040.0820.210606
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«21» հունիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 ապրիլի 2006 թվականի N 820-Ն
i
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ (ՕՏԱՐԵԼՈՒ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 669 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «զ» կետը և «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) պետական գույքը մրցույթով մասնավորեցնելու (օտարելու) կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) պետական գույքի մասնավորեցման (օտարման) մրցույթի մասնակցության հայտի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
գ) մրցութային հանձնաժողովի կողմից կազմվող մրցույթի արդյունքների ամփոփման արձանագրության ձևը` համաձայն N 3 հավելվածի.
դ) մրցույթի մասնակցության հայտերի գրանցման հատուկ գրանցամատյանի ձևը` համաձայն N 4 հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 29-ի «Մրցույթով (այդ թվում` միջազգային մրցույթով) պետական գույքի մասնավորեցման կարգը հաստատելու մասին» N 669 որոշումը:
(նախաբանը փոփ. 08.11.2018 թիվ 1253-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2006 թվականի ապրիլի 27-ի
N 820-Ն որոշման
ԿԱՐԳ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ (ՕՏԱՐԵԼՈՒ)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է պետական գույքը մրցույթով մասնավորեցնելու (օտարելու) կարգը:
2. Պետական գույքի մասնավորեցման (օտարման) նպատակով կազմակերպված մրցույթին մասնակցելու իրավունք ունեն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով մասնավորեցման սուբյեկտ ճանաչված անձինք:
i
3. Պետական գույքի մասնավորեցման (օտարման) մրցույթը կազմակերպում և անցկացնում է Պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ` կազմակերպիչ), եթե մասնավորեցման (օտարման) մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:
(3-րդ կետը փոփ. 08.11.2018 թիվ 1253-Ն որոշում)
4. Պետական գույքի մասնավորեցման (օտարման) մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են սահմանվել նաև`
ա) մրցույթի հաղթողին որոշելու պայմանների գնահատման կշռային գործակիցներ,
բ) որ մրցույթն անցկացվի մասնակիցների նախնական որակավորմամբ:
i
5. Կազմակերպիչն ապահովում է մասնավորեցման դեպքում` մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով, իսկ պետական կառավարչական հիմնարկներին ամրացված` պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման դեպքում` www.azdarar.am կայքում և կազմակերպչի պաշտոնական կայք-էջում մրցույթի անցկացման մասին ծանուցման հրապարակումը, ինչպես նաև սահմանում է մրցույթի մասնակցության վճարի չափը և այն հրապարակում մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցման մեջ:
(5-րդ կետը փոփ. 26.05.11 թիվ 725-Ն, 08.11.2018 թիվ 1253-Ն որոշումներ)
II. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
6. Եթե պետական գույքի մասնավորեցման (օտարման) մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մրցութային հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) չի ստեղծվել, ապա այն ստեղծում է կազմակերպիչը, որն իր գործունեությունն իրականացնում է սույն կարգին համապատասխան: Հանձնաժողովը պետք է կազմված լինի առնվազն 5 անդամից: Ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մրցույթով մասնավորեցման դեպքում հանձնաժողովի կազմում ընդգրկվում է (ընդգրկվում են) նաև ընկերության պետական բաժնետոմսերը տնօրինող պետական կառավարման մարմնի ներկայացուցիչը (ներկայացուցիչները):
7. Հանձնաժողովը հաստատում է մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցման տեքստը, բացում և գնահատում է մրցույթի հայտերը, ինչպես նաև որոշում մրցույթի հաղթողին:
8. Հանձնաժողովի նիստն իրավազոր է հանձնաժողովի անդամների 2/3-ի մասնակցության դեպքում, իսկ հանձնաժողովի անդամների 2/3-ից պակաս լինելու դեպքում նշանակվում է նոր նիստ, ընդ որում, քննարկվում են հրապարակային ծանուցմամբ սահմանված ժամկետում և կարգով ներկայացված հայտերը (նոր հայտեր չեն ընդունվում): Հանձնաժողովը նոր նիստի օրվա և ժամի մասին պատշաճ տեղեկացնում է բոլոր հայտատուներին:
9. Եթե պետական գույքի մասնավորեցման (օտարման) մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մրցութային պայմանների գնահատման համար կշռային գործակիցներ սահմանված չեն, ապա հանձնաժողովը կարող է սահմանել կշռային գործակիցները և դրանք հայտարարել մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ:
10. Մրցույթի մասնակցության նախավճարի չափը սահմանվում է մասնավորեցվող (օտարվող) պետական գույքի Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված նվազագույն վաճառքի գնի առնվազն 5 տոկոսի չափով:
11. Հանձնաժողովն իրավասու է մրցույթի արդյունավետ իրականացման նպատակով մրցույթը նախապատրաստելու և կազմակերպելու համար ընդգրկել մասնագիտացված կազմակերպություն (կազմակերպություններ):
III. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ
12. Մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցումը պետք է հրապարակվի մրցույթի հայտերի ընդունման վերջին օրվանից առնվազն 30 օր առաջ, եթե պետական գույքը մրցույթով մասնավորեցնելու (օտարելու) մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:
i
13. Մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`
ա) մրցույթի կազմակերպչի անունը, ազգանունը (անվանումը),
բ) մրցույթի կազմակերպման վայրը (հասցեն).
գ) մրցույթի մասնակցության հայտերի ընդունման ժամանակահատվածը` նշելով ժամերն ըստ օրերի.
դ) մրցույթի հաղթողին որոշելու կարգը.
ե) մրցույթով մասնավորեցվող (օտարվող) գույքի անվանումը, գույքի մասին մանրամասն նկարագրությունը (լուսանկարները), մրցույթի պայմանները և դրանց գնահատման կշռային գործակիցները (այդպիսիք սահմանված լինելու դեպքում).
զ) մրցույթի մասնակցության հայտին կից անհրաժեշտ է փաստաթղթերի ցանկը, մասնավորապես`
գրավոր առաջարկ մրցույթի պայմանների վերաբերյալ,
նախավճարի մուծումը հաստատող փաստաթղթերի պատճենները,
գրանցման և հիմնադիր փաստաթղթերի պատճենները (իրավաբանական անձանց համար), քաղաքացիների համար` անձնագրի կամ նույնականացման քարտի և սոցիալական քարտի պատճենները,
հայտատուի կողմից տրված լիազորագիր (եթե մրցույթին ներկայանում է լիազորված անձը),
գործարար ծրագիր,
իրավաբանական անձանց համար նաև գրավոր հավաստում այն մասին, որ Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ դիմողի (հայտատուի) կանոնադրությամբ տվյալ գույքը տվյալ ձևով և պայմաններով գնելու համար պետական համապատասխան մարմինների կամ ներքին մարմինների (խորհուրդ, ընդհանուր ժողով) համաձայնություն չի պահանջվում, կամ, որ պահանջվող համաձայնություններն ստացված են (կցելով այդ համաձայնագրերը):
Մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ կարող են սահմանվել լրացուցիչ փաստաթղթեր.
է) ծածկագրերը և դրանք կիրառելու կարգը (պետական գույքը մրցույթով մասնավորեցնելու (օտարելու) մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված լինելու դեպքում).
ը) մրցույթի մասնակցության նախավճարի չափը, ինչպես նաև նախավճարի և գույքի մասնավորեցման (օտարման) գնի վճարման կարգն ու ժամկետները.
թ) մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերի օրերը և ժամերը.
ժ) մրցույթի կարգին ծանոթանալու և դրա պատճենը տրամադրելու կարգը.
ժա) այլ տեղեկություններ:
(13-րդ կետը փոփ. 08.11.2018 թիվ 1253-Ն որոշում)
14. Մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջին ժամկետը պետք է սահմանվի մրցույթի անցկացման օրվանից առնվազն 3 օր առաջ:
15. Մրցույթի պայմանների փոփոխման դեպքում հանձնաժողովը պարտավոր է մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ անհապաղ կատարել համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ այն միջոցով, որով հրապարակվել է մրցույթի մասին հրապարակային ծանուցումը: Հրապարակային ծանուցման մեջ թույլատրվում է կատարել փոփոխություններ և (կամ) լրացումներ, եթե դրանցով չեն փոփոխվում մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված էական պայմանները:
16. Մրցույթի էական պայմանների փոփոխման դեպքում անհրաժեշտ է հրապարակել մրցույթի անցկացման մասին նոր հրապարակային ծանուցում` նախկին ծանուցումը հայտարարելով չեղյալ:
IV. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
17. Մրցույթի մասնակցության հայտերը ներկայացվում են մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցման մեջ նշված հայտերի ընդունման ժամկետում:
i
18. Մրցույթի մասնակցության հայտերը` մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին, ներկայացվում են սոսնձված և ստորագրված ծրարով անձամբ կամ փոստով: Փոստով ուղարկված հայտերը (ծրարները) ներկայացնելու ժամկետ է համարվում ծրարի` Պետական գույքի կառավարման կոմիտե մուտքագրման օրը և ժամը:
(18-րդ կետը փոփ. 08.11.2018 թիվ 1253-Ն որոշում)
19. Սույն կարգի 17-րդ և 18-րդ կետերի պահանջներին չհամապատասխանող հայտերն առանց ծրարը բացելու վերադարձվում են հայտը ներկայացնողին:
20. Մրցույթի հայտատուները` մինչև մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնական ժամկետի ավարտը կարող են փոփոխել կամ հետ վերցնել հայտը: Մրցույթի հայտի փոփոխությունը կատարվում է հայտերը ներկայացնելու կարգով ծրարի վրա ավելացնելով «Փոփոխում» բառը:
Մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնական ժամկետի ավարտից հետո ներկայացված հայտի փոփոխության կամ վերադարձման մասին դիմումները ենթակա չեն քննարկման:
21. Մրցույթի հայտը գրանցվում է հատուկ գրանցամատյանում` հայտատուին տալով ստացական մրցույթի մասնակցության հայտն ընդունելու մասին:
i
22. Մրցույթի հայտատուները հրապարակային ծանուցմամբ սահմանված կարգով, չափով ու ժամկետներում մուծում են մրցույթի մասնակցության նախավճարը` Պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմի անվամբ բացված մրցույթի մասնակցության նախավճարի դրամային հաշվին:
(22-րդ կետը փոփ. 08.11.2018 թիվ 1253-Ն որոշում)
23. Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի մուծած նախավճարն ընդգրկվում է մասնակցի առաջարկած` գույքի մասնավորեցման (օտարման) գնի մեջ: Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի (կամ նրա լիազոր ներկայացուցչի) կողմից մրցույթի արդյունքների արձանագրությունը չստորագրվելու, հետագա վճարումները չկատարվելու և (կամ) պայմանագիր չկնքվելու դեպքերում նախավճարը չի վերադարձվում, և մասնավորեցումը համարվում է չկայացած:
i
24. Մրցույթում հաղթող չճանաչված մասնակիցները, ինչպես նաև մասնակցի կարգավիճակ չստացած հայտատուների կողմից վճարված մրցույթի մասնակցության նախավճարը կազմակերպչի կողմից մրցույթի հաղթող չճանաչված մասնակիցներին (հայտատուներին) վերադարձվում է 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում` մասնակիցների (հայտատուների) կողմից ներկայացված հաշվեհամարին:
(24-րդ կետը փոփ. 08.11.2018 թիվ 1253-Ն որոշում)
25. (25-րդ կետն ուժը կորցրել է 08.11.2018 թիվ 1253-Ն որոշում)
i
26. (26-րդ կետն ուժը կորցրել է 08.11.2018 թիվ 1253-Ն որոշում)
V. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
27. Մրցույթի մասնակցության հայտերը բացվում են մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ սահմանված օրը և ժամին` մրցույթի մասնակցության հայտերի բացման նիստում:
28. Մրցույթի հայտատուները և նրանց լիազոր ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի մասնակցության հայտերի բացման, ինչպես նաև մրցութային առաջարկների քննարկման նիստերին և ծանոթանալ նիստերի արձանագրություններին:
29. Եթե հայտատուների կողմից եղել է առաջարկություն, ապա ծրարները կարող են զննվել հանձնաժողովի անդամների, մրցույթի հայտատուի կամ նրա լիազոր ներկայացուցչի կողմից:
30. Մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանվում է մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ: Մրցութային առաջարկները պետք է արտահայտված լինեն թվային ցուցանիշներով և փոքր չլինեն պետական գույքի մասնավորեցման (օտարման) մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված նվազագույն արժեքներից:
31. Հանձնաժողովը մրցույթի հայտերի բացման նիստում բացում է մրցույթի մասնակցության համար ներկայացված փակ ծրարները և հրապարակում`
ա) մրցույթի հայտ ներկայացրած յուրաքանչյուր անձի ծածկանունը (նախատեսված լինելու դեպքում) և անունը, ազգանունը (անվանումը),
բ) մրցույթի մասնակցության հայտերի համապատասխանությունը հրապարակային ծանուցմամբ մրցույթի համար սահմանված պայմաններին,
գ) ամփոփ տվյալներ մրցույթի մասնակցության հայտերում փոփոխություն կատարելու մասին:
32. Այն հայտատուներին, որոնց հայտերը համապատասխանում են մրցույթի համար սահմանված պայմաններին, տրվում է մրցույթի մասնակցի կարգավիճակ:
33. Այն հայտերը, որոնք չեն համապատասխանում մրցույթի համար սահմանված պայմաններին, հանձնաժողովի կողմից չեն քննարկվում:
34. եթե մրցութային պայմանների գնահատման համար սահմանված են կշռային գործակիցներ, ապա մրցույթի յուրաքանչյուր մասնակցի համար հաշվարկվում է բոլոր պայմանների միավորների հանրագումարը` ըստ կշռային գործակիցների: Հանձնաժողովի կողմից մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն ստացել է հաշվարկված հանրագումարի ամենաբարձր միավորը:
Մրցութային պայմանների գնահատման համար կշռային գործակիցներ սահմանված չլինելու դեպքում մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, ում առաջարկն առավելագույնս է բավարարում մրցութային պայմանները:
35. Հանձնաժողովի անդամները ներկայացված առաջարկությունների վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով իրավունք ունեն դիմելու մրցույթի մասնակիցներին կամ նրանց լիազոր ներկայացուցիչներին:
36. Հանձնաժողովը մրցույթի արդյունքների ամփոփման օրը կազմում է մրցույթի արդյունքների մասին արձանագրություն:
37. Հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքը ներկայացվում է գրավոր, որը կցվում է արձանագրությանը և համարվում է դրա անբաժանելի մասը:
38. Հանձնաժողովին մրցույթի մասնակիցների մասին հայտնի դարձած տեղեկությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ենթակա չեն հրապարակման` առանց մրցույթի մասնակիցների համաձայնության:
39. Հանձնաժողովի գործունեությունը համարվում է դադարած` մրցույթի վերջնական արդյունքներն ամփոփվելուց և դրա մասին արձանագրություն կազմվելուց հետո:
VI. ՉԿԱՅԱՑԱԾ ԿԱՄ ԱՆՎԱՎԵՐ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ
40. Մրցույթը համարվում է չկայացած, եթե`
ա) մրցույթի մասնակցության համար ոչ մի հայտ չի ներկայացվել,
բ) մրցույթի հայտատուներից ոչ մեկը մրցույթի մասնակցի կարգավիճակ չի ստացել,
գ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
41. Մրցույթի մասնակցության համար միայն մեկ հայտ ներկայացնելը հիմք չի հանդիսանում մրցույթը չկայացած համարելու համար:
42. Մրցույթն անվավեր կարող է ճանաչվել դատական կարգով:
43. Դատական կարգով մրցույթն անվավեր ճանաչելը հանգեցնում է մրցույթի արդյունքների հիման վրա կնքված պայմանագրի անվավերությանը:
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության
2006 թվականի ապրիլի 27-ի
N 820-Ն որոշման
ՀԱՅՏ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՕՏԱՐՄԱՆ) ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ
_________________________________________________________
(հայտը ներկայացնողի անվանումը (անունը, ազգանունը),
_________________________________________________________
հասցեն, հեռախոսահամարը)
1. Ծանոթանալով 200 _ թ.-ի _______ -ին կայանալիք մրցույթում մասնավորեցվող
(օտարվող) գույքի մասին հրապարակված տեղեկություններին ցանկանում ենք
(ցանկանում եմ) մասնակցել
_____________________________________________________
(գույքի անվանումը, գտնվելու վայրը)
_______________________ -ի մրցույթին:
2. Մրցույթում հաղթելու դեպքում պարտավորվում ենք (պարտավորվում եմ) մրցույթի
արձանագրությունն ստանալուց հետո ___ օրվա ընթացքում վճարել առաջարկված
գինը և ___ օրվա ընթացքում կնքել մասնավորեցման (օտարման) պայմանագիր:
3. Համաձայն ենք (համաձայն եմ), որ համապատասխան վճարումները չկատարելու և
պայմանագիրը չկնքելու դեպքում մուծված նախավճարը չվերադարձվի:
4. Անձնագրային տվյալները (նույնականացման քարտի տվյալները)
_________________________________
5. Ռեկվիզիտները __________________________________________
(հաշվի համարը, բանկի անվանումը)
6. Կից ներկայացվում են`
* գրավոր առաջարկ մրցույթի պայմանների վերաբերյալ,
* կանխավճարի մուծումը հաստատող փաստաթղթերի պատճենները,
* գրանցման և հիմնադիր փաստաթղթերի պատճենները (իրավաբանական անձանց
համար),
* մրցույթի մասնակցի կողմից տրված լիազորագիր (եթե մրցույթին
ներկայանում է լիազորված անձը),
* գործարար ծրագիր
* _______________________________
* _______________________________
Մրցույթի մասնակից (լիազորված անձ) _______ ___________________
(ստորագրությունը)
______ _____________ 200 թ.
(2-րդ հավելվածը փոփ. 08.11.2018 թիվ 1253-Ն որոշում)
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2006 թվականի ապրիլի 27-ի
N 820-Ն որոշման
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
______________________________ -ի
(օբյեկտի անվանումը)
մրցույթով մասնավորեցման (օտարման) արդյունքների ամփոփման
Մրցույթի անցկացման ամսաթիվը __________________________________________
Անցկացման վայրը ______________________________________________________
Մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին տվյալներ ______________________
______________________________________________________________________
Մրցութային հանձնաժողովի կազմը`
______________________________________________________________________
______________________________________________________________________
Մրցույթին ներկայացված օբյեկտի անվանումը ______________________________
______________________________________________________________________
Գտնվելու վայրը _______________________________________________________
Մրցույթի նախավճարի չափը
______________________________________________________________________
Ստացվել է _____ հայտ:
Աղյուսակ N 1
.________________________________________________________________________.
| Տեղեկություններ հայտատուների | Ներկայացված հայտի |
| մասին | համապատասխանությունը մրցույթի |
| | պահանջներին |
|___________________________________|____________________________________|
|1. | |
|___________________________________|____________________________________|
|2. | |
|___________________________________|____________________________________|
|3. | |
.________________________________________________________________________.
Արդյունքում մրցույթի մասնակցի կարգավիճակ ստացել են`
Աղյուսակ N 2
.________________________________________________________________________.
|Մասնակիցների | Առաջարկություններ (ըստ համապատասխան |Պայմանների|
|անունները, | պայմանների) |գնահատման |
|ազգանունները | |կշռային |
|(անվանումները) | |գործակիցը |
| |___________________________________________|__________|
| |1. |2. |3. | |
|_________________|_______________|______________|____________|__________|
|1. | | | | |
|_________________|_______________|______________|____________|__________|
|2. | | | | |
|_________________|_______________|______________|____________|__________|
|3. | | | | |
.________________________________________________________________________.
Հանձնաժողովը հաստատեց մրցույթի հետևյալ արդյունքները.
Աղյուսակ N 3
._________________________________________________________________________.
|Օբյեկտի |Վաճառքի|Ներդրումները|Սոցիալական | Այլ |Մրցույթի հաղթողի |
|անվանումը,| գինը | |երաշխիքները|պայմաններ |անունը, ազգանունը,|
|հասցեն | | | | |(անվանումը), |
| | | | | |հասցեն |
|__________|_______|____________|___________|__________|__________________|
| | | | | | |
._________________________________________________________________________.
Մրցույթի հաղթողը նաև պարտավորվում է`
______________________________________________________________________
______________________________________________________________________
Մրցութային հանձնաժողովը որոշեց`
______________________________________________________________________
Մրցութային հանձնաժողովի նախագահ _____________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
անդամներ _____________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
_____________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
_____________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
_____________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
Մրցույթի հաղթող _____________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
_______ ____________ 200 թ.
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2006 թվականի ապրիլի 27-ի
N 820-Ն որոշման
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ
._________________________________________________________________________.
|NN |Հայտի |Հայտի |Մրցույթով |Հայտատուի |Հայտատուի |Ծանոթագրու-|
|ը/կ|ստացման |մուտքա-|մասնավորեցվող |անունը, |ստորագրու-|թյուն |
| |օրը, |գրման |(օտարվող) |ազգանունը |թյունը | |
| |ամիսը, |համարը |օբյեկտի |(անվանումը)| | |
| |տարեթիվը,| |անվանումը | | | |
| |ժամը | | | | | |
|___|_________|_______|________________|___________|__________|___________|
|___|_________|_______|________________|___________|__________|___________|
|___|_________|_______|________________|___________|__________|___________|
|___|_________|_______|________________|___________|__________|___________|
|___|_________|_______|________________|___________|__________|___________|
|___|_________|_______|________________|___________|__________|___________|
|___|_________|_______|________________|___________|__________|___________|
._________________________________________________________________________.
Գրանցամատյանի էջերը պետք է լինեն համարակալված և կնքված:
Լրացվում է տվյալ աշխատանքային օրվա ընթացքում ստացված յուրաքանչյուր հայտի համար:
Նշվում է տվյալ աշխատանքային օրվա ամսաթիվը:
Յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում (տողում) ամփոփվում են տվյալ օրվա ընթացքում ստացված հայտերը:
Ստորագրվում է գրանցամատյանը վարողի կողմից: