Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 508-Ա ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 մայիսի 2020 թվականի N 855-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 508-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 4-ի, 5-ի շրջանակներում վերակառուցվող ճանապարհահատվածների մանրամասն նախագծերի, ինչպես նաև Ծրագիր 2-ի, 3-ի, 4-ի և 5-ի շրջանակներում վերակառուցվող ճանապարհահատվածների հատուկ համալիր փորձաքննություն անցած նախագծերի փոփոխված նախագծերի հատուկ համալիր փորձաքննություն անցկացնելու, ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 508-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) վերնագրից հանել «անհատական» բառը.

i

2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«2. Ստեղծել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 4-ի և 5-ի շրջանակներում վերակառուցվող ճանապարհահատվածների մանրամասն նախագծային փաստաթղթերի, ինչպես նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի, 3-ի, 4-ի և 5-ի շրջանակներում վերակառուցվող ճանապարհահատվածների հատուկ համալիր փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի փոփոխությունների հատուկ համալիր փորձաքննություն իրականացնող միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:».

3) 3-րդ կետը և N 2 հավելվածն ուժը կորցրած ճանաչել.

i

4) որոշման 5-րդ կետում «և 3-րդ կետերով» բառերը փոխարինել «կետով» բառով, իսկ «հանձնաժողովներին» բառը փոխարինել «հանձնաժողովին» բառով.

5) որոշման 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին`

1) Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում պատրաստված նախագծային փաստաթղթերի փորձաքննության յուրաքանչյուր դեպքի համար հաստատել միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովի անհատական կազմը` դրանում ընդգրկելով սույն որոշման հավելվածում նշված պետական մարմինների, կազմակերպությունների ներկայացուցիչներին:

2) միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովի փորձաքննական աշխատանքներն ավարտելուց հետո միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովի ամփոփ եզրակացությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:».

i

6) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի մայիսի 27-ի

N 855-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության

2018 թվականի ապրիլի 26-ի

N 508-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ-ԾՐԱԳԻՐ 4-Ի ԵՎ 5-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԾՐԱԳԻՐ 2-Ի, 3-Ի, 4-Ի ԵՎ 5-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԱԾ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓՈՓՈԽՎԱԾ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (ճանապարհաշինության բնագավառը համակարգող, հանձնաժողովի նախագահ)

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

Կադաստրի կոմիտե

Քաղաքաշինության կոմիտե

ՀՀ Սյունիքի մարզպետարան (ծրագրի համապատասխան հատվածի մասով)

ՀՀ Շիրակի մարզպետարան (ծրագրի համապատասխան հատվածի մասով)

ՀՀ Վայոց ձորի մարզպետարան (ծրագրի համապատասխան հատվածի մասով)

ՀՀ Արագածոտնի մարզպետարան (ծրագրի համապատասխան հատվածի մասով)

«ԵՂԵԳՆԱՁՈՐ» ջրօգտագործողների ընկերություն (ծրագրի համապատասխան հատվածի մասով, համաձայնությամբ)

«ՍՅՈՒՆԻՔ» ջրօգտագործողների ընկերություն (ծրագրի համապատասխան հատվածի մասով, համաձայնությամբ)

«ՇԻՐԱԿ» ջրօգտագործողների ընկերություն (ծրագրի համապատասխան հատվածի մասով, համաձայնությամբ)

«ԱՐՏԱՇԱՏ» ջրօգտագործողների ընկերություն (ծրագրի համապատասխան հատվածի մասով, համաձայնությամբ)

«ԱՐԱՐԱՏ» ջրօգտագործողների ընկերություն (ծրագրի համապատասխան հատվածի մասով, համաձայնությամբ)

«ՋՐԱՌ» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ)

«Վեոլա ջուր» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ)

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ)

«Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ)»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.05.2020
N 855-Ա
Որոշում