Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 846-Ն ...

 

 

040.0415.280416

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 ապրիլի 2016 թվականի N 415-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 846-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող պահանջները, կիրառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի N 1325-Ն ու 2005 թվականի հունիսի 1-ի N 946-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 846-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման N 1 հավելվածի`

ա. 13-րդ կետի 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9) օրվա ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենաներով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի մասին տեղեկությունները ցանցային կապի միջոցներով հարկային մարմին ուղարկելու հնարավորություն ընձեռող հսկիչ-դրամարկղային մեքենա կիրառող` նախորդ տարվա արդյունքներով 58.35 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների)`

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 11-ի N 1406-Ն որոշմամբ հաստատված արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (այսուհետ` ԱՏԳ ԱԱ) 4 նիշին համապատասխան ապրանքային դիրքը և այդ դիրքում ներառված` փաստացի վաճառված ապրանքի անվանումը,

բ. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 875-Ն հրամանով հաստատված` արտադրանքի դասակարգումն ըստ գործունեության տեսակների դասակարգչի (ԱԴԳՏ) (այսուհետ` դասակարգիչ) 4-րդ աստիճանին համապատասխան` ըստ դասակարգչով սահմանված ծառայության կոդը (4 նիշը) և այդ կոդում ներառված` փաստացի մատուցված ծառայության անվանումը:

Սույն ենթակետի կիրառության իմաստով, եթե հարկ վճարողի իրացումից հասույթը որևէ տարվա արդյունքներով գերազանցել է 58.35 մլն դրամի շեմը, ապա այդ պահից սկսած` կիրառվում է սույն ենթակետով սահմանված պահանջը` անկախ հարկ վճարողի` հետագա տարիների իրացումից հասույթի մեծությունից.»,

բ. 13-րդ կետի 20-րդ ենթակետում «կանխավճարների ստացման,» բառերը փոխարինել «կանխավճարների ստացման, ապրանքի հանձնումից կամ ծառայության մատուցումից հետո վճարումների ընդունման, ինչպես նաև» բառերով,

գ. 13.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.

2) որոշման N 2 հավելվածի`

ա. 40-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) գնված ապրանքի կամ ստացված ծառայության արժեքի չմուտքագրումը կամ արժեքից ցածր արժեքի մուտքագրումը.

4) գնված ապրանքի քանակի չմուտքագրումը կամ դրանից փոքր քանակի մուտքագրումը` նախորդ տարվա արդյունքներով 58.35 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ունեցող` օրվա ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենաներով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի մասին տեղեկությունները ցանցային կապի միջոցներով հարկային մարմին ուղարկելու հնարավորություն ընձեռող հսկիչ-դրամարկղային մեքենա կիրառող հարկ վճարողների համար.»,

բ. 40-րդ կետի 5-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

գ. 40-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին ենթակետով.

«5.1. Նախորդ տարվա արդյունքներով 58.35 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ունեցող` օրվա ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենաներով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի մասին տեղեկությունները ցանցային կապի միջոցներով հարկային մարմին ուղարկելու հնարավորություն ընձեռող հսկիչ-դրամարկղային մեքենա կիրառող հարկ վճարողների համար`

ա. ՀԴՄ-ի կտրոնի վրա գնված ապրանքի անվանման ԱՏԳ ԱԱ 4 նիշին համապատասխան ապրանքային դիրքում չներառված ապրանքի անվանման տպագրումը,

բ. ՀԴՄ-ի կտրոնի վրա ստացված ծառայության անվանման դասակարգչով սահմանված ծառայության կոդում (4 նիշում) չներառված ծառայության անվանման տպագրումը,»,

դ. 40-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) ՀԴՄ-ի ծրագիրն արտաքին (առևտրային) ծրագրերի հետ ինտեգրած` նախորդ տարվա արդյունքներով 58.35 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ունեցող` օրվա ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենաներով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի մասին տեղեկությունները ցանցային կապի միջոցներով հարկային մարմին ուղարկելու հնարավորություն ընձեռող հսկիչ-դրամարկղային մեքենա կիրառող հարկ վճարողների համար`

ա. ՀԴՄ-ի կտրոնի վրա գնված ապրանքի անվանման ԱՏԳ ԱԱ 4 նիշին համապատասխան ապրանքային դիրքից տարբերվող ԱՏԳ ԱԱ այլ դիրքում ներառված ապրանքի անվանման մասին տեղեկության ուղարկումը հարկային մարմին,

բ. ՀԴՄ-ի կտրոնի վրա ստացված ծառայության անվանման դասակարգչի համապատասխան կոդից (4 նիշից) տարբերվող ծառայության անվանման մասին տեղեկության ուղարկումը հարկային մարմին:»,

ե. 41-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) որոշման N 1 հավելվածի 13-րդ կետի 9-րդ և 10-րդ ենթակետերում նշված տվյալների բացակայությունը` «կանխավճար» գրառում ունեցող ՀԴՄ-ի կտրոնների համար.»,

զ. 41-րդ կետի 2.1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

(1-ին կետը փոփ. 13.10.16 թիվ 1045-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի մայիսի 1-ից` բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «ա», 2-րդ ենթակետի «գ» և «դ» պարբերությունների, որոնք ուժի մեջ են մտնում 2016 թվականի օգոստոսի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.04.2016
N 415-Ն
Որոշում