Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

17 սեպտեմբերի 2019 թվականի N 604-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 300-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 30-ի «Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական (պարզեցված), եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկների, տեղեկությունների և տեղեկանքի ձևերը և դրանց լրացման կարգերը հաստատելու մասին» N 300-Ն հրամանում`

1) հավելված N 1-ով հաստատված «Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկ»-ի ձևում`

ա. 1-ին բաժնի լրացման կարգի 5-րդ կետում «ամսական սանդղակի (այսուհետ` սանդղակ) դրույքաչափերով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերով (սույն հրամանում այսուհետ` ընդհանուր սահմանված դրույքաչափ)» բառերով, իսկ «, աշխատողին վճարված օգնության գումարները» բառերը հանել.

բ. 2-րդ բաժնի լրացման կարգի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2-րդ բաժնում տրվում է հաշվետու ամսում տվյալ հարկային գործակալի կողմից բոլոր ֆիզիկական անձանց վճարված հարկման բազա հանդիսացող այլ եկամուտներից եկամտային հարկի հաշվարկը, յուրաքանչյուր եկամտի տեսակի և քաղաքացիության համար լրացվում է մեկ տող:

2020 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակահատվածներին վերագրվող (այդ հաշվետու ժամանակահատվածների գործունեության արդյունքում ստացվող) շահույթներից` որպես շահույթի բաշխում, օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսացող մասնակցի ստացած շահաբաժինների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 5% դրույքաչափով:».

գ. 2-րդ բաժնի 2-րդ աղյուսակի 5-րդ կետում «, օգնություն» բառը հանել, «սանդղակ» բառերը փոխարինել «ընդհանուր սահմանված դրույքաչափ» բառերով, 10-րդ կետում «10%» թիվը փոխարինել «5%(10%)» թվերով, 11-րդ կետում «Ֆիզ. անձի համար ապահովագրավճար» բառերը փոխարինել «Ֆիզիկական անձի համար ապահովագրավճար» բառերով,

2) հավելված N 2-ով հաստատված «Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական պարզեցված հաշվարկ»-ի ձևի լրացման կարգի 7-րդ կետում «ամսական սանդղակի դրույքաչափերով» բառերը փոխարինել «ընդհանուր սահմանված դրույքաչափով» բառերով,

3) հավելված N 3-ով հաստատված «Եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկ»-ի ձևում`

ա. 2-րդ բաժինը և բաժնի լրացման կարգը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Բաժին II. Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից եկամուտներ և եկամտային հարկ

 

._____________________________________________________________________.

|Եկամուտների տեսակ                           |Եկամուտ|Դրույքաչափ|Հարկ |

|                                            |[2.1]  |[2.2]     |[2.3]|

|____________________________________________|_______|__________|_____|

|1. Ռոյալթի                           | [2.4]|       |       10%|     |

|_____________________________________|______|_______|__________|_____|

|2. Տոկոս                             | [2.5]|       |       10%|     |

|_____________________________________|______|_______|__________|_____|

|3. Վարձավճար                         | [2.6]|       |       10%|     |

|_____________________________________|______|_______|__________|_____|

|3.1. Վարձավճարի 58,35 մլն դրամը      | [2.7]|       |       10%|     |

|(01.01.2020թ-ից 60 մլն դրամը)        |      |       |          |     |

|գերազանցող գումար                    |      |       |          |     |

|_____________________________________|______|_______|__________|_____|

|4. Կառուցապատողի կողմից գույքի       | [2.8]|       |       20%|     |

|օտարման դիմաց եկամուտ                |      |       |          |     |

|_____________________________________|______|_______|__________|_____|

|5. Ձեռնարկատիրական գործունեության    | [2.9]|       | 10% (20%)|     |

|առարկա համարվող գույքի (բացառությամբ |      |       |          |     |

|սույն աղյուսակի 6-րդ կետում նշվածի)  |      |       |          |     |

|օտարման դիմաց եկամուտ                |      |       |          |     |

|_____________________________________|______|_______|__________|_____|

|6. Ձեռնարկատիրական գործունեության    |[2.10]|      x|         x|     |

|առարկա համարվող ավտոմեքենայի         |      |       |          |     |

|օտարումից եկամտային հարկ             |      |       |          |     |

|_____________________________________|______|_______|__________|_____|

|7. Կանոնադրական (բաժնեհավաք)         |[2.11]|       | 20% (10%)|     |

|կապիտալում մասնակցության (բաժնետոմսի,|      |       |          |     |

|բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում   |      |       |          |     |

|վկայող այլ արժեթղթերի օտարման դիմաց  |      |       |          |     |

|եկամուտ                              |      |       |          |     |

|_____________________________________|______|_______|__________|_____|

|8. Շահաբաժիններ                      |[2.12]|       |        5%|     |

|                                     |      |       |     (10%)|     |

|_______________________________________________________________|_____|

|                                                Ընդամենը [2.13]|     |

._____________________________________________________________________.

 

Սույն բաժնի 1-ին աղյուսակի 6-րդ տողը լրացնելու համար եկամտային հարկի հաշվարկ

 

._________________________________________________________________________.

|   Ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող ավտոմեքենայի օտարումից |

|                   եկամտային հարկի հաշվարկ                               |

|_________________________________________________________________________|

|Հ/Հ|Ձեռնարկատիրական|Դրույքա-|Եկամտային հարկ|Ավտոմեքե-|Եկամտային |Եկամտա- |

|   |գործունեության |չափ     |(հաշվարկված   |նայի     |հարկ (յու-|յին հարկ|

|   |առարկա համարվող|(1%)    |ավտոմեքենայի  |շարժիչի  |րաքանչյուր|        |

|   |ավտոմեքենայի   |        |օտարման դիմաց |հզորու-  |ձիաուժ    |        |

|   |օտարման դիմաց  |        |եկամտի 1%     |թյունը   |հզորության|        |

|   |եկամուտ        |        |դրույքաչափով) |(արտահայտ|համար 150 |        |

|   |               |        |              |ված ձիա- |դրամ)     |        |

|   |               |        |              |ուժերով) |          |        |

|___|_______________|________|______________|_________|__________|________|

|   |       [2.10.1]|[2.10.2]|      [2.10.3]| [2.10.4]|  [2.10.5]|[2.10.6]|

|___|_______________|________|______________|_________|__________|________|

|1  |               |        |              |         |          |        |

|___|_______________|________|______________|_________|__________|________|

|2  |               |        |              |         |          |        |

|___|_______________|________|______________|_________|__________|________|

|...|               |        |              |         |          |        |

|________________________________________________________________|________|

|                                               Ընդամենը [2.10.7]|        |

._________________________________________________________________________.

 

10. 2-րդ բաժնում նշվում են հարկային գործակալ չհանդիսացողներից (բացառությամբ տող [2.7]-ի) քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացած եկամուտները, որոնք հարկվում են առանձին դրույքաչափերով, ընդ որում` ռեզիդենտը հաշվի է առնում ՀՀ տարածքում և դրա սահմաններից դուրս ստացված եկամուտները, ոչ ռեզիդենտը հաշվի է առնում հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտները:

11. [2.1] սյունակում նշվում են հարկային գործակալ չհանդիսացողներից ստացած (ստացվող)`

1) ռոյալթիները (տող [2.4]),

2) տոկոսները (տող [2.5]),

3) վարձակալության դիմաց հատուցումը (հարկային գործակալ չհանդիսացող անձանցից ստացված վարձավճարները` տող [2.6], հարկային տարվա ընթացքում բոլոր աղբյուրներից (այդ թվում հարկային գործակալներից) վարձակալությունից ստացված վարձակալական վճարների հանրագումարի 58,35 մլն (01.01.2020թ-ից` 60 մլն) դրամը գերազանցող գումարները` տող [2.7]),

4) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ կառուցապատողի կողմից գույքի օտարումից եկամուտը (տող [2.8]),

5) ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի (բացառությամբ ավտոմեքենայի) օտարումից ստացվող եկամուտը (տող [2.9]), որի նկատմամբ եկամտային հարկով հարկման դրույթը` անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց օտարվող գույքի մասով ուժի մեջ է մինչև 2019թ. հունիսի 28-ը ներառյալ, ընդ որում, այդ եկամուտների մասով եկամտային հարկի հաշվարկը կատարվում է հաշվառման դրամարկղային մեթոդով,

6) ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող ավտոմեքենայի օտարման դիմաց եկամուտը (տող [2.10.1]),

7) կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց) ձևով մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից եկամուտը (01.01.2020թ-ից 10% դրույքաչափով հարկվող), եթե այդ օտարումը կատարվում է կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում այդ մասնակցությունը (բաժնետոմսը, բաժնեմասը,) փայաբաժինը) ձեռք բերելու օրը ներառող հարկային տարվան հաջորդող երեք հարկային տարիների ընթացքում (տող [2.11]),

8) ՀՀ քաղաքացու ստացած շահաբաժինները (5% դրույքաչափով հարկվող) կամ օտարերկրյա քաղաքացու, քաղաքացիություն չունեցող անձի շահաբաժինները (10% դրույքաչափով հարկվող)` տող [2.12]: 2020 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակահատվածներին վերագրվող (այդ հաշվետու ժամանակահատվածների գործունեության արդյունքում ստացվող) շահույթներից` որպես շահույթի բաշխում, օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսացող մասնակցի ստացած շահաբաժինների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 5% դրույքաչափով,

12. [2.2] սյունակում նշվում են եկամուտների այդ տեսակների համար եկամտային հարկի դրույքաչափերը և [2.3] սյունակում լրացվում են եկամուտների այդ տեսակների համար հաշվարկված եկամտային հարկի գումարները (սյունակ[2.3]=սյունակ[2.1]xսյունակ[2.2]):

12.1. Ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող ավտոմեքենայի (ավտոմեքենաների) օտարումից եկամտային հարկը հաշվարկելու համար լրացվում է սույն բաժնի 2-րդ աղյուսակը, որի`

1) [2.10.1] սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող ավտոմեքենայի օտարման դիմաց եկամուտը,

2) [2.10.2] սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող ավտոմեքենայի օտարումից ստացվող եկամտից հաշվարկվող եկամտային հարկի դրույքաչափը,

3) [2.10.3] սյունակում լրացվում է ավտոմեքենայի օտարման դիմաց եկամտի 1% դրույքաչափով հաշվարկված եկամտային հարկի գումարը,

4) [2.10.4] սյունակում լրացվում է ավտոմեքենայի շարժիչի հզորությունը (արտահայտված ձիաուժերով),

5) [2.10.5] սյունակում լրացվում է ավտոմեքենայի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամի չափով հաշվարկված եկամտային հարկի գումարը,

6) [2.10.6] սյունակում ինքնաշխատ լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող ավտոմեքենայի օտարումից եկամտային հարկը` [2.10.3] և [2.10.5] տողերում արտացոլված եկամտային հարկի գումարներից առավելագույնի չափով,

7) [2.10.7] տողում լրացվում է յուրաքանչյուր ավտոմեքենայի համար հաշվարկված եկամտային հարկի գումարների (սյունակ [2.10.6]-ի տողերի) հանրագումարը, որն ինքնաշխատ արտացոլվում է սույն բաժնի 1-ին աղյուսակի 6-րդ կետում ([2.3] սյունակի [2.10] տողում):

12.2. [2.13] տողում (սյունակ [2.3]) լրացվում է [2.4]-ից [2.12] տողերում հաշվարկված եկամտային հարկի ընդհանուր գումարը (տող [2.13] = 1-ին աղյուսակի սյունակ [2.3]-ի տողերի հանրագումարը):».

բ. 3-րդ բաժնի լրացման կարգի 16-րդ կետում «տարեկան սանդղակի դրույքաչափերով» բառերը փոխարինել «ընդհանուր սահմանված դրույքաչափով» բառերով,

4) հավելված N 4-ով հաստատված «Ֆիզիկական անձանց եկամուտների և եկամտային հարկի մասին տեղեկություններ»-ի ձևի 2-րդ բաժնի 2-րդ աղյուսակի 5-րդ կետում «օգնություն» բառը հանել, 6-րդ կետը ուժը կորցրած ճանաչել, «սանդղակ» բառերը փոխարինել «ընդհանուր սահմանված դրույքաչափ» բառերով, 10-րդ կետում «10%» թիվը փոխարինել «5% (10%)» թվերով,

5) հավելված N 5-ով հաստատված «Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) կողմից ֆիզիկական անձանց 20___թ. հաշվարկված և վճարված եկամուտների, պահված եկամտային հարկի և սոցիալական վճարի մասին տեղեկանք»-ի ձևում`

ա. լրացման կարգի 6-րդ կետում «(ամսական դրույքաչափերի սանդղակով, 20%-ով, 10%-ով, 5%-ով)» բառերը հանել.

բ. 2-րդ աղյուսակի 5-րդ կետում «, օգնություն» բառը հանել, 6-րդ կետը ուժը կորցրած ճանաչել, «սանդղակ» բառերը փոխարինել «ընդհանուր սահմանված դրույքաչափ» բառերով, 9-րդ կետի վերջին սյունակի «10%» թիվը փոխարինել «5%(10%)» թվերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից: Սույն հրամանի 1-ին կետի 3-րդ ենթակետը կիրառվում է 2019 թվականի և հետագա հաշվետու ժամանակաշրջանների եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկների վրա:

 

Դ. Անանյան

 

-----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - Սույն հրամանի 2-րդ   կետի համաձայն հրամանն ուժի մեջ է

մտնում 2020 թվականի հունվարի 1-ից: Նույն կետով նաև

սահմանվում է, որ սույն հրամանի 1-ին կետի 3-րդ ենթակետը

կիրառվում է 2019 թվականի և հետագա հաշվետու ժամանակաշրջանների

եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկների վրա:

Որից բխում է, որ պետք է կիրառվեն դեռևս ուժի մեջ չմտած

հրամանի նորմերը, որով խախտվում է «Նորմատիվ իրավական ակտերի

մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի պահանջը:

Սույն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսում են

փոփոխություններ «հավելված N 1-ով հաստատված «Եկամտային հարկի և

սոցիալական վճարի ամսական հաշվարկ»-ի ձևում», մինչդեռ

նշված հավելվածով որևէ ձև չի հաստատվում: Նույնը վերաբերվում է

1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերին:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
17.09.2019
N 604-Ն
Հրաման