040.1040.251001
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«25» հոկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 հոկտեմբերի 2001 թվականի N 1040
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 982 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2001/2002 ուսումնական տարում հանրակրթական դպրոցների ջեռուցման համար որպես հեղուկ վառելանյութի գնման պատվիրատու լիազորելու մասին» N 982 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
i
ա) որոշման 2-րդ կետից հանել «նկատի ունենալով, որ հեղուկ վառելանյութի դիմաց վճարումներն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով այդ նպատակով նախատեսված միջոցների սահմաններում» բառերը.
բ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ կետով.
i
«3. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման N 5 հավելվածներում կատարել փոփոխություն` համաձայն հավելվածի»:
Այդ կապակցությամբ որոշման 3-րդ կետը համարել 4-րդ կետ:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հոկտեմբերի 25-ից:
Հավելված
ՀՀ կառավարության 2001 թ.
հոկտեմբերի 25-ի N 1040 որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ N 1 ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
._________________________________________________________________________.
|Խ |Ե |Բյուջետային ծախսերի գործառական |«Հայաստանի Հանրապետության|
|ու|ն |դասակարգման խմբերի և ենթախմբերի, |2001 թվականի պետական |
|մ |թ |ֆինանսավորվող ծրագրերի և դրանք |բյուջեի մասին» |
|բ |ա |իրականացնող մարմինների անվանումները |Հայաստանի Հանրապետության |
| |խ | |օրենքի N 1 և Հայաստանի |
| |ու| |Հանրապետության |
| |մ | |կառավարության 2001 |
| |բ | |թվականի հունվարի 30-ի |
| | | |N 68 որոշման N 5 |
| | | |հավելվածներում կատարվող |
| | | |փոփոխությունները |
| | | |(տարեկան և աճողական) |
|__|__|_________________________________________|_________________________|
|1 | 2| 3 | 4 |
|_______________________________________________|_________________________|
|04. ԿՐԹՈՒԹՅՈՒՆ | 0.0 |
|_______________________________________________|_________________________|
| |03|Տարրական, հիմնական և միջնակարգ ընդհանուր| 0.0 |
| | |կրթություն, այդ թվում` | |
|__|__|_________________________________________|_________________________|
| | |1. Հանրակրթական դպրոցների պահպանում | 0.0 |
|__|__|_________________________________________|_________________________|
| | |այդ թվում` | |

| | |-ՀՀ կրթության և գիտության նախարարություն| 181849.8 |
|__|__|_________________________________________|_________________________|
| | |- Արագածոտնի մարզպետարան |- 18096.2 |
|__|__|_________________________________________|_________________________|
| | |- Արարատի մարզպետարան |- 24061.2 |
|__|__|_________________________________________|_________________________|
| | |- Արմավիրի մարզպետարան |- 26275.4 |
|__|__|_________________________________________|_________________________|
| | |- Գեղարքունիքի մարզպետարան |- 31246.5 |
|__|__|_________________________________________|_________________________|
| | |- Լոռու մարզպետարան |- 27303.5 |
|__|__|_________________________________________|_________________________|
| | |- Կոտայքի մարզպետարան | 16087.5 |
|__|__|_________________________________________|_________________________|
| | |- Շիրակի մարզպետարան |- 46044.7 |
|__|__|_________________________________________|_________________________|
| | |- Սյունիքի մարզպետարան |- 11586.3 |
|__|__|_________________________________________|_________________________|
| | |- Տավուշի մարզպետարան |- 13323.5 |
|__|__|_________________________________________|_________________________|
| | |11. Ըստ աշակերտների թվի ֆինանսավորման | |
| | |համակարգի անցած դպրոցների պահպանում | 0.0 |
|__|__|_________________________________________|_________________________|
| | |այդ թվում` | |
|__|__|_________________________________________|_________________________|
| | |-ՀՀ կրթության և գիտության նախարարություն| 69733.8 |
|__|__|_________________________________________|_________________________|
| | |- Արագածոտնի մարզպետարան |- 791.2 |
|__|__|_________________________________________|_________________________|
| | |- Արարատի մարզպետարան |- 3336.0 |
|__|__|_________________________________________|_________________________|
| | |- Արմավիրի մարզպետարան |- 1368.6 |
|__|__|_________________________________________|_________________________|
| | |- Գեղարքունիքի մարզպետարան |- 2740.9 |
|__|__|_________________________________________|_________________________|
| | |- Լոռու մարզպետարան |- 3000.0 |
|__|__|_________________________________________|_________________________|
| | |- Կոտայքի մարզպետարան |- 31482.6 |
|__|__|_________________________________________|_________________________|
| | |- Շիրակի մարզպետարան |- 6061.0 |
|__|__|_________________________________________|_________________________|
| | |- Սյունիքի մարզպետարան |- 6885.6 |
|__|__|_________________________________________|_________________________|
| | |- Վայոց ձորի մարզպետարան |- 11188.0 |
|__|__|_________________________________________|_________________________|
| | |- Տավուշի մարզպետարան |- 2879.9 |
|__|__|_________________________________________|_________________________|
| |04|Հատուկ ընդհանուր կրթություն | 0.0 |
|__|__|_________________________________________|_________________________|
| | |1. Հատուկ ընդհանուր կրթական հիմնարկների | |
| | |պահպանում | 0.0 |
|__|__|_________________________________________|_________________________|
| | |այդ թվում` | |
|__|__|_________________________________________|_________________________|
| | |-ՀՀ կրթության և գիտության նախարարություն| 15118.3 |
|__|__|_________________________________________|_________________________|
| | |- Արագածոտնի մարզպետարան |- 951.2 |
|__|__|_________________________________________|_________________________|
| | |- Արմավիրի մարզպետարան |- 461.3 |
|__|__|_________________________________________|_________________________|
| | |- Գեղարքունիքի մարզպետարան |- 1511.0 |
|__|__|_________________________________________|_________________________|
| | |- Լոռու մարզպետարան |- 950.0 |
|__|__|_________________________________________|_________________________|
| | |- Կոտայքի մարզպետարան |- 1500.6 |
|__|__|_________________________________________|_________________________|
| | |- Շիրակի մարզպետարան |- 3000.0 |
|__|__|_________________________________________|_________________________|
| | |- Սյունիքի մարզպետարան |- 6139.2 |
|__|__|_________________________________________|_________________________|
| | |- Տավուշի մարզպետարան |- 605.0 |
._________________________________________________________________________.
Ծանոթագրություն: Փոփոխությունները կատարվել են 04 խմբի 03 ենթախմբի «1. Հանրակրթական դպրոցների պահպանում» և 04 խմբի 04 ենթախմբի «1. Հատուկ ընդհանուր կրթական հիմնարկների պահպանում» ծրագրերի համար բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «էլեկտրաէներգիայի, ջեռուցման և վառելիքի ձեռքբերում» հոդվածով, իսկ 04 խմբի 03 ենթախմբի «11. Ըստ աշակերտների թվի ֆինանսավորման համակարգի անցած դպրոցների պահպանում» ծրագրի համար բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով: