Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ Դ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի ...

26.09.2002 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.09.2001  -ից մինչեւ   26.09.2002  -ը:
 

(ուժը կորցրել է 08.08.02 թիվ 1315-Ն որոշում)

i

040.0746.140801

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» օգոստոսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 օգոստոսի 2001 թվականի N 746

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 670 ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 338 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան ստեղծելու մասին» N 670 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 14-ի N 338 և 1999 թվականի մարտի 27-ի N 183 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումը`

i

որոշմամբ հաստատված` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կանոնադրության 17-րդ կետը «անդամներ են`» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության վարչապետը,» բառերով:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի օրինադրության հաստատման մասին» N 545 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 14-ի N 338 և 1999 թվականի մարտի 27-ի N 183 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ հաստատված` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի օրինադրության 17-րդ կետը «անդամներ են`» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության վարչապետը,» բառերով:

3. Հաստատել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը (կցվում է):

i

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 9-ի N 670, Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 2-ի N 545 որոշումներում փոփոխություններ կատարելու և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 338 որոշման 3-րդ կետը:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թվականի

օգոստոսի 14-ի N 746 որոշմամբ

 

ԿԱԶՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

ՀՀ վարչապետ

 

ՀՀ կրթության և գիտության նախարար

 

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար

 

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ (խորհրդի նախագահ)

 

Երևանի քաղաքապետ

 

ՀՀ Սյունիքի մարզպետ

 

ՀՀ Շիրակի մարզպետ

 

ՀՀ Լոռու մարզպետ

 

Հայկական պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) ռեկտոր

 

Խորհրդի` 5 տարով նշանակվող անդամներ`

 

    Շ. Քոչարյան            - ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության և  

                             մշակույթի մշտական հանձնաժողովի նախագահ

    Կ. Գալուստյան          - ՀՀ էներգետիկայի նախարար

    Ա. Մանուկյան           - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարար

    Գ. Մարտիրոսյան         - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության

                             պետական կոմիտեի նախագահ

    Ս. Ազատյան             - «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի

                             գլխավոր տնօրեն

    Ռ. Աթոյան              - Երևանի  ավտոմատ կառավարման համակարգի ԳՀԻ-ի

                             տնօրեն, ՀՊՃՀ-ի պրոֆեսոր

    Յու. Աղաբալյան         - ՀՀ բնական պաշարների պետական հանձնաժողովի

                             նախագահ, ՀՊՃՀ-ի պրոֆեսոր

    Կ. Կոստանյան           - ՀՊՃՀ-ի պրոֆեսոր

    Լ. Ղուլոյան            - ՀՊՃՀ-ի պրոֆեսոր

    Վ. Մուրադյան           - «Leda Systems» INC պրեզիդենտ (ԱՄՆ)

    Շ. Նազարյան            - Հայ կրթական հիմնարկություն (ԱՄՆ)

    Խաժակ արքեպիսկոպոս     - Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի արևելյան  թեմի

    Պարսամյան                առաջնորդ, Հայ օգնության հիմնադրամի նախագահ

                             (ԱՄՆ)

    Հ. Պարսամյան           - Երևանի  պոլիտեխնիկական ինստիտուտի

                             շրջանավարտների Լոս Անջելեսի միության պատվավոր

                             նախագահ (ԱՄՆ)

    Է. Սանդոյան            - ՀՀ ֆոնդային բորսայի դիտորդ խորհրդի նախագահ

    Հ. Վարդանյան           - «Գրանդ տոբակո» հայ-կանադական համատեղ ՍՊԸ-ի

                             նախագահ

    Ի. Տեր-Ազարև           - ՀՊՃՀ-ի պրոֆեսոր

    Ն. Ուզունօղլու         - Աթենքի ազգային տեխնիկական համալսարանի

                             պրոֆեսոր, ՀՊՃՀ-ի պատվավոր պրոֆեսոր

                             (Հունաստան)

    Վ. Ավետիսյան           - ՀՊՃՀ-ի ասպիրանտ (նշանակման ժամկետը` 4 տարի)

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.08.2001
N 746
Որոշում