Սեղմել Esc փակելու համար:
«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐ ...

24.01.2009 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.04.2001  -ից մինչեւ   24.01.2009  -ը:
 

(ուժը կորցրել է 27.11.08 ՀՕ-211-Ն օրենք)

i

010.0152.260301

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2001 թվականի մարտի 5-ին

 

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ», «է», «ը» և «թ» կետերով.

«զ) նա Հայաստանի Հանրապետություն մուտք է գործել այն պետության տարածքից, որտեղ հետապնդումների զոհ դառնալու հիմնավոր երկյուղի պատճառներ չկան, և նա կարող էր ստանալ փախստականի կարգավիճակ.

է) նա հրաժարվում է հաղորդել անհրաժեշտ տեղեկություններ կամ հայտնում է ակնհայտ սխալ տեղեկություններ իր կամ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու հանգամանքների մասին.

ը) նա օրինական ամուսնության մեջ է գտնվում Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ.

թ) նա «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում ստացել է կացության կարգավիճակ:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«Փախստականի կարգավիճակը տրվում է երեք տարի ժամկետով: Ժամկետը լրանալուց հետո այն երկարաձգվում է փախստականի կարգավիճակ տալու` օրենքով սահմանված կարգով: Եթե դադարել են այն հանգամանքները, որոնց պատճառով նա ճանաչվել էր փախստական, ապա անձը կորցնում է փախստականի կարգավիճակը:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 18-րդ հոդվածի 8-երորդ մասը «ընտրական իրավունք,» բառերից հետո լրացնել «(բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունքից),» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» և «ը» կետերով.

«է) մեկնել է մշտական բնակության Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս.

ը) լրացել է սույն օրենքի 12-րդ հոդվածի 7-րորդ մասով սահմանված ժամկետը:»:

 

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

26 մարտի 2001 թ.

ՀՕ-152

 

 

pin
ՀՀ 05.03.2001
N ՀՕ-152 օրենք