Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՎՈՂ ...

 

 

040.1785.201211

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 դեկտեմբերի 2011 թվականի N 1785-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ` ՀՍԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ` ՀՍԿՎՈՂ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 822-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Համաձայն «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-42-Ն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունից արտահանվող և Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող երկակի նշանակության` հսկվող ապրանքների, ինչպես նաև փոխանցվող երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների` հսկվող ոչ նյութական արժեքների ցանկերը` համաձայն հավելվածի:

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետությունից արտահանվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող երկակի նշանակության` վերահսկվող ապրանքների և տեխնոլոգիաների ցանկերը հաստատելու մասին» N 822-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի դեկտեմբերի

15-ի N 1785-Ն որոշման

 

ՑԱՆԿԵՐ* ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ` ՀՍԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ` ՀՍԿՎՈՂ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ

(հավելվածը խմբագրվել է 25.04.2019 թիվ 475-Ն որոշում)

 

ԵՐԵՎԱՆ 2019

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԳՈՐԾԱԾՎՈՂ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀԱՄԱՌՈՏԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՈՒՅՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ ԿԱՏԵԳՈՐԻԱ 0 - ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐ, ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԵԳՈՐԻԱ 1 - ՀԱՏՈՒԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԵԳՈՐԻԱ 2 - ՆՅՈՒԹԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ ԿԱՏԵԳՈՐԻԱ 3 - ԷԼԵԿՏՐՈՆԻԿԱ ԿԱՏԵԳՈՐԻԱ 4 - ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐ ԿԱՏԵԳՈՐԻԱ 5 - ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ «ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍ 1. ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՍ 2. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ 6 - ՏՎԻՉՆԵՐ ԵՎ ԼԱԶԵՐՆԵՐ ԿԱՏԵԳՈՐԻԱ 7 - ՆԱՎԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎԻԱՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄ ԿԱՏԵԳՈՐԻԱ 8 - ԾՈՎԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ 9 - ԱՎԻԱՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՍԱՐՔԵՐ ԵՎ ՀՐԹԻՌԱՅԻՆ ՇԱՐԺԻՉՆԵՐ

 

ՀԱՎԵԼՎԱԾԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Այն ապրանքների վերահսկման նպատակով, որոնք նախագծված են կամ ձևափոխված ռազմական օգտագործման համար, տես առանձին Անդամ Պետությունների կողմից կիրարկվող Ռազմական նշանակության ապրանքների վերահսկման համապատասխան ցանկը(երը): Սույն Հավելվածում այն հղումները, որոնք ասում են «ՏԵ՛Ս ՆԱԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ» վերաբերում են այդ ցանկերին:

2. Սույն Հավելվածում պարունակվող վերահսկողության օբյեկտը չպետք է սահմանափակվի ցանկացած չվերահսկվող ապրանքների (ներառյալ դրանց գործարանի/համալիրի) արտահանումով, որոնք պարունակում են մեկ կամ ավելի վերահսկելի բաղադրիչներ, այն դեպքերում, երբ վերահսկելի բաղադրիչը կամ բաղադրիչները ներկայացնում են ապրանքների գլխավոր բաղադրամասը և կարող են հեշտությամբ հեռացվել ապրանքի վրայից կամ օգտագործվել այլ նպատակներով:

 

Հ.Ծ. Այն դեպքերում, երբ պետք է որոշում կայացնել արդյոք վերահսկելի բաղադրիչը կամ բաղադրիչները պետք է համարել գլխավոր բաղադրամաս, անհրաժեշտ է հաշվի առնել դրա քանակության, արժեքի և տեխնոլոգիական «նոու-հաույիև» մտահղացման հետ առնչվող գործոնները և այլ հատուկ հանգամանքներ, որոնք կարող են բնորոշել վերահսկելի բաղադրիչը կամ բաղադրիչները` որպես գնված ապրանքի գլխավոր բաղադրամաս:

 

3. Սույն Հավելվածում հատկորոշված ապրանքների մեջ մտնում են ինչպես նոր, այնպես էլ օգտագործման մեջ եղած ապրանքները:

4. Որոշ դեպքերում քիմիական նյութերը թվարկված են կամ անունով, կամ իրենց CAS թվային կոդով: Ցանկը վերաբերում է միևնույն կառուցվածքային բանաձև ունեցող քիմիական նյութերին (ներառյալ ջրօքսիդները/հիդրատները) անկախ դրանց անուններից կամ CAS թվային կոդերից: CAS թվային կոդերը ցույց են տրված որևէ առանձին քիմիական նյութի կամ խառնուրդի ինքնությունը հատկանշելու համար, անկախ դրանց հատկորոշ առանձնահատկություններից: CAS թվային կոդերը չեն կարող կիրառվել որպես բացառիկ նույնականացնողներ/ինքնության որոշիչներ, որովհետև թվարկված քիմիական նյութերի որոշ բաղադրաձևեր տարբեր CAS թվային կոդեր ունեն, և ցանկում ընդգրկված քիմիական նյութեր պարունակող խառնուրդները նույնպես կարող են տարբեր CAS թվային կոդեր ունենալ:

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ (NTN)

 

(Պետք է ընթերցել Կատեգորիա 0-ի E հատվածի առնչությամբ:)

Կատեգորիա 0-ի ցանկով վերահսկվող ցանկացած ապրանքի հետ անմիջականորեն առնչվող «տեխնոլոգիան» վերահսկվում է համաձայն Կատեգորիա 0-ի դրույթների:

Վերահսկողության տակ գտնվող ապրանքների «մշակման», «արտադրության» կամ «օգտագործման» «տեխնոլոգիան» մնում է վերահսկելի նույնիսկ, երբ այն վերաբերում է ոչ վերահսկելի ապրաքներին:

Ապրանքների արտահանման համար տրված հաստատումը լիազորում է նաև նվազագույն «տեխնոլոգիայի» արտահանումը միևնույն վերջնական օգտագործողին, որը պահանջվում է այդ ապրանքի տեղակայանման, աշխատանքի, շահագործման և վերանորոգման համար:

«Տեխնոլոգիայի» փոխանցման վերահսկումը չի վերաբերում «հանրային օգտագործման տիրույթում» գտնվող կամ «ֆունդամենտալ գիտական հետազոտությանը» վերաբերող տեղեկույթին (ինֆորմացիային):

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ (GTN)

 

(Պետք է ընթերցել Կատեգորիաներ 1-ից 9-ի E հատվածների առնչությամբ:)

Կատեգորիաներ 1-ից 9-ի ցանկերով վերահսկվող ցանկացած ապրանքների «մշակման», «արտադրությանջ կամ «օգտագործման» համար «պահանջվող» «տեխնոլոգիայի» արտահանումը վերահսկվում է համաձայն Կատեգորիաներ 1-ից 9-ի դրույթների:

Վերահսկողության տակ գտնվող ապրանքների «մշակման», «արտադրության» կամ «օգտագործման» «տեխնոլոգիան» մնում է վերահսկելի նույնիսկ, երբ այն վերաբերում է ոչ վերահսկելի ապրաքներին:

Վերահսկումը չի վերաբերում այն «տեխնոլոգիային», որն իրենից ներկայացնում է ոչ վերահսկելի կամ արտահանման համար լիազորված ապրանքների տեղակայանման, աշխատանքի, շահագործման (ստուգման) կամ վերանորոգման համար անհրաժեշտ նվազագույն տեխնոլոգիական տեղեկույթը:

 

Հ.Ծ. Վերոշարադրյալը վերահսկումից չի ազատում այն «տեխնոլոգիան», որը հատկորոշված է 1E002.e., 1E002.f., 8E002.a. և 8E002.b. կետերում:

 

«Տեխնոլոգիայի» փոխանցման վերահսկումը չի վերաբերում «հանրային օգտագործման տիրույթում» գտնվող կամ «ֆունդամենտալ գիտական հետազոտությանը» վերաբերող կամ արտոնագրային հայտի ներկայացման համար անհրաժեշտ նվազագույն տեղեկույթին:

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ / ՍՈՖԹՎԵՐԻ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ (GSN)

 

(Սույն ծանոթագրությունը գերակայում է Կատեգորիաներ 0-ից 9-ի D հատվածի մեջ սահմանված վերահսկման առնչությամբ:)

Սույն ցանկի Կատեգորիաներ 0-ից 9-ը չեն վերահսկում «սոֆթվերը»/ «ծրագրային ապահովումը», որին կարող է վերաբերել ստորև շարադրված բնորոշումներից ցանկացածը.

a. Ընդհանուր մատչելի է հանրային օգտագործման համար.

1. Վաճառված է.

a. մանրածախ առևտրի կետերում առանց սահմանափակումների առկա

ապրանքային պաշարներից.

b. վաճառասեղանից առք ու վաճառքի անմիջական գործարքով;

c. փոստային պատվերի գործարքով;

d. էլեկտրոնային պատվերի գործարքով; կամ

e. հեռախոսային զանգով արված պատվերի գործարքով; և

2. Մշակված է օգտագործողի կողմից ինքնուրույն տեղակայանման համար,

առանց մատակարարի կողմից հետագա նշանակալի տեխնիկական

օժանդակության;

 

Հ.Ծ. Ընդհանուր ծրագրային ապահովման ծանոթագրության a. կետը վերահսկումից չի ազատում Կատեգորիա 5-ի Մաս 2-ում հատկորոշված «ծրագրային ապահովումը» («Տեղեկույթի/ինֆորմացիայի անվտանգություն»):

 

b. Գտնվում է «հանրային օգտագործման տիրույթում»; կամ

c. Անհրաժեշտ է այն ապրանքների շահագործման (ստուգման) կամ վերանորոգման համար, որոնց արտահանումը լիազորված է:

 

Հ.Ծ. Ընդհանուր ծրագրային ապահովման ծանոթագրության c. կետը վերահսկումից չի ազատում Կատեգորիա 5-ի Մաս 2-ում հատկորոշված «ծրագրային ապահովումը» («Տեղեկույթի/ինֆորմացիայի անվտանգություն»):

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ «ՏԵՂԵԿՈՒՅԹԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ (GISN)

 

«Տեղեկույթի անվտանգությանը» վերաբերող պարագաները կամ գործառույթները պետք է դիտարկվեն Կատեգորիա 5-ի Մաս 2-ի կապակցությամբ, նույնիսկ եթե դրանք այլ ապրանքների բաղադրիչներ են, «ծրագրային ապահովում» կամ գործառույթներ:

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՄՍԱԳՐԻ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

Միջգերատեսչական գրագրության ոճի ուղեցույցի 108-րդ էջի 6.5-րդ պարբերության մեջ զետեղված կանոնների համաձայն (2015թ. խմբագրություն), անգլերեն լեզվով Official Journal of the European Union, ամսագրում տպագրութայն մեջ.

- ստորակետը գործածվում է ամբողջ թիվը տասնորդականից բաժանելու համար,

- ամբողջական թվերը ներկայացվում են երեքական թվանշանների շարքերով, յուրաքանչյուր եռաթիվ շարք անջատվում է մյուսից փոքր դատարկ տարածությամբ: Սույն հավելվածում վերարտադրված տեքստը հետևում է վերոհիշյալ սրբագրական կանոններին:

 

ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԳՈՐԾԱԾՎՈՂ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀԱՄԱՌՈՏԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Որպես սահմանված տերմին գործածվող հապավումները կամ

համառոտագրությունները կարելի է գտնել «Սույն Հավելվածում գործածվող

տերմինների սահմանումները» բաժնում

 

    Հապավումը կամ                   Բացատրությունը

համառոտագրությունը

    ABEC         Օղակաձև  առանցքակալների ինժեներների կոմիտե

    ADC          Անալոգից թվային ձևի  փոխակերպող սարք

    AGMA         Սարքավորումներ արտադրողների ամերիկյան ասոցիացիա

    AHRS         Օդում կուրսային ուղղության և  դիրքի տեղեկատու համակարգեր

    AISI         Ամերիկայի երկաթի և  պողպատի ինստիտուտ

    ALE          Ատոմական շերտերի էպիտաքսիա

    ALU          «Թվաբանական սարք»

    ANSI         Ամերիկայի ազգային ստանդարտների ինստիտուտ

    APP          Կարգավորելի պիկային կատարողականություն

                 (արտադրողականություն)

    APU          (էլեկտրական) Հոսանքի օժանդակ հանգույց

    ASTM         Փորձարկման և  նյութերի մասնագետների Ամերիկյան միություն

    ATC          Օդային երթևեկության  կառավարում

    AVLIS        Իզոտոպների անջատում ատոմական գոլորշով աշխատող լազերով

    BJT          Երկբևեռային  ծայրակցման տրանզիստորներ

    BPP          Ճառագայթային պարամետրերի արդյունքը

    BSC          Բազային կայանի վերահսկիչ

    CAD          Ավտոմատացված նախագծման համակարգեր

    CAS          Քիմիական տեղեկատվական ծառայություն

    CCD          Լիցքային կապով սարք

    CCITT        Միջազգային հեռագրային և  հեռախոսային խորհրդատվական կոմիտե

    CDU          Վերահսկման և  պատկերման (արտացոլման) հանգույց (սարք)

    CEP          Հավանական շրջանագծային սխալանք

    CMM          Կոորդինատների չափագրման սարք

    CMOS         Կոմպլիմենտար մետաղական-օքսիդային կիսահաղորդիչ

    CNTD         միջուկի բյուրեղացման կառավարելի ջերմային կազմավորում

    CPLD         Համալիր ծրագրավորվող տրամաբանական սարք

    CPU          Տվյալների մշակման կենտրոնական հանգույց

    CRISLA       քիմիական ռեակցիա իզոտոպների սելեկտիվ լազերային ակտիվացման

                 միջոցով

    CVD          քիմիական գոլորշու կազմավորում

    CW           քիմիական զենք

    CW           (լազերների համար) անընդհատ ալիք

    DAC          Թվայինից անալոգային ձևի  փոխակերպող սարք

    DANL         Դրսևորված  միջին աղմուկի մակարդակը

    DBRN         Տվյալների բազայով ուղղորդվող նավագնացություն

                 (օդագնացություն)

    DDS          Ուղիղ թվային սինթեզատոր

    DMA          Դինամիկ մեխանիկական վերլուծություն

    DME          տարածության չափիչ սարքավորում

    DMOSFET      Դիֆուզված մետաղական-օքսիդային կիսահաղորդիչի դաշտի

                 տրանզիստորային ազդեցություն

    DS           ուղղորդված բյուրեղացումով

    EB           Պայթուցիկ լարային կամրջակ

    EB-PVD       էլեկտրոնային ճառագայթով գազային կոնդենսացման միջոցով

                 փոշեծածկում

    EBU          Եվրոպական հեռարձակման միություն

    EBW          Պայթուցիկ կամրջակի լարը

    ECM          էլեկտրոքիմիական մշակում

    ECR          էլեկտրոնային ցիկլոտրոնային ռեզոնանս

    EDM          էլեկտրական լիցքաթափման սարքավորում

    EEPROMS      էլելտրականորեն ջնջելի ծրագրելի միայն-ընթերցելի

                 հիշողություն

    EFI          Պայթուցիկ թիթեղային պարպիչներ

    EIA          Էլեկտրոնային արտադրողների ասոցիացիա

    EIRP         Արդյունավետ իզոտրոպային ճառագայթող հզորություն

    EMC          էլեկտրոմագնիսական համատեղելիություն

    ERF          Էլեկտրոռեոլոգիական երեսապատում

    ERP          Արդյունավետ ճառագայթող հզորություն

    ETO          Ճառագայթիչի անջատվող տիրիստոր

    ETSI         Հեռահաղորդակցման ստանդարտների Եվրոպական ինստիտուտ»

    ETT          Էլեկտրականությամբ միացող տիրիստոր

    FADEC        Շարժիչի լրիվ լիազորությամբ թվային վերահսկում

    FPLA         Օգտատիրոջ կողմից ծրագրավորվող տրամաբանական մատրիցա

    FFT          արագ փոխակերպման Ֆուրիեի ալգորիթմը

    FPGA         կափույրային մատրիցա

    FPIC         Օգտատիրոջ կողմից ծրագրավորվող փոխադարձ կապ

    FPO          Լողացող պահի գործողություն

    FWHM         Սպեկտրի կիսաամպլիտուդային մակարդակի ամբողջական

                 լայնությունը

    GLONASS      գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգ

    GNSS         Գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգ

    GPS          Գլոբալ տեղորոշման համակարգ

    GSM          Global System for Mobile Communications Շարժական կապի

                 համաշխարհային համակարգ

    GTO          Կափույրի անջատման տիրիստոր

    HBT          հետերո-երկբևեռային  տրանզիստորներ

    HDDR         բարձր խտության թվային ձայնագրում

    HEMT         էլեկտրոնների բարձր շարժունակության տրանզիստորներ

    ICAO         Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն

    IEC          Միջազգային էլեկտրոտեխնիկական հանձնաժողով

    IED          Հանպատրաստից պատրաստված պայթուցիկ սարք

    IEEE         Էլեկտրատեխնիկայի և  էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտ

    IFOV         ակնթարթային տեսադաշտ

    IGBT         Կափույրի մեկուսացված երկբևեռային  տրանզիստոր

    IGCT         Կափույրի ինտեգրված ուղղորդվող տիրիստոր

    ILS          գործիքային վայրէջքի համակարգ

    IMU          Իներցիոն չափման հանգույց (սարք)

    INS          Իներցիալ նավագնացության համակարգ

    IP           Ինտերնետային արձանագրություն

    IRIG         Չափագրական գործիքների միջպոլիգոնային վերահսկման խումբ

    IRS          Իներցիալ հսկիչ համակարգ

    IRU          Իներցիալ հսկիչ սարք

    ISA          Միջազգային ստանդարտ մթնոլորտ

    ISAR         Շրջադարձային (ինվերսիվ) սինթեզված ապերտուրայով

                 ռադիոլոկացիոն ռադար

    ISO          Ստանդարտացման միջազգային կազմակերպություն

    ITU          Հեռահաղորդակցության միջազգային միություն

    JT           Ջոուլ-Թոմսոն

    LIDAR        հեռավորության բացահայտման և  չափագրման լազերային համակարգ/

                 լազերային լոկատոր, լիդար

    LIDT         Լազերի պատճառած վնասի թույլատրելի շեմը

    LOA          Նավի ընդհանուր երկարությունը

    LRU          հանգույց, որը կարելի է փոխել շահագործման ընթացքում

    MAC          հաղորդագրության իսկությունը հավաստող կոդ» բառերով

    Mach         Մախ. առարկայի արագության և  ձայնի արագության

                 հարաբերակցությունը (էռնստ Մախի անունով)

    MLIS         մոլեկուլային լազերային իզոտոպային անջատում

    MLS          վայրէջքի միկրոալիքային համակարգեր

    MMIC         Միակտոր միկրոալիքային ինտեգրալային սխեմա

    MOCVD        մետաղական օրգանական քիմիական գազափոշեծածկում

    MOSFET       Մետաղական օքսիդային կիսահաղորդիչ դաշտային տրանզիստոր

    MPM          Միկրոալիքային ուժային մոդուլ

    MRAM         Մագնիսառեզիստիվ օպերատիվ հիշողություն

    MRF          Պատկերի թույլատրելիության առավելագույն չափը

    MRI          մագնիսական ռեզոնանսային պատկերում

    MTBF         միջին ժամանակը սխալների միջև

    Mtops        միլիոն տեսական գործողություն մեկ վայրկյանում

    MTTF         մինչև  սխալանք աշխատանքի միջին ժամանակը

    NA           Թվային ապերտուրա

    NBC          Միջուկային, կենսաբանական և  քիմիական

    NDT          ոչ քայքայիչ փորձարկում

    NEQ          Պայթուցիկ նյութի մաքուր քանակությունը

    OAM          Գործողություն, վարչարարություն կամ շահագործում

    OSI          Բաց համակարգերի փոխադարձ կապ

    PAI          Պոլիամիդային-ամիդներ

    PAR          Ճշգրիտ մոտեցման ռադար

    PCL          Տեղի բացահայտման պասիվ կոհերենտ (համաձայնեցված) համակարգ

    PIN          Անձի ինքնության ճանաչման թիվը

    PMR          Մասնավոր շարժական ռադիո

    PVD          Ֆիզիկական գազային փոշեծածկում

    ppm          ...մաս միլիոնից

    PSD          հզորության սպեկտրային խտություն

    QAM          կվադրատուրա-ամպլիտուդային-մոդուլյացիա

    RAP          Ռեակտիվ ատոմական պլազմաներ

    RF           ռադիո հաճախականություն

    RNC          Ռադիո ցանցի վերահսկիչ

    SACMA        Բարձրակարգ բաղադրյալ նյութերի մատակարարների ասոցիացիա

    SAR          սինթետիկ ապերտուրային ռադար

    SAS          սինթետիկ ապերտուրային սոնար

    SC           միահատիկ բյուրեղ

    SCR          Սիլիկոնային վերահսկվող համուղղիչ

    SFDR         Խաբուսիկ ազատ դինամիկ դիապազոն

    S-FIL        Օպտիկական հաջորդականությամբ տպագրական լիտոգրաֆիա

    SHPL         Գերհզոր լազեր

    SLAR         կողմնորոշիչ օդային ռադար

    SMPTE        Կինո և  հեռուստատեսային ճարտարագետների ասոցիացիա

    SOI          Սիլիկոնային մեկուսիչ

    SPLD         Պարզ ծրագրավորելի տրամաբանական սարք

    SQUID        Գերհաղորդիչ քվանտային ինտերֆերենցիալ սարք

    SRA          վերանորոգման արհեստանոցում փոխարինելի հանգույց (սարք)

    SRAM         ստատիկ օպերատիվ հիշողություն

    SRM          ՍԱԿՄԱ-ի կողմից առաջարկվող մեթոդները

    SSB          միաշերտ / միաշերտագիծ

    SSR          երկրորդական հետախուզական ռադիոլոկատոր

    SSS          Կողմնային տեսածրման սոնար

    TIR          ընդհանուր հատկորոշված ընթերցում

    TVR          Փոխանցվող լարման արձագանք

    UPR          Միակողմանի դիրքավորման կրկնվողականություն

    UTS          ձգման դեպքում ամրության սահմանը

    UV           ուլտրամանուշակագույն

    VJFET        Ուղղահայաց ծայրակցման դաշտային տրանզիստոր

    VOR          շատ բարձր հաճախականությամբ բազմաուղղությունային

                 ընդգրկույթ

    WLAN         Տեղական տարածքի անլար ցանց

    YAG          իտրիում/ալյումինային նռնաքար (կարկեհան)

 

ՍՈՒՅՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ

 

«Միագիծ չակերտների մեջ» գրված տերմինների կամ արտահայտությունների բացատրությունները տրվում են համապատասխան հոդվածին վերաբերող Տեխնիկական ծանոթագրության մեջ:

 

«Երկգիծ չակերտների մեջ» գրված տերմինների սահմանումները տրված են ստորև.

 

Հ.Ծ. (Հատուկ ծանոթագրություն) Կատեգորիաներին վերաբերող հղումները տրվում են փակագծերում` տերմինի սահմանումից հետո:

 

«Accuracy» - «Ճշգրտություն» (2 3 6 7 8) - սովորաբար չափվում է սխալանքի չափով, նշանակում է որևէ առանձին մեծության դրական կամ բացասական առավելագույն սխալանքը` ընդունված ստանդարտից կամ ճշգրիտ մեծությունից:

«Active flight control systems» - «Թռիչքի ընթացիկ կառավարման համակարգեր» (7) - համակարգեր, որոնք գործում են «թռչող սարքերի» և հրթիռների անցանկալի շարժումը կամ կառուցվածքային բեռնվածության սխալանքները կանխարգելելու համար`. նախ ինքնուրույն մշակելով բազմակի տվիչների տվյալները և հետո արձակելով ավտոմատ գործող վերահսկիչ համակարգի գործարկման համար անհրաժեշտ արգելակող հրամանները:

«Active pixel» - «Ակտիվ պիկսել» (6) - կարծրամարմին ալեցրային ցանցի նվազագույն (միահատիկ) տարրը, որն ունի ֆոտոէլեկտրական փոխանցման ֆունկցիա` լուսային (էլեկտրամագնիսական) ճառագայթման ազդեցության տակ:

«Adjusted Peak Performance» - «Հաշվարկված պիկային կատարողականություն» (4) կարգավորված պիկային հզորություն, որով «թվային համակարգիչները» կատարում են 64 բիտ կամ ավելի մեծ լողացող կետով գումարումներ և բազմապատկումներ, և որն արտահայտվում է Միջին տեռաֆլոպներով/ teraFLOPնS (WT) մեկ վայրկյանում 1012 կարգավորված լողացող կետով գործողություններ կատարող միավորներով:

 

ՀԾ. Տե՛ս Կատեգորիա 4, Տեխնիկական ծանոթագրություն:

 

«Aircraft» - «Թռչող սարք» (1 6 7 9) - նշանակում է կայուն ֆիքսված թևերով, հոդակապային/ծխնևոր պտտվող թևերով, պտուտակային թևերով (ուղղաթիռ), թեք ռոտորային կամ թեք միացումով թևերով թռչող սարք:

 

Հ.Ծ. Տե՛ս նաև «քաղաքացիական թռչող սարք»:

 

«Airship» - «Օդանավ» (9) նշանակում է էներգիայով աշխատող օդային թռչող սարք, որն օդում լողում է օդից թեթև գազով լցված իրանի շնորհիվ (սովորաբար հելիումի, նախկինում ջրածնի):

«All compensations available» - «Համակշռման բոլոր հնարավորություններն առկա են» (2) նշանակում է, որ հաշվի են առնված արտադրողին մատչելի բոլոր իրականալի միջոցները, որոնք կոչված են նվազագույնի հասցնել համակարգված տեղակայանման բոլոր սխալները` կոնկրետ մեքենաշինական մոդելի համար, կամ չափագրման սխալները` կոորդինատներ չափող կոնկրետ սարքավորման համար:

«Allocated by the ITU» (3 5) - «Հատկացված է Միջազգային հեռահաղորդակցման միության (ITU) կողմից» (3 5) նշանակում է հաճախականության գոտիների հատկացումն արված է համաձայն Միջազգային հեռահաղորդակցման միության (ITU) ռադիո հաճախականությունների կանոնակարգման ընթացիկ խմբագրության` նախնական, թույլատրված և երկրորդական ծառայությունների համար:

 

Հ.Ծ. Լրացուցիչ և այլընտրանքային հատկացումներն ընդգրկված չեն:

 

«Angular position deviation» (2) - «Անկյունային դիրքի շեղում» (2) - նշանակում է անկյունային դիրքի և շատ բարձր ճշգրտությամբ չափված փաստացի դիրքի միջև առավելագույն տարբերությունը, այն բանից հետո, երբ փոխվել է հաստոցին ամրացված մշակվող դետալի նախնական դիրքը:

«Angle random walk» (7) - «Պատահական անկյունային դեգերում» (7) նշանակում է անկյունային սխալը, որն առաջանում է ժամանակի ընթացքում, անկյունային մեծության մեջ առկա սպիտակ աղմուկի պատճառով: (IEEE STD 528-2001)

«APP» (4) - «Կարգավորված պիկային կատարողականություն»:

«Asymmetric algorithm «(5) - «Ասիմետրիկ ալգորիթմ» (5) նշանակում է ծածկագրային ալգորիթմ, որն օգտագործում է մաթեմատիկորեն փոխկապակցված տարբեր բանալիներ` ծածկագրման և վերծանման համար:

 

Հ.Ծ. «Ասիմետրիկ ալգորիթմերի» տարածված գործածումը բանալիների կառավարումն է:

 

«Authentication» (5) - «Վավերացում», նշանակում է օգտատիրոջ ինքնության վավերականացում, կարող է լինել գործընթաց կամ սարք, հաճախ նախապայման է տեղեկատվական համակարգերում որևէ ռեսուրսից օգտվելու թույլտվություն ստանալու համար: Ներառում է որևէ ուղերձի, հաղորդագրության կամ այլ տեղեկույթի բովանդակության աղբյուրի ստուգումը, և մուտքի վերահսկման բոլոր ասպեկտները, այնտեղ որտեղ ֆայլերը կամ տեքստերը գաղտնագրված չեն, բացառությամբ գաղտնաբառերի հետ անմիջական` կապի դեպքերում, Անձի ինքնության հաստատման թվերը (PIN-երը) կամ նմանատեսակ տվյալները թույլ չեն տալիս չլիազորված մուտք:

«Automatic target tracking» (6) - «Թիրախի ավտոմատ ուղեկցում» (6) - նշանակում է տվյալների մշակման տեխնոլոգիա, որն ավտոմատ կերպով չափում և իրական ժամանակում տալիս է թիրախի առավել հավանական դիրքի արտարկված կոորդինատները:

«Average output power» (6) - «Միջին ելքային հզորություն» (6), նշանակում է «լազերի» ընդհանուր ելքային հզորությունը ջոուլ/վայրկյանում, բաժանած այն ժամանակահատվածի վրա, որի ընթացքում արձակվում է հաջորդական պուլսերի շարքը: Միօրինակ բաժանված պուլսերի համար հավասար է մեկ պուլսի ընթացքում «լազերի» ընդհանուր ելքային հզորությանը` ջոուլներով, բազմապատկած «լազերի» պուլսերի հաճախականությամբ` հերցերով:

«Basic gate propagation delay time» (3) - «Պարզ ազդանշանի տարածման հապաղման ժամանակը» (3) նշանակում է տարածման հապաղման ժամանակի արժեքը, որը համապատասխանում է «միակտոր ինտեգրալային սխեմայում» օգտագործված պարզ ազդանշանին: «Միակտոր ինտեգրալային սխեմաների» մեկ «ընտանիքի» համար դա կարող է հատկորոշվել կամ որպես տիպական ազդանշանի տարածման հապաղման ժամանակը, որևէ կոնկրետ «ընտանիքում» կամ որպես մեկ ազդանշանի տարածման տիպական հապաղման ժամանակը որևէ կոնկրետ «ընտանիքում»:

 

Հ.Ծ.1. «Պարզ ազդանշանի տարածման հապաղման ժամանակը» չպետք է շփոթել բարդ «միակտոր ինտեգրալային սխեմայի» ելքային և մուտքային ազդանշանների հապաղման ժամանակի հետ:

 

Հ.Ծ. 2. «Ընտանիքը» կազմված է բոլոր այն ինտեգրալային սխեմաներից, որոնց կարող են վերաբերել հետևյալ հատկանիշները, որպես դրանց արտադրության մեթոդոլոգիա և սպիցիֆիկացիա, բացի դրանց համապատասխան ֆունկցիաներից.

a. Ընդհանուր մեքենայական և ծրագրային (հարդվերային և սոֆթվերային)

ճարտարապետությունը

b. Ընդհանուր դիզայնը և պրոցեսորային տեխնոլոգիան և

c. Ընդհանուր հիմնական բնութագրերը:

 

«Basic scientific research» (GTN NTN) - «Արմատական գիտական հետազոտություն» (GTN NTN) նշանակում է փորձարարական կամ տեսական աշխատանքներ, որոնք գլխավորապես կատարվում են ֆունդամենտալ հիմունքների կամ դիտարկված փաստերի վերաբերյալ նոր գիտելիքներ ձեռք բերելու նպատակով և անմիջականորեն ուղղված չեն որևէ կոնկրետ գործնական նպատակի նվաճման կամ կոնկրետ առաջադրանքի լուծման վրա:

«Beam Parameter Productև - «Ճառագայթային պարամետրերի արդյունքը», Լազերային գիտության մեջ ճառագայթային պարամետրերի արդյունքը (BPP) լազերային ճառագայթի դիվերգենտային անկյան (կես-անկյան) և ճառագայթի ամենանեղ կետում, «ճառագայթի իրանի» ամենանեղ կետի շառավղի բազմապատկման արդյունքն է: BPP քանակապես արժևորում է լազերային ճառագայթի որակը, և թե որքան ուժեղ կարող է լազերային ճառագայթը կիզակետվել մի փոքր կետի վրա:)

«Bias» (accelerometer) (7) - «Սխալանք» (աքսելերոմետրիկ) (7) նշանակում է սահմանված ժամանակում աքսելերոմետրի միջին ելքային ցուցանիշը, որը չափվում է աշխատանքի հատկորոշ պայմանների համար և չի կորելացվում մուտքային արագացման կամ ռոտացիայի հետ: «Աքսելերոմետրիկ սխալանքը» արտահայտվում է գրամներով կամ մետրերով վայրկյանում, բարձրացված քառակուսի աստիճան (գ կամ մ/վրկ2): (IEEE Std 528-2001) (Միկրո գ հավասար է 1 x 10-6 գ):

«Bias» (gyro) (7) - «Սխալանք» (գիրոսկոպիկ) (7) նշանակում է սահմանված ժամանակում գիրոսկոպի միջին ելքային ցուցանիշը, որը չափվում է աշխատանքի հատկորոշ պայմանների համար և չի կորելացվում մուտքային արագացման կամ ռոտացիայի հետ: «Գիրոսկոպիկ սխալանքը» սովորաբար արտահայտվում է աստիճան/ժամերով (աստիճան/ժամ): (IEEE Std 528-2001).

«Biological agents» (1) - «Կենսաբանական ագենտներ» (1) - ախտածիններ կամ տոքսիններ, ընտրասերված կամ փոփոխության ենթարկված (ինչպես օրինակ փոփոխված` մաքրությամբ, պիտանիության տևողությամբ, վիրուլենտությամբ կամ թունավորության աստիճանով, տարածման բնութագրերով, կամ ուլտրամանուշակագույն ճառագայթման նկատմամբ դիմացկունության աստիճանով) մարդկանց կամ կենդանիներին վնաս պատճառելու, սարքավորում փչացնելու, բերքը ոչնչացնելու կամ շրջակա միջավայրը թունավորելու նպատակով:

«Camming» (2) - «Ճանկավոր բաշխում» (էքսցենտրիսիտետ) (2) - նշանակում է հիմնական իլի առանցքային տեղաշարժումը մեկ պտույտի ժամանակ, որը չափվում է իլի տափակապիչին ուղղահայաց հարթության վրա, իլի պտտման մակերեսին հարակից կետում (տես ISO 230/1-1986, կետ 5.63):

«Carbon fibre preforms» (1) - «Ածխածնային թելերի նախաձևեր» (1), նշանակում է արտաքին շերտով չպատված կամ պատված հյուսվածքներով ձևվածքների նախապես մշակված դասավորություն, որը պետք է ծառայի որպես որևէ մասի շրջանակ կամ կաղապար, մինչև «մատրիցայի կամ միջբջջային նյութից» «կոմպոզիտ կամ խառնուրդ» ստանալը:

«Chemical laser» (6) - «Քիմիական լազեր» (6) նշանակում է «լազեր», որի մեջ (մոլեկուլների, իոնների, ազատ ռադիկալների) գրգռված միջավայրը ձևավորվում է քիմիական ռեակցիայից առաջացած էներգիայով:

«Chemical mixture» (1) - «Քիմիական խառնուրդ» (1) նշանակում է կարծր, հեղուկ կամ գազային նյութ, ստացված երկու կամ ավելի բաղադրանյութերից, որոնք միմյանց հետ ռեակցիայի մեջ չեն մտնում այն պայմաններում, որոնցում պահեստավորված է խառնուրդը:

«Circular Error Probable» («CEP») (7) - «Շրջանային հավանական սխալանք» (7) նշանակում է, նորմալ շրջանային դիստրիբուցիայում, այն շրջանի շառավիղը, որը պարունակում է կատարված անհատական չափագրումների 50%-ը, կամ այն շրջանի շառավիղը, որի մեջ կա տեղակայանման 50% հավանականություն:

«Circulation-controlled anti-torque or circulation controlled direction control systems» (7) «Վերահսկվող շրջանառությամբ ուղղության վերահսկման կամ վերահսկվող շրջանառությամբ հակադարձ պտտման վերահսկման համակարգեր» (7) - այն համակարգերը, որոնք օգտագործում են աերոդինամիկական մակերեսների վրա փչված օդային հոսանքները`` այդ մակերեսների առաջացրած ուժերը մեծացնելու կամ վերահսկելու համար:

«Civil aircraft» (1 3 4 7) - «Քաղաքացիական թռչող սարք» (1 3 4 7) - այն «թռչող սարքերը», որոնք թվարկված են` ըստ օդային թռիչքունակության սերտիֆիկացման սահմանման հրատարակված ցանկերում, Եվրամիության անդամ պետությունների կամ Վասսենաարի Համաձայնագրի մասնակից պետությունների քաղաքացիական ավիացիայի վարչություններից մեկի կամ երկուսի կողմից` առևտրային քաղաքացիական ներքին և արտաքին ավիաուղիներով թռիչքների կատարման, կամ օրինական քաղաքացիական, մասնավոր կամ գործարար նպատակներով օգտագործման համար.

 

Հ.Ծ. Տե՛ս նաև «թռչող սարք»:

 

«Commingled» (1) - «Միահյուսված» (1) նշանակում է ջերմապլաստիկ մանրաթելերի և ամրանավորված մանրաթելերի թելքավոր խառը փաթաթվածք` ամրանավորված մանրաթելերի «մատրիցային»` խառնուրդի ամբողջական մանրաթել ստանալու նպատակով:

«Comminution» (1) - «Համամանրացում» (1), նշանակում է որևէ նյութ` փշրելու կամ աղալու միջոցով մանր մասնիկների վերածման գործընթաց:

«Communications channel controller» (4) - «Հաղորդակցման կապուղու հսկիչ» (4), նշանակում է սինքրոնային կամ ասինքրոնային թվային տեղեկույթի հոսքը կառավարող ֆիզիկական միջերես: Այն կարող է ներկառուցվել համակարգչի կամ հեռահաղորդակցման սարքավորման մեջ` հաղորդակցման կապը ապահովելու համար:

«Compensation systems» (6) - «Համակշռման համակարգեր» (6) բաղկացած է նախնական սկալարային տվիչից, մեկ կամ ավելի երկրորդական տվիչներից (օրինակ, վեկտորային մագնիսամետրեր) և որոշակի ծրագրային ապահովումից և թույլ է տալիս կրճատել պլատֆորմի կարծրամարմին պտույտի աղմուկը:

«Composite» (1 2 6 8 9) «Կոմպոզիտային» կառուցվածքներ (1 2 6 8 9) - նշանակում է «մատրիցա»/ձուլամայր/դրոշմամայր և լրացուցիչ ֆազ կամ լրացուցիչ ֆազեր, որոնք կազմված են որոշակի նպատակի կամ նպատակների համար առկա մասնիկներից, ամրանավորող միջհյուսվածքային թելիկներից, մանրաթելերից կամ դրանց համապատասխան համակցություններից:

«Compound rotary table» (2) - «Բաղադրակազմ պտտվող սեղան» (2) - սեղան, որը թույլ է տալիս մշակաձևը (դետալը) պտտել և թեքել երկու ոչ զուգահեռ առանցքների շուրջը, որոնք կարող են միաժամանակ կոորդինացվել «եզրագծային կառավարման» համար:

«III/V compounds» (3 6) - «III/V խառնուրդներ» (3 6) նշանակում է պոլիբյուրեղային կամ երկակի կամ բարդ մոնոբյուրեղային նյութեր, որոնք բաղկացած են Մենդելեևի քիմիական պարբերական աղյուսակի IIIA և VA տարրերի խմբերից (օր.` գալիումի արսենիդ, գալիում-ալյումինիումի արսենիդ, ինդիումի ֆոսֆիդ):

«Contouring control» (2) - «Եզրագծային կառավարում» (2) - նշանակում է երկու կամ ավելի առանցքներով «թվայնորեն կառավարվող» շարժում, որն իրականացվում է ըստ հաջորդ պահանջվող դիրքը հատկորոշող նախածրագրված հրահանգների և դեպի այդ դիրքը մատուցման համար անհրաժեշտ արագությունների: Մատուցման արագությունները փոփոխվում են ըստ պտտման առանցքների փոխադարձ ներգործության, այնպես, որ արդյունքում ստեղծվի ցանկալի եզրագիծը (ISO/DIS 2806-1980):

«Critical temperature» (1 3 5) - «Կրիտիկական ջերմաստիճան» (1 3 5) որոշակի «գերհաղորդիչ» նյութի ջերմաստիճան (երբեմն կոչվում է անցումային ջերմաստիճան), որի դեպքում նյութը կորցնում է դիմադրողականությունը` անցնող էլեկտրական հոսանքի նկատմամբ:

«Cryptographic activation» (5) - «Կրիպտոգրաֆիկական ակտիվացում» (5) նշանակում է ցանկացած տեխնոլոգիա, որն ակտիվացնում է կամ միացնում որևէ օբյեկտի կրիպտոգրաֆիկական կարողությունները, այդ օբյեկտի արտադրողի կողմից կիրառված որևէ ապահով մեխանիզմի միջոցով, երբ այդ մեխանիզմն ապահովում է հետևյալ առանձնահատուկ կապերից որևէ մեկը.

1. օբյեկտի մեկ եզակի հատի հետ; կամ

2. մեկ հաճախորդի հետ, օբյեկտի բազմության համար:

 

Տեխնիկական ծանոթագրություններ.

1. «Կրիպտոգրաֆիկական ակտիվացման» տեխնոլոգիաները և մեխանիզմները կարող են կիրառվել որպես սարքային ապահովում, «ծրագրային ապահովում» կամ «տեխնոլոգիա»:

2. «Կրիպտոգրաֆիկական ակտիվացման» մեխանիզմները կարող են, օրինակի համար ունենալ սերիական թվերի հիմքով արտոնագրված բանալիներ կամ ինքնության հաստատման գործիքներ, ինչպես օրինակ թվայնորեն ստորագրված հավաստագրերը:

 

«Cryptography» (5) - «Կրիպտոգրաֆիա» (5) - նշանակում է կարգավիճակ, որն ընդգրկում է տվյալների փոխակերպման սկզբունքներ, միջոցներ և եղանակներ` իր տվյալների բովանդակությունը թաքցնելու համար, դրանց չբացահայտված ձևափոխումը կամ չլիազորված օգտագործումը կանխարգելելու համար: «Կրիպտոգրաֆիան» սահմանափակվում է մեկ կամ ավելի «գաղտնի պարամետրերով» փոխակերպելով ինֆորմացիան (օրինակ` կրիպտոգրաֆիկական փոփոխականներով) կամ կապակցված բանալու միջոցով:

 

Ծանոթագրություն. «Կրիպտոգրաֆիայի» մեջ չի մտնում «ֆիքսված» տվյալների կոմպրեսիան կամ կոդավորման տեխնիկաները:

 

Տեխնիկական ծանոթագրություններ.

1. «Գաղտնի պարամետրը» հաստատուն մեծություն է կամ գաղտնաբանալի, որը գաղտնի է պահվում ուրիշներից կամ տրվում է միայն որոշակի խմբի անձանց:

2. «Ֆիքսված». Կոդավորման կամ կոմպրեսիայի ալգորիթմը չի կարող ընդունել դրսից տրվող պարամետրերը (օրինակ, կրիպտոգրաֆիկական կամ բանալու պարամետրերը) և չի կարող փոխվել օգտագիրոջ կողմից:

 

«CW laser» (6) - «CW լազեր» (6) նշանակում է «լազեր», որն արձակում է նոմինալ կայուն էներգիա 0,25 վայրկյանից ավելի երկար տևողությամբ:

«Data-Based Referenced Navigation» («DBRN») (7) - «Տվյալային հիմքով ուղղորդվող նավագնացություն/օդագնացություն» (»DBRN») (7) նշանակում է համակարգեր, որոնք օգտագործում են նախօրոք չափագրված գեոքարտեզային տվյալների տարբեր աղբյուրները, որոնք ինտեգրված են հարաշարժ պայմաններում ճշգրիտ նավագնացական տեղեկություն տալու համար: Տվյալների աղբյուրների մեջ մտնում են բաթիմետրիկ քարտեզները, աստղային քարտեզները, գրավիտացիոն քարտեզները, մագնիսական քարտեզները կամ եռատարածաչափ (3-D) թվային ցամաքային քարտեզները»:

«Deformable mirrors» (6) - «Դեֆորմացվող հայելիներ» (6) (հայտնի են նաև որպես հարմարվող օպտիկական հայելիներ) - նշանակում է հայելիներ, որոնք ունեն.

a. Մեկ չընդհատվող օպտիկական արտացոլող մակերես, որը դինամիկ կերպով դեֆորմացվում է առանձին ուժերի կամ պտտման պահերի կիրառման միջոցով`` հայելու վրա ընկնող օպտիկական ալիքի աղավաղումները համակշռելու համար. կամ

b. Բազմատարր օպտիկական արտացոլիչներ, որոնց դիրքը կարելի է առանձին և հարաշարժորեն փոխել որոշակի ուժերի կամ պտտման պահերի կիրառման միջոցով`` հայելու վրա ընկնող օպտիկական ալիքի աղավաղումները համակշռելու համար:

«Depleted uranium» (0) - «Աղքատացված ուրան» (0), ուրան, որի մեջ 235 իզոտոպի պարունակությունն ավելի ցածր է, քան բնական ուրանի մեջ:

«Development» (GTN NTN All) - «Մշակում» (GTN NTN բոլորի համար) - վերաբերում է մինչև սերիական արտադրություն աշխատանքի բոլոր փուլերին, ինչպես օրինակ` մտահղացման նախագծումը, նախագծային հետազոտությունները, նախագծային տարբերակների վերլուծությունը, նախագծման հայեցակարգերի մշակումը, նախատիպերի (փորձարարական նմուշների) հավաքումը և փորձարկումը, փորձնական/պիլոտային արտադրության սխեմայի ստեղծումը, տեխնիկական տվյալների մշակումը, տեխնիկական տվալները պատրաստի արտադրանքի փոխակերպելու գործընթացը, տեխնիկական հորինվածքի ամբողջակազմումը, մակետավորումը, վերջնական սխեմաները:

«Diffusion bonding» (1 2 9) - «Դիֆուզիոն եռակցում» (1 2 9) նշանակում է առնվազն երկու առանձին կարծրամարմին մետաղի կտորների միացումը մեկ միասնական կտորի մեջ, որի ընդհանուր միավորված կապող ուժը հավասարազոր է առավել թույլ նյութի ուժին, որտեղ գործողության հիմնական մեխանիզմը մետաղների հպման միջերեսի վրա ատոմների փոխադարձ դիֆուզիան է:

«Digital computer» (4 5) - «Թվային համակարգիչ» (4 5) նշանակում է սարքավորում, որը կարող է մեկ կամ մի քանի առանձին փոփոխականների միջոցով կատարել բոլոր հետևյալ գործառույթները.

a. Ընդունել տվյալներ,

b. Տվյալները կամ հրամանները պահել ֆիքսված կամ փոփոխվող (վերագրառելի) հիշողության պահպանման սարքերում,

c. Մշակել տվյալները` ծրագրված/հիշված և փոփոխելի հրահանգների հաջորդականությունների միջոցով, և

d. Տալ տվյալներ:

 

Հ.Ծ. Հրամանների գրանցված հաջորդականությունների փոփոխումը ներառում է մշտական/ֆիքսված հիշողության սարքերի փոխարինումը, բայց ոչ փոխադարձ մալուխային միացումների կամ կապերի ֆիզիկական փոփոխությունը:

 

«Digital transfer rate» (5) - «Թվային փոխանցման արագություն» (5) նշանակում է տեղեկության ընդհանուր բիտերի փոխանցման արագությունը, որն ուղղակիորեն փոխանցվում է ցանկացած տեսակի կրիչի վրա:

 

Հ.Ծ. Տե՛ս նաև «թվային փոխանցման ընդհանուր արագություն»:

 

«Direct-acting hydraulic pressing» (2) - «ՈՒղիղ գործողությամբ հիդրավլիկ մամլում» (2) նշանակում է դեֆորմացիայի պրոցես, որը հեղուկով լցված առաձգական պարկ է կիրառում` նախաշինվածքի հետ անմիջական շփման ժամանակ:

«Drift rate» (gyro) (7) - «Դրեյֆի արագություն» (գիրոսկոպիկ) (7) - նշանակում է գիրոսկոպի ելքային տվյալի բաղադրիչը, որը կախված չէ մուտքային տվյալի պտույտից: Արտահայտվում է որպես անկյունային արագություն: (IEEE STD 528-2001).

«Effective gramme» (0 1) for «special fissile material» - «Արդյունավետ գրամ» (0 1) «հատուկ ճեղքվող նյութերի» համար նշանակում է.

a. Պլուտոնիումի իզոտոպների կամ ուրան-233-ի համար` իզոտոպի կշիռը գրամներով.

b. Ուրան-235-ով հարստացված ուրանի համար, 1% կամ ավելի, տարրի կշիռը գրամներով, բազմապատկած հարստացման չափի քառակուսիով` արտահայտված որպես կշռի տասնորդական կոտորակ:

c. Ուրան-235-ով հարստացված ուրանի համար, 1%-ից պակաս,` տարրի կշիռը գրամներով, բազմապատկած 0.0001-ով.

«Electronic assembly» (2 3 4) - «Էլեկտրոնային հավաքվածք» (2 3 4) նշանակում է մի շարք էլեկտրոնային բաղադրիչներ (օրինակ.` «սխեմայի տարրեր/էլեմենտներ», «դիսկրետային բաղադրիչներ», ինտեգրված սխեմաներ և այլն), որոնք միացված են որոշակի գործառույթ(ներ) կատարելու համար, կարող են փոխարինվել և քանդվել հավաքվածքից:

 

Հ.Ծ. 1. «Սխեմայի տարրը» էլեկտրոնային սխեմայի առանձին ակտիվ կամ պասիվ մասն է, ինչպես օրինակ մեկ դիոդ, մեկ տրանզիստոր, մեկ ռեզիստոր, մեկ կոնդենսատոր և այլն:

 

Հ.Ծ. 2. «Դիսկրետային բաղադրիչը» առանձին փաթեթավորված «սխեմայի տարր» է` արտաքին կապի իր առանձին ելուստներվ:

 

«Electronically steerable phased array antenna» (5 6) - «Էլեկտրոնային ուղղորդումով ֆազավորված ցանցային ալեհավաք» (5 6) նշանակում է ալեհավաք, որի ճառագայթը կազմվում է ֆազային հարակցման միջոցով, այսինքն` ճառագայթի ուղղությունը կառավարվում է ճառագայթվող տարրերի գրգռման համալիր գործակիցներով, և այդ ճառագայթի ուղղությունը կարող է փոխվել ըստ ազիմուտի կամ բարձրության, կամ ըստ երկուսի, կախված կիրառումից, երկուստեք էլեկտրական ազդանշանի ալեցրման և ալեհավաքման գործառույթներով:

«Energetic materials» (1) - «Էներգակիր նյութեր» (1) նշանակում է նյութեր կամ խառնուրդներ որոնք քիմիական ռեակցիայի մեջ են մտնում իրենց նպատակային օգտագործման համար էներգիա արտազատելու համար. «պայթուցիկները», «պիրոտեխնիկական նյութերը» «հրթիռային վառելիքը» էներգակիր նյութերի ենթադասեր են:

«End-effectors» (2) - «Աշխատանքային մասեր» (2) - նշանակում է բռնիչներ, «ակտիվ գործիքային հանգույցներ» և ցանկացած ուրիշ գործիքներ, որոնք ամրացված են, «ռոբոտի» աշխատող ձեռքի ծայրի հենահարթակին:

 

Հ.Ծ. «Ակտիվ գործիքային հանգույցներ» - նշանակում է գործիքներ` սարքի շարժման համար` հրումի ուժ գործադրելու, ընթացքին էներգիա հաղորդելու կամ գործողության դիրքի մեջ մտցնելու համար:

 

«Equivalent Density» (6) - «Համարժեք խտություն» (6) նշանակում է օպտիկական մակերեսի վրա պրոյեկցված օպտիկական մակերևույթի մեկ միավորին բաժին ընկնող օպտիկական զանգվածը:

«Explosives» (1) - «Պայթուցիկներ» (1) նշանակում է պինդ, հեղուկ կամ գազային նյութեր կամ նյութերի խառնուրդներ, որոնք պահանջվում են դետոնացիայի համար, երբ պայթուցիկները կիրառվում են որպես առաջնային, արագացուցիչ կամ ուժեղացուցիչ կամ հիմնական լիցքեր ռազմագլխիկների մեջ, քանդման աշխատանքների կամ այլ կիրառումների ժամանակ:

«FADEC Systems» (9) - «FADEC համակարգեր» (9) նշանակում է «Շարժիչի վերահսկման լիազորված թվային համակարգեր») - թվային էլեկտրոնային վերահսկման համակարգ գազատուրբինային շարժիչների համար, որը կարող է ինքնաշխատորեն վերահսկել շարժիչի աշխատանքը նրա գործողության ամբողջ ընթացքում` սկսած շարժիչի նախածրագրված ստարտից մինչև շարժիչի աշխատանքի նախածրագրված վերջը:

«Fibrous or filamentary materials» (0 1 8 9) - «Թելավոր կամ թելանման նյութեր» (0 1 8 9) ներառում են.

a. Չընդհատվող «մոնոմանրաթելեր»;

b. Չընդհատվող «հյուսքաթելեր» և «նախաթելեր»;

c. «Ժապավեններ», գործվածքներ, անկանոն հյուսվածքով խսիրներ և մանրաթելից գործված հյուսքեր;

d. Դրոշմված գործվածքներ, շտապելային գործվածքներ և երկշերտ հյուսվածքով վերմակներ;

e. Ցանկացած երկարության մազաթելերով կոշտ մոնոբյուրեղային կամ բազմաբյուրեղային թելեր;

f. արոմատիկ պոլիամիդային թելատու զանգվածներ:

«Film type integrated circuit» (3) - «Թաղանթային ինտեգրված սխեմաներ» (3) - նշանակում է «սխեմայի տարրերի» և մետաղական միացությունների ցանցեր, որոնք կազմավորվում են մեկուսացնող «սուբստրատը» հաստ կամ բարակ թաղանթով պատելու միջոցով:

 

Հ.Ծ. «Սխեմայի տարրը» էլեկտրոնային սխեմայի առանձին ակտիվ կամ պասիվ մասն է, ինչպես օրինակ մեկ դիոդ, մեկ տրանզիստոր, մեկ ռեզիստոր, մեկ կոնդենսատոր և այլն:

 

«Flight control optical sensor array» (7) - «Թռիչքի կառավարման օպտիկական տվիչների ցանց» (7) - տեղաբաշխված օպտիկական տվիչների ցանց, որն օգտագործում է «լազերային» ճառագայթները, թռիչքի կառավարման տվյալները թռչող սարքի վրա իրական ժամանակում մշակելու համար:

«Flight path optimisation» (7) - «Թռիչքի հետագծի օպտիմալացում» (7) մի գործընթաց, որը նվազագույնի է հասցնում ցանկալի հետագծից քառատարածաչափ (տարածության և ժամանակի մեջ) շեղումները` առաջադրանքի խնդիրների կատարողականությունը կամ արդյունավետությունը առավելագույնի հասցնելու միջոցով:

«Fly-by-light system» (7) - «Թռիչքի կառավարման էլեկտրալուսային համակարգ» (7) նշանակում է թռիչքի կառավարման առաջնային թվային համակարգ, որն աշխատում է հրահանգների հետադարձ կապով, «թռչող սարքը» թռիչքի ժամանակ վերահսկելու համար, որտեղ աշխատանքային մասերին/գործողություն կատարող հանգույցներին (ակտուատորներին) ուղարկված հրամաններն օպտիկական ազդանշաններ են:

«Fly-by-wire system» (7) - «Թռիչքի կառավարման էլեկտրադիստանցիոն համակարգ» (7) նշանակում է թռիչքի կառավարման առաջնային թվային համակարգ, որն աշխատում է հրահանգների հետադարձ կապով, «թռչող սարքը» թռիչքի ժամանակ վերահսկելու համար, որտեղ աշխատանքային մասերին/գործողություն կատարող հանգույցներին (ակտուատորներին) տրվող հրամանները էլեկտրական ազդանշաններ են:

«Focal plane array» (6 8) - «Կիզակետային հարթության ցանց» (6 8) - նշանակում է առանձին տվիչային տարրերի գծային կամ երկտարածաչափ հարթ (պլանարային) շերտ կամ պլանարային շերտերի համակցություն, կիզակետային հարթության մեջ աշխատող ընթերցող էլեկտրոնիկայով կամ առանց նման էլեկտրոնիկայի:

 

Հ.Ծ. Այս սահմանումը չի վերաբերում մենահատ տվիչների էլեմենտների հավաքակազմին կամ ցանկացած երկ-, եռա- կամ քառա- հատ էլեմենտներով տվիչների, եթե այդ էլեմենտի ներքո ժամանակային հապաղում կամ ինտեգրում չի կատարվում:

 

«Fractional bandwidth» (3 5) - «Հաճախականության հարաբերական (կոտորակային) գոտի» (3 5) նշանակում է «ակնթարթային հաճախականության ընդգրկույթի» երկարությունը` բաժանած կենտրոնական հաճախականության վրա, արտահայտված տոկոսային հարաբերությամբ:

«Frequency hopping» (5 6) - «Հաճախականության թռիչքային փոփոխություն» (5 6) - նշանակում է «տարածված սպեկտրի» ձև, որի մեջ մեկ հաղորդակցման կապուղու փոխանցման հաճախականությունը փոփոխության է ենթարկվում դիսկրետ քայլերի պատահական կամ կեղծ-պատահական հաջորդականության միջոցով:

«Frequency mask trigger» (3) - «Հաճախականության քողարկման տրիգեր/ձգան» (3) մեխանիզմ է «ազդանշանի վերլուծիչների» համար, որտեղ միացնող ձգանի գործառույթը կարող է ինքն ընտրել ընդունող հաճախականության գոտու այն ենթահատվածը, որի մեջ ձգանը/տրիգերը պետք է միանա, միևնույն ժամանակ անտեսելով կամ չմիանալով այլ ազդանշանների դեպքում, որոնք կարող են լինել ընդունման նույն հաճախականության գոտում: «Հաճախականության քողարկման տրիգերը/ձգանը» կարող է պարունակել մեկից ավելի զույգ անկախ միացման սահմաններ:

«Frequency switching time» (3) - «Հաճախականության փոփոխման ժամանակը» (3) նշանակում է այն առավելագույն ժամանակը (օրինակ` հապաղման), որը պահանջվում է, որպեսզի ելքային ազդանշանը փոխարկվի մի հաճախականությունից մյուսին` հետևյալ բնութագրերից որևէ մեկին հասնելու համար.

a. 1 ԳՀց-ից պակաս +- 100 Հց վերջնական սահմանված ելքային հաճախականություն, կամ

b. 1 ԳՀց-ից մեծ կամ հավասար, միլիոնի +- 0,1 մաս վերջնական սահմանված ելքային հաճախականություն:

«Frequency synthesiser» (3) - «Հաճախականության սինթեզատոր» (3) նշանակում է ցանկացած տեսակի հաճախականության աղբյուր, անկախ կիրառված տեխնոլոգիայից, որն ապահովում է միաժամանակ կամ փոխնիփոխ առաջացող ելքային հաճախականությունների բազմություն, մեկ կամ մի քանի ելքերից` ուղղորդված, ածանցված կամ կարգավորված ավելի քիչ թվով ստանդարտ (կամ գերիշխող) հաճախականություններով:

«Fuel cell» (8) - «Վառելիքային մարտկոց» (8) էլեկտրաքիմիական սարք, որը քիմիական էներգիան ուղղակիորեն փոխակերպում է էլեկտրականության` ուղիղ հոսանքի (DC)` վառելիքը ստանալով արտաքին աղբյուրից

«Fusible» (1) - «Հալունակ» (1) նշանակում է, որ կարող է խաչաձև միաձուլվել կամ պոլիմերացվել (զտվել) ջերմության, ճառագայթման, կատալիզատորների, և այլնի ազդեցության տակ և կամ կարող է հալչել առանց պիրոլիզի (ածխայնացման):

«Gas Atomisation» (1) - «Գազային փոշիացում» (1) նշանակում է հալված մետաղական համաձուլվածքի շիթը` 500 մկմ (միկրոմետր) կամ ավելի փոքր տրամագծով մասնիկների վերածման (փոշիացման) գործընթացը` բարձր ճնշման գազային շիթի միջոցով:

«Geographically dispersed» (6) - «Աշխարհագրորեն տեղաբաշխված» (6) - այն օբյեկտի դիրքը, որը գտնվում է ցանկացած այլ օբյեկտից ցանկացած ուղղությամբ ավելի քան 1 500 մ հեռավորության վրա: Շարժական տվիչները միշտ համարվում են «աշխարհագրորեն տեղաբաշխված»:

«Guidance set» (7) - «Հրահանգների մշակման հանգույց» (7) նշանակում է համակարգեր, որոնք ինքնաթիռի հետագիծը ճշտելու համար միավորում են ինքնաթիռի դիրքի և արագության չափագրման և հաշվարկի գործընթացը (նավագնացությունը/օդագնացությունը)` ինքնաթիռի թռիչքի կառավարման համակարգերին հաշվարկման հրամաններ ուղարկելու գործընթացի հետ:

«Hot isostatic densification» (2) - «Տաք իզոստատիկ խտացոմ» (2) - նշանակում է ձուլվող կաղապարների մամլման պրոցես` 375 K (102oC)` ջերմաստիճանից բարձր պայմաններում, հերմետիկ փակ միջավայրերում (գազային, հեղուկ, պինդ մասնիկային և այլն), բոլոր ուղղություններով հավասար ուժեր ստեղծելու միջոցով` ձուլվող կաղապարների մեջ ներքին փչակները/խոռոչները կրճատելու կամ վերացնելու համար:

«Hybrid integrated circuit» (3) - «Հիբրիդային ինտեգրալային սխեմա» (3) նշանակում է ինտեգրալային սխեմայի(ների), կամ «սխեմայի տարրերով», կամ միակցված «դիսկրետ բաղադրիչներով» ինտեգրալային սխեմայի ցանկացած համադրություններ, որոնք միացված են որոշակի ֆունկցիա(ներ) կատարելու համար և օժտված են հետևյալ բոլոր բնութագրերով.

a. Պարունակում են առնվազն մեկ անպատյան սարք;

b. Միակցված են տիպական ինտեգրալային սխեմաների արտադրության մեթոդներով;

c. Փոխարինելի են որպես ամբողջություն;

d. Նորմալ վիճակում տարանջատման ենթակա չեն:

 

Հ.Ծ. 1. «Սխեմայի տարրը» էլեկտրոնային սխեմայի միահատ ակտիվ կամ պասիվ գործառնական մասն է, ինչպես օրինակ մեկ դիոդը, մեկ տրանզիստորը, մեկ ռեզիստորը, մեկ կոնդենսատորը և այլն:

 

Հ.Ծ. 2. «Դիսկրետ բաղադրիչը» առանձին փաթեթավորված «սխեմայի տարր» է միացման իր սեփական առանձին կապերով:

 

«Image enhancement» (4) - «Պատկերի որակի բարելավում» (4) նշանակում է ինֆորմացիա կրող արտաքին ածանցված պատկերների մշակումը այնպիսի ալգորիթմներով, ինչպես օրինակ.` տիրույթների միջև ժամանակային կոմպրեսիան, ֆիլտրումը, էքստրակցիան, ընտրությունը, կորելյացիան, սեղմումը/փոքրացումը կամ փոխակերպումը (օրինակ.` Ֆուրիեի կամ Վոլշի արագ փոխակերպումը): Այդպիսի մշակումը չի ներառում այն ալգորիթմները, որոնք օգտագործում են միահատ պատկերի միայն գծային կամ ռոտացիոն փոխակերպումը, ինչպես թարգմանումը, պատկերի էքստրակցիան, գրանցումը կամ կեղծ գունաներկումը:

«Immunotoxin» (1) - «Իմունոտոքսին» (1) միաբջիջ հատկորոշ մոնոկլոնային հակամարմնի և «տոքսինի» կամ «տոքսինի ենթամիավորի» զուգակցման արդյունքը, որն ընտրաբար ներգործում է հիվանդ բջիջների վրա:

«In the public domain» (GTN NTN GSN) - «Հանրային օգտագործման տիրույթում» (GTN NTN GSN), այստեղ նշանակում է «տեխնոլոգիա» կամ «համակարգչային ապահովում», որն առանց սահմանափակումների տրամադրված է հանրային օգտագործման համար (հեղինակային իրավունքների սահմանափակումները չեն հանում «տեխնոլոգիան» կամ «համակարգչային ապահովումը» «հանրային օգտագործման տիրույթից»):

«Information security» (GSN GISN 5) - «Տեղեկույթի անվտանգություն» (GSN GISN 5) - բոլոր այն միջոցները և գործառույթները, որոնք երաշխավորում են տեղեկույթի կամ հաղորդակցման մատչելիությունը, գաղտնիությունը կամ ամբողջականությունը, բացառությամբ նախապաշտպանող միջոցների և գործառույթների անսարքությունից: Տեղեկույթի անվտանգության մեջ մտնում է «կրիպտոգրաֆիան», «կրիպտոգրաֆիկական ակտիվացումը», «կրիպտովերլուծությունը», պաշտպանությունը` պատահական բացահայտիչ հեռարձակումներից կամ ճառագայթումներից և համակարգչային անվտանգությունը:

 

Տեխնիկական ծանոթագրություն

 

«Կրիպտովերլուծությունը» կրիպտոգրաֆիկական համակարգի կամ դրա ելքային և մուտքային ազդանշանների վերլուծությունն է` գաղտնի պարամետրերի կամ զգայուն տեղեկությունների, ներառյալ` բաց տեքստի վերծանման նպատակով:

 

«Instantaneous bandwidth» (3 5 7) - «Ակնթարթային ընդգրկույթ» (3 5 7) նշանակում է տիրույթ, որում ելքային ազդանշանի ուժգնության մակարդակը մնում է հաստատուն 3 դեցիբելի սահմաններում` առանց ուրիշ աշխատանքային պարամետրերի ճշգրտման:

«Instrumented range» (6) - «Գործիքային հեռավություն» (6) նշանակում է ռադարի միանշանակ ազդեցության հատկորոշված ընդգրկույթի հեռավությունը:

«Insulation» (9) - «Մեկուսացում» (9) կիրառվում է հրթիռի շարժիչի բաղադրամասերի, այսինքն իրանի, ծայրափողակների, մուտքային անցքերի, իրանի կափարիչների նկատմամբ և ներառում է ջերմամշակված կամ կիսաջերմամշակված կաուչուկային թերթանյութ, մեկուսացնող կամ անդրադարձնող նյութ: Կարող է կիրառվել նաև ամորտիզացիոն միջադիրների կամ հետգցովի փեղկերի վրա:

«Interior lining» (9) - «Ներքին երեսապատում» (9) հարմարեցված է կարծր հրթիռային վառելանյութի և այն կրող բակի պատերի կամ դրա մեկուսիչ շերտի միջև: Սովորաբար հեղուկ պոլիմերային հիմքով, հրադիմացկուն կամ մեկուսիչ նյութերի շերտ է, օրինակ ածխածնով հագեցած հիդրոքսիլային մշակումով պոլիբուտադիեն (HTPB) կամ այլ պոլիմեր` ավելացված կարծրացնող ագենտներով, փչված կամ քսված բակի ներքին մակերեսի վրա:

«Intrinsic Magnetic Gradiometer» (6) - «Ներքին մագնիսական գրադիոմետր» (6) միատարր մագնիսական դաշտ ճանաչող մարտկոց է, հարակից էլեկտրոնիկայով, որի գործողության արդյունքը մագնիսական դաշտի սխալանքի չափումն է:

 

----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.12.2011
N 1785-Ն
Որոշում