Սեղմել Esc փակելու համար:
ԱԱՀ-ԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱՌՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱԱՀ-ԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Վ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

12 հուլիսի 2020 թվականի N 30

 

ԱԱՀ-ԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Ֆիզիկական անձը Ռուսաստանի Դաշնությունից գնել է մոտ 500.000 դրամին համարժեք հեռուստացույց անձնական օգտագործման նպատակով, որի դիմաց ստացել է ՀԴՄ կտրոն և բնականաբար վճարել է ԱԱՀ: Եթե հեռուստացույցը ֆիզիկական անձը բերի Հայաստան կրկին պետք է այստեղ ԱԱՀ վճարի, թե՞ ոչ:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

- 59-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք չեն համարվում ԱԱՀ վճարողներ, սակայն եթե նրանք ՀՀ տարածք են ներմուծում ապրանքներ (այդ թվում` ԵՏՄ անդամ պետություններից), որոնց ներմուծումը, «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն, համարվում է ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում, ապա պարտավոր են օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում հաշվարկել և պետական բյուջե վճարել այդ ներմուծումից առաջացող ԱԱՀ-ի գումարները,

- 61-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծման դեպքում, եթե օրենսգրքի 62-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ, ապա ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ներմուծվող ապրանքի ձեռքբերման արժեքը,

- 77-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ տարածք ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծման դեպքում (այդ թվում` օրենսգրքի 59-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքում) հարկ վճարողը պարտավոր է մինչև ապրանքները ՀՀ տարածք ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնել նույն մասով սահմանված փաստաթղթերը (ներմուծման հարկային հայտարարագիր, ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին ներմուծողի լրացրած հայտարարություն),

- 78-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ ներմուծվող` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները ՀՀ պետական բյուջե են վճարվում մինչև ապրանքները ՀՀ տարածք ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` որպես հարկային մարմնին վճարվող գումարներ:

«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի անբաժանելի մաս համարվող` «Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման և դրանց վճարման նկատմամբ վերահսկողության կարգի մասին» N 18 հավելվածով սահմանված արձանագրության 14-րդ կետի 2-րդ պարբերության համաձայն` ձեռքբերված ապրանքների արժեք է գործարքի այն գինը, որը ենթակա է ապրանքների համար մատակարարին վճարման` պայմանագրի պայմաններին համապատասխան:

i

Միաժամանակ, «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 72- րդ հոդվածին համապատասխան` ապրանքներն արտահանողի կողմից նախատեսվում է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառում, իսկ ներմուծման ժամանակ անուղղակի հարկերը վճարվում են ներմուծողի կողմից:

i

«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 249-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` ՀՀ-ում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ապրանքների ներմուծումը դիտարկվում է որպես ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում, եթե ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների չափաքանակները (այդ թվում` ըստ Միության անդամ հանդիսացող կամ չհանդիսացող երկրների) գերազանցում են ՀՀ կառավարության սահմանած` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները: Միաժամանակ, ՀՀ կառավարության 13.02.2020թ. N 171-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված են Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ եթե անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից ԵՏՄ անդամ պետությունից ՀՀ տարածք ներմուծված ապրանքների քանակությունը գերազանցում է ՀՀ կառավարության 13.02.2020թ. 171-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված ակնհայտ առևտրային չափաքանակները, ապա ակնհայտ առևտրային չափաքանակը գերազանցող ապրանքների ներմուծման մասով ֆիզիկական անձը կրում է ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորություն, ինչպես նաև օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ֆիզիկական անձը պետք է հարկային մարմին ներկայացնի ներմուծման հարկային հայտարարագիր: Ընդ որում, գրությամբ նշված դեպքում ապրանքների ձեռքբերման դիմաց այլ երկրի օրենսդրությանը համապատասխան վճարված անուղղակի հարկի գումարը կհամարվի ապրանքների ձեռքբերման արժեքի տարր, որը միաժամանակ նաև կներառվի տվյալ ներմուծվող ապրանքների մասով ԱԱՀ-ի հարկման բազայի մեջ: Հետևաբար, ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծումը ենթակա է ԱԱՀ-ով հարկման` անկախ ապրանքի ձեռքբերման դիմաց այլ երկրում ԱԱՀ վճարված լինելու հանգամանքից:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
12.07.2020
N 30
Իրազեկման թերթիկ