Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

14 օգոստոսի 2020 թ. N 19-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի ԹԻՎ 32-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարի 2014 թվականի հունիսի 6-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» 2.3.1-02-2014 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» թիվ 32-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1) Հրամանի հավելվածի 26-րդ կետի 16-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Ցանկացած տիպի վերամշակված մսից` ապխտած, կիսաապխտած, հում ապխտած մսից պատրաստված սնունդ, երշիկներ, նրբերշիկներ, սարդելկաներ»:

2) Հրամանի հավելվածի 26-րդ կետի 23-րդ ենթակետում «գազավորված» բառից հետո լրացնել «քաղցր» բառը:

3) Հրամանի հավելվածի 26-րդ կետի 25-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «շաքարների և աղի բարձր պարունակությամբ սննդամթերք»:

4) Հրամանի հավելվածի 41-րդ կետի 9-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

i

5) Հրամանի` հավելվածի 46-րդ կետում «կազմակերպման համար» բառերից հետո լրացնել «թույլատրված» բառը:

i

6) Հրամանի հավելվածի 5-րդ աղյուսակի 15-րդ պարբերությունը (Եփած երշիկ, նրբերշիկ) ուժը կորցրած ճանաչել:

7) Հրամանի հավելվածի 5-րդ աղյուսակի 24-րդ պարբերության (Շաքար) 2-րդ և 4-րդ սյունակներում «40» թիվը փոխարինել «20» թվով, իսկ 3-րդ և 5-րդ սյունյակներում «45» թիվը` «30» թվով:

i

8) Հրամանի հավելվածի 7-րդ աղյուսակի 11-րդ պարբերության (Շաքար) 2-րդ սյունակում «70» թիվը փոխարինել «20» թվով, իսկ 3-րդ սյունակում «75» թիվը` «30» թվով:

9) Հրամանի հավելվածի 7-րդ աղյուսակի 21-րդ պարբերությունը (եփած երշիկ, նրբերշիկ) ուժը կորցրած ճանաչել:

i

10) Հրամանի հավելվածի 9-րդ աղյուսակի «Շաքար, հրուշակեղեն քաղցրավենիք» բաժնի 3-ից 14-րդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել:

11) Հավելվածի աղյուսակ 10-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«Աղյուսակ 10

 

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՑԱՆԿ

 

._____________________________________________________________________.

|Հ/հ|Սննդամթերքի անվանումը |Քաշը (գ) / |           Նշումներ           |

|   |                      |Ծավալը (մլ)|                              |

|___|______________________|___________|______________________________|

|1. |Մրգեր, բանջարեղեն     |    -      |Վաճառվում է նախապես լվացված   |

|___|______________________|___________|______________________________|

|2. |Շշալցված խմելու ջուր  |Մինչև      |Իրացվում է միայն              |

|   |(չգազավորված)         |500 մլ     |սննդարդյունաբերության         |

|   |                      |           |արտադրության` սպառողական      |

|   |                      |           |փաթեթավորմամբ ապրանքատեսականի |

|___|______________________|___________|______________________________|

|3. |Թեյ, կակաո կաթով և    |   200 մլ  |Տաք ըմպելիքները պատրաստվում են|

|   |շաքարով (կամ առանց    |           |անմիջապես իրացումից առաջ կամ  |

|   |շաքարի ավելացման)     |           |պահվում են մարմիտի վրա        |

|   |                      |           |պատրաստելու պահից 3 ժամից ոչ  |

|   |                      |           |ավելի                         |

|___|______________________|___________|______________________________|

|4. |Հյութեր հատապտուղներից|Մինչև      |Իրացվում է միայն              |

|   |և  մրգերից            |500 մլ     |սննդարդյունաբերության         |

|   |                      |           |արտադրության` սպառողական      |

|   |                      |           |փաթեթավորմամբ (ըստ տեսականու) |

|   |                      |           |ապրանքատեսականի               |

|___|______________________|___________|______________________________|

|5. |Կաթ (2,5-3,5%         |Մինչև      |Իրացվում է միայն              |

|   |յուղայնության)        |500 մլ     |սննդարդյունաբերության         |

|   |                      |           |արտադրության` սպառողական      |

|   |                      |           |փաթեթավորմամբ (ըստ տեսականու) |

|   |                      |           |ապրանքատեսականի               |

|___|______________________|___________|______________________________|

|6. |Կաթնաթթվային          |Մինչև      |Իրացվում է միայն              |

|   |ըմպելիքներ (մածուն,   |200 մլ     |սննդարդյունաբերության         |

|   |կեֆիր, յոգուրտ)       |           |արտադրության սպառողական       |

|   |                      |           |փաթեթավորմամբ (ըստ տեսականու) |

|   |                      |           |ապրանքատեսականի`              |

|   |                      |           |ցուցադրասառնարանի             |

|   |                      |           |առկայության պայմանով          |

|___|______________________|___________|______________________________|

|7. |Կաթնաշոռային արտադրանք|Մինչև      |Իրացվում է միայն              |

|   |մինչև  9 %            |125 գ      |սննդարդյունաբերության         |

|   |յուղայնության), բացի  |           |արտադրության սպառողական       |

|   |կաթնաշոռային          |           |փաթեթավորմամբ (ըստ տեսականու) |

|   |պանրիկներից           |           |ապրանքատեսականի`              |

|   |                      |           |ցուցադրասառնարանի             |

|   |                      |           |առկայության պայմանով          |

|___|______________________|___________|______________________________|

|8. |Բուտերբրոդների համար  |Մինչև      |Իրացվում է միայն              |

|   |պանիրներ, բացառությամբ|125 գ      |սննդարդյունաբերության         |

|   |հալեցրած պանիրների    |           |արտադրության սպառողական       |

|   |                      |           |փաթեթավորմամբ (ըստ տեսականու) |

|   |                      |           |ապրանքատեսականի`              |

|   |                      |           |ցուցադրասառնարանի             |

|   |                      |           |առկայության պայմանով          |

|___|______________________|___________|______________________________|

|9. |Հանրակրթական          |Մինչև      |Իրացվում է միայն              |

|   |ուսումնական           |100 գ      |սպառողական փաթեթավորմամբ (ըստ |

|   |հաստատությունների     |           |տեսականու) ապրանքատեսականի    |

|   |սննդի պատրաստման համար|           |                              |

|   |նախատեսված            |           |                              |

|   |կառուցահատվածում      |           |                              |

|   |պատրաստած կամ         |           |                              |

|   |արդյունաբերական       |           |                              |

|   |արտադրության` հաց,    |           |                              |

|   |բուլկի և              |           |                              |

|   |հացաբուլկեղեն         |           |                              |

|   |(ջեռոցում պատրաստված  |           |                              |

|   |կարկանդակներ, միջուկը`|           |                              |

|   |հավ, բանջարեղեն,      |           |                              |

|   |լոբազգիներ, կանաչի,   |           |                              |

|   |պանիր), պանրային      |           |                              |

|   |սենդվիչներ            |           |                              |

|___|______________________|___________|______________________________|

|10.|Ընկուզեղեն (բացի      |Մինչև  50 գ|Իրացվում է միայն              |

|   |գետնանուշից և  աղի    |           |սննդարդյունաբերության         |

|   |պիստակից), չորամիրգ   |           |արտադրության` սպառողական      |

|   |                      |           |փաթեթավորմամբ (ըստ տեսականու) |

|   |                      |           |ապրանքատեսականի               |

|___|______________________|___________|______________________________|

|11.|Հանրակրթական          |Մինչև      |Իրացվում է միայն              |

|   |ուսումնական           |150 գ      |ցուցադրասառնարանի առկայության |

|   |հաստատությունների     |           |պայմանով, սպառողական          |

|   |սննդի պատրաստման համար|           |փաթեթավորմամբ (ըստ տեսականու) |

|   |նախատեսված            |           |ապրանքատեսականի               |

|   |կառուցահատվածում      |           |                              |

|   |պատրաստած կամ         |           |                              |

|   |արդյունաբերական       |           |                              |

|   |արտադրության          |           |                              |

|   |աղցաններ` թարմ մրգերից|           |                              |

|   |բանջարեղենից,         |           |                              |

|   |ձավարեղենից,          |           |                              |

|   |լոբազգիներից          |           |                              |

._____________________________________________________________________.

«:

 

Ա. Թորոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 20 օգոստոսի 2020 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
14.08.2020
N 19-Ն
Հրաման