն «Փի-ԴԻ-Էֆ» ֆորմատով, իսկ ֆայլի անվանումը պետք է ունենա հետևյալ կառուցվածքը.

 

Դիմող ընկերության անվանումը գծիկ Փաստաթղթի տեսակը գծիկ Փաստաթղթի բովանդակությունը
(12 նիշի սահմաններում)
գծիկ ամսաթիվ` օօաատտ ֆորմատով կետ ֆայլի ընդլայնումը

 

օրինակ

 

ԱԲԳ _ դիմում _ Որակ. վկ. տրամադրում _ 250918 . pdf

 

5. Եթե հսկողն իրավաբանական անձ է, ապա սույն կանոնակարգով սահմանված որակավորման վկայականը տրվում է իրավաբանական անձի` սույն կանոնակարգի 2-րդ գլխով նախատեսված պահանջներից առնվազն մեկին բավարարող համապատասխան աշխատակցին:

 

ԳԼՈՒԽ 2.
ՀՍԿՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

6. Հսկողը պետք է բավարարի որակավորման հետևյալ պահանջներից առնվազն մեկին.

1) Էյ-Սի-Սի-Էյ (ACCA) որակավորման F1-F9 մակարդակներ,

2) Սի-Այ-Էյ (CIA) որակավորման երկու մակարդակ,

3) Սի-Էֆ-Էյ (CFA) որակավորման երկու մակարդակ,

4) Սի-Այ-Էս-Էյ (CISA) որակավորում:

 

ԳԼՈՒԽ 3.
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀՍԿՈՂԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Հսկողին որակավորման վկայական տրամադրելու համար ապահովված հիփոթեքային պարտատոմսեր թողարկողը (այսուհետ` թողարկող) Կենտրոնական բանկ է ներկայացնում`

1) դիմում-տեղեկանք` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի,

2) սույն կանոնակարգի 6-րդ կետով նախատեսված պահանջներից առնվազն մեկին բավարարելը հավաստող փաստաթղթեր:

8. Սույն կանոնակարգի Հավելված 2-ով նախատեսված որակավորման վկայականը Կենտրոնական բանկն էլեկտրոնային եղանակով տրամադրում է սույն կանոնակարգի 7-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ստանալուց տասն աշխատանքային օրվա ընթացքում:

9. Կենտրոնական բանկի կողմից որակավորման վկայականը սույն կանոնակարգի 8-րդ կետով սահմանված ժամկետներում էլեկտրոնային փոստին (փոստերին) չստանալու դեպքում թողարկողը կարող է դիմել Կենտրոնական բանկ` ներկայացնելով գրավոր դիմում` նշելով այն էլեկտրոնային փոստի հասցեն, որով ցանկանում է ստանալ որակավորման վկայականը: Դիմումն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում որակավորման վկայականը էլեկտրոնային տարբերակով կրկին տրամադրվում է` ուղարկելով դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին:

10. Կենտրոնական բանկը կարող է մերժել հսկողի որակավորման վկայականի տրամադրումը, եթե հսկողի որակավորման վկայական ստանալու համար դիմած անձը նախորդ երեք տարիների ընթացքում զրկվել է Կենտրոնական բանկի կողմից տրամադրված որևէ որակավորման վկայականից:

11. Սույն կանոնակարգի համաձայն Կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ, թվաբանական սխալներ և/կամ նման այլ բացթողումներ) առկայության դեպքում թերությունների մասին Կենտրոնական բանկը տեղեկացնում է թողարկողին և Կենտրոնական բանկի կողմից համապատասխան որոշումը կայացվում է այդ թերությունները վերացնելուց հետո: Այդ դեպքում համապատասխան դիմումը ներկայացված է համարվում փոփոխված տեղեկությունները և փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից: Փաստաթղթերի կրկին թերի ներկայացումը կարող է հիմք հանդիսանալ դիմումի մերժման համար:

 

Հավելված 1
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2018 թվականի դեկտեմբերի 24-ի
թիվ 221-Ն որոշման Հավելվածի

 

ԴԻՄՈՒՄ-ՏԵՂԵԿԱՆՔ
ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀՍԿՈՂԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հայաստանի Հանրապետության
Կենտրոնական բանկի նախագահ
____________________________-ին

 

Հարգելի _________________________________

Խնդրում եմ __________________________________________________________________ տրամադրել

(հսկողի թեկնածուի անունը, ազգանունը)
որակավորման վկայական:

 

Ստորև ներկայացվում է հսկողի թեկնածուի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.
1. Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի թողարկողի վերաբերյալ տվյալները
(այստեղ նշվում են այն կազմակերպության տվյալները, որի հսկող դուք պետք է հանդիսանաք)
1.1 Ֆինանսական կազմակերպության անվանումը և կոդը
1.2 Ֆինանսական կազմակերպության տեսակ
      o բանկ
      o օտարերկրյա բանկի մասնաճյուղ
      o վարկային կազմակերպություն
2. Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի ապահովման միջոցների հսկողի վերաբերյալ տվյալներ

Լրացվում է ֆիզիկական անձ հսկողի, իրավաբանական անձ հսկողի աշխատակցի համար

2.1 Անուն, ազգանուն, հայրանուն
2.2 Նշեք`
    o Անձնագրի տվյալները
    o Գործող այլ անձնագրի տվյալները (առկայության դեպքում)
    o Հին անձնագրի տվյալները (առկայության դեպքում)
2.3 Նշեք`
    o հանրային ծառայության համարանիշը
    o հանրային ծառայության համարանիշից հրաժարվելու տեղեկանքի համարը
    o կիրառելի չէ
2.4 Իրավաբանական անձ հսկողի համար նաև
     o իրավաբանական անձի գտնվելու/գործունեության վայրը
     o ՀՎՀՀ
3. Հավաստիացնում եմ, որ

ա. սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական, գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության

բ. հսկողը (իրավաբանական անձ հսկողի դեպքում` նաև իրավաբանական անձ հսկողի աշխատակիցը) թողարկողից անկախ է

գ. հսկողը համապատասխանում է ապահովված հիփոթեքային պարտատոմսերի հսկողի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին

Ամսաթիվ (օր/ամիս/տարի)

Թողարկողի կառավարման մարմնի իրավասու անձի անուն, ազգանուն, ստորագրություն

Ամրակցեք ստորագրության նմուշը

 

Հավելված 2
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2018 թվականի դեկտեմբերի 24-ի
թիվ 221-Ն որոշման Հավելվածի

 

ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՍԿՈՂԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ
ԴԻՄԵՐԵՍ

 

ՎԿԱՅԱԿԱՆ  N
Սույն վկայականը տրվում է
__________________-ին
Անուն, ազգանուն
____________________________________________
(հանրային ծառայությունների համարանիշ,
իսկ բացակայության դեպքում` անձնագրի տվյալներ)

ապահովված հիփոթեքային պարտատոմսերի հսկողի պաշտոնում աշխատելու համար:

Վկայականի տրման հիմք է հանդիսանում _______________________________________
(որակավորումը, դիպլոմը կամ հավաստագիրը)

Սույն վկայականն ուժի մեջ է մինչև _______________________________________
(որակավորումը, դիպլոմը կամ հավաստագիրը)

որակավորման, դիպլոմի կամ հավաստագրի վավերականության ավարտը:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ` ___________________________________
                                                                                                                                          «___» _____________20  թ.:

 

ԴԱՐՁԵՐԵՍ

 

  Սույն վկայականն ուժը կորցրած է ճանաչվում, եթե վերջինիս տրման համար հիմք հանդիսացող որակավորումը, դիպլոմը կամ հավաստագիրը կորցնում է վավերականությունը:

  Սույն վկայականն ուժը կորցրած է ճանաչվում, եթե անձը կատարել է այնպիսի գործողություն կամ թույլ է տվել այնպիսի անգործություն, որի հետևանքով խախտել է որակավորման, դիպլոմի կամ հավաստագրի տրամադրման և (կամ) պահպանման կանոնները:

  Սույն վկայականն ուժը կորցրած է ճանաչվում, եթե համապատասխան փոփոխությունների արդյունքում տվյալ որակավորումը, դիպլոմը կամ հավաստագիրն այլևս վկայականի տրման հիմք չէ:

 


 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
24.12.2018
N 221-Ն
Որոշում