Սեղմել Esc փակելու համար:
ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎԱԾ ԱՌԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

8 հունվարի 2022 թվականի N 313

 

ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎԱԾ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

«Ա» համալսարանը հարկման ընդհանուր համակարգի շրջանակներում գործող ոչ առևտրային կազմակերպություն է, որի գործունեությունը նպատակաուղղված է կրթության, հիմնարար ու կիրառական գիտական հետազոտությունների ուսումնառության կազմակերպմանը, հանրակրթական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական և լրացուցիչ կրթական ծրագրերի միջոցով:

Հաշվի առնելով վերոգրյալը խնդրում ենք պարզաբանել.

1. Արդյո՞ք «Ա» համալսարանի կողմից 100% փայամասնակցությամբ ստեղծված տնտեսական ընկերությունը (առևտրային կազմակերպություն` սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն) օրենսգրքի 254-րդ հոդվածով սահմանված պայմանները բավարարելու և նույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետներում հարկային մարմին շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու դեպքում, կարող է համարվել շրջանառության հարկ վճարող:

2. Արդյո՞ք «Ա» համալսարանի կողմից ստեղծված առանձին առևտրային ընկերությունները ՀՀ հարկային օրենսգրքի հոդված 30-ի 1-ին և 2-րդ կետերի համաձայն համարվում են փոխկապակցված կազմակերպություններ և/կամ անձինք թե ոչ:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` օրենսգրքի կիրառության իմաստով` կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե`

1) ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է այլ ռեզիդենտ առևտրային կազմակերպությանը, անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին.

2) ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձին, որին միաժամանակ պատկանում է այլ ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը):

i

Նույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան` անկախ նույն հոդվածի 1-ին մասում նշված պայմանների առկայությունից` կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե օրենսգրքի 70-րդ գլխով սահմանված երրորդ անձից (այդ թվում` պետական մարմնից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք, ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով, հարկային մարմնի սահմանած կարգով, հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ ճանաչվում են որպես փոխկապակցված: Նույն մասի կիրառության իմաստով, հարկ վճարողներին որպես փոխկապակցված ճանաչելիս հաշվի են առնվում, մասնավորապես, հետևյալ հանգամանքները` միմյանց միջև կատարվող գործարքների ծավալը, պարբերականությունը, միմյանցից ձեռք բերվող ապրանքների հետագա վաճառքի գներն ու առևտրային վերադիրները, որևէ ապրանքային շուկայում ունեցած մասնաբաժնի մեծությունը,

i

- 254-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` շրջանառության հարկ վճարողներ են համարվում նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանը բավարարող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները (բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի) նույն մասում նշված դեպքերում և ժամկետներում:

i

Նույն հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերի համաձայն` շրջանառության հարկ վճարողներ չեն կարող համարվել`

i

1) օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փոխկապակցված

համարվող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, բացառությամբ այն դեպքերի, երբ, օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, նրանց փոխկապակցված կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք հարկային մարմին են ներկայացրել գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն և հայտարարությունը ներկայացնելու օրվանից հետո, իսկ հայտարարությունում գործունեությունը դադարեցնելու այլ օր նշելու դեպքում` այդ օրվանից հետո փաստացի գործունեություն չեն իրականացրել,

i

2) օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` փոխկապակցված համարվող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, եթե հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված ճանաչված առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների նախորդ հարկային տարվա կամ ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունների հանրագումարը գերազանցում է 115 միլիոն դրամը:

i

Երրորդ անձից (այդ թվում` պետական մարմնից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա կազմակերպություններին և (կամ) ֆիզիկական անձանց ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով փոխկապակցված ճանաչելու կարգը սահմանված է ՀՀ ՊԵԿ նախագահի 15.02.2018թ. N 65-Ն հրամանով:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը կարող է համարվել շրջանառության հարկ վճարող օրենսգրքով սահմանված շրջանառության հարկ վճարող համարվելու համար բոլոր պայմաններին բավարարելու դեպքում: Ընդ որում` ռեզիդենտ առևտրային կազմակերպության (տվյալ դեպքում` սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության) 100% բաժնեմասը այլ ռեզիդենտ ոչ առևտրային կազմակերպությանը պատկանելու դեպքում տվյալ կազմակերպությունները օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի կիրառության իմաստով չեն համարվում փոխկապակցված:

Միաժամանակ, հայտնում ենք, որ օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառության իմաստով կազմակերպությունները կարող են համարվել փոխկապակցված նույն հոդվածի նույն մասով սահմանված հիմքերի առկայության դեպքում ՀՀ ՊԵԿ նախագահի 15.02.2018թ. N 65-Ն հրամանով սահմանված կարգով:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
08.01.2022
N 313
Իրազեկման թերթիկ