Սեղմել Esc փակելու համար:
ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒԹԱՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ...

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

1 դեկտեմբերի 2021 թվականի N 303

 

ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԸ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից ռեզիդենտին մատուցած ծառայության դիմաց ստացված եկամուտը դասվում է հայաստանյան աղբյուրների թվին, որից ոչ ռեզիդենտի շահութահարկը հաշվարկում և պահում է հարկային գործակալ հանդիսացող ՀՀ ռեզիդենտը:

Առաջին դեպք. Ծառայությունների մատուցման պայմանագրով ուղղակի նշված է ծառայության գինը (օրինակ 1000 եվրո), հարկերը ներառված չեն գնի մեջ: Ռեզիդենտը պայմանագրային (հաշվարկային) գինն ամբողջությամբ է վճարում (չպակասեցնելով հարկի գումարը) ոչ ռեզիդենտին և հարկի գումարը (օրինակ 20% դրույքաչափով` 200 եվրոյին համարժեք դրամ) պետական բյուջե վճարում է իր միջոցների հաշվին, այսինքն` հաշվետու ժամանակաշրջանի համախառն եկամտից նվազեցման ենթակա չէ: Ստացվում է, որ նշված դեպքում ոչ ռեզիդենտին կարող են վճարվել տարբեր եկամուտներ (1000 եվրո կամ 1000-20%=800 եվրո)` ոչ ռեզիդենտի շահութահարկի նույն մեծության պայմաններում:

Երկրորդ դեպք. Ծառայությունների մատուցման պայմանագրով նշվում է ծառայության գինը (օրինակ` 1000 եվրո), ինչպես նաև կատարվում է նշում այն մասին, որ գնի մեջ ներառված չեն ոչ ռեզիդենտի շահութահարկի, տուրքի կամ այլ պարտադիր վճարի գումարները, սակայն այդ ծառայությունների արժեքը կավելանա համապատասխան վճարների չափով` դրանց առկայության դեպքում: Մատուցված ծառայության դիմաց ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից դուրս գրած հաշիվ-ապրանքագրում ծառայության գինը նշվում է վճարման ենթակա գումարը, այսինքն` առանց «հետհաշվարկ» կատարելու մեծությունը:

Այս դեպքում ռեզիդենտը ոչ ռեզիդենտին վճարվող եկամուտների հաշվարկային մեծությունը ստանալու նպատակով կատարում է «հետհաշվարկ», ինչի արդյունքում ոչ ռեզիդենտին վճարվող եկամուտների հաշվարկային մեծությունը կավելանա ՀՀ-ում ոչ ռեզիդենտից գանձվող շահութահարկի գումարի չափով (1000 եվրո վճարված գումար + հարկ 250 եվրո = 1250 եվրո): Տվյալ դեպքում առաջանում են հետևյալ հարցերը.

1. Նշված 1-ին և 2-րդ դեպքերում ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվարկման մեխանիզմները արդյո՞ք կիրառվում են տարբեր մոտեցումներով և ոչ ռեզիդենտին փաստացի վճարված միևնույն 1000 եվրո գումարից կարո՞ղ են առաջանալ հարկի տարբեր մեծություններ (առաջին դեպքում 200 եվրո, իսկ երկրորդ դեպքում` 250 եվրո):

2. Արդյո՞ք 2-րդ դեպքում շահութահարկի առումով հաշվետու ժամանակաշրջանի համախառն եկամտից ենթակա է նվազեցման հաշիվ ապրանքագրում արտացոլված գնից տարբերվող մեծություն (հաշիվ ապրանքագրում արտացոլված գումար` վճարված գումար, 1000 եվրո + ոչ ռեզիդենտի շահութահարկ 250 եվրո = 1250 եվրո):

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 104-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար շահութահարկով հարկման օբյեկտ է համարվում ՀՀ աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը,

i

- 105-րդ հոդվածի 4-5-րդ մասերին համապատասխան` առանց մշտական հաստատության ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար, ինչպես նաև մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների` մշտական հաստատությանը չվերագրվող եկամուտների մասով շահութահարկով հարկման բազա է համարվում օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված համախառն եկամուտը,

i

- 110-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` ռեզիդենտ շահութահարկ վճարողների հարկման բազան որոշելիս օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված համախառն եկամտից նվազեցվում են ձեռնարկատիրական ծախսերը, կորուստները և այլ նվազեցումները` օրենսգրքի նույն բաժնով սահմանված կարգով և չափով,

i

- 111-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի` համապատասխանաբար 1-ին և 3-րդ կետերով սահմանված համախառն եկամտից նվազեցվում են շահութահարկ վճարողի կատարած` օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերը, եթե նույն հոդվածի 2-րդ մասով և օրենսգրքի 113-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ,

i

- 125-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` առանց մշտական հաստատության ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է նույն մասով սահմանված դրույքաչափերով,

i

- 132-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների գծով ձևավորվող հարկման բազայի մասով շահութահարկը հաշվարկում և պահում է հարկային գործակալը` հիմք ընդունելով օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույքաչափերը, եթե` 1) եկամուտները վճարվում են առանց մշտական հաստատության ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին, 2) եկամուտները վճարվում են մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին, սակայն այդ եկամուտները չեն վերագրվում մշտական հաստատությանը:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ շահութահարկով հարկման բազան որոշելիս համախառն եկամտից ենթակա են նվազեցման շահութահարկ վճարողի կողմից կատարված` օրենսգրքով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ձեռնարկատիրական ծախսերը (մասնավորապես, ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից մատուցվող ծառայության արժեքը): Այսինքն` ոչ ռեզիդենտի շահութահարկը կարող է նվազեցվել հարկային գործակալի համախառն եկամտից, եթե վերջինս ներառված է ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից մատուցվող ծառայության արժեքի մեջ:

Միաժամանակ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ հարկային գործակալը ոչ ռեզիդենտի շահութահարկը հաշվարկում է ոչ ռեզիդենտ կազմակերպության շահութահարկով հարկման բազայի նկատմամբ: Ընդ որում,

- եթե գործարքին վերաբերող ծախսերը հիմնավորող փաստաթղթերում (պայմանագրում կամ այլ փաստաթղթերում) նշված ծառայության արժեքը չի ներառում ՀՀ-ում գանձվող ոչ ռեզիդենտի շահութահարկը և հարկային գործակալը ծառայության արժեքը ամբողջությամբ փոխանցում է ոչ ռեզիդենտին, իսկ ոչ ռեզիդենտի շահութահարկը վճարում է իր ֆինանսական միջոցների հաշվին, ապա հարկային գործակալի ֆինանսական միջոցների հաշվին վճարված ոչ ռեզիդենտի շահութահարկը ենթակա չէ նվազեցման համախառն եկամտից,

- եթե գործարքին վերաբերող ծախսերը հիմնավորող փաստաթղթերում (պայմանագրում կամ այլ փաստաթղթերում) նշված ծառայության արժեքը չի ներառում ՀՀ-ում գանձվող ոչ ռեզիդենտի շահութահարկը և միաժամանակ, այդ փաստաթղթերով նախատեսված է և հիմնավորվում է, որ ծառայության արժեքը ավելանում է ՀՀ-ում գանձվող ոչ ռեզիդենտի շահութահարկի գումարի չափով, ապա հարկային գործակալի համախառն եկամտից նվազեցվում է ծառայության արժեքը, որը ներառում է նաև ոչ ռեզիդենտի շահութահարկը:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
01.12.2021
N 303
Իրազեկման թերթիկ