103.0647.070716
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«07» 07 2016 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10316243
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
29 հունիսի 2016 թվականի N 647-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 206-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 72-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի մարտի 25-ի «Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի հայտի ձևակերպման, ներկայացման և քննարկման կարգը հաստատելու մասին» թիվ 206-Ն հրամանի հավելվածի
1) 1-ին բաժնի 2-րդ գլխի 9-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «, որի ստորագրությունը վավերացվում է կնիքով» բառերը.
2) 1-ին բաժնի 2-րդ գլխի 10-րդ կետի 3-րդ ենթակետի «դ» պարբերությունից հանել «` վավերացված կնիքով» բառերը.
3) 1-ին բաժնի 3-րդ գլխի 11-րդ կետի 18-րդ ենթակետից հանել «Այն դեպքում, երբ հեղինակի իրավահաջորդն իրավաբանական անձ է, նշված դաշտում դրվում է ղեկավարի ստորագրությունը` վավերացված կնիքով:» նախադասությունը.
4) 1-ին բաժնի 3-րդ գլխի 11-րդ կետի 31-րդ ենթակետից հանել «, որի ստորագրությունը վավերացվում է իրավաբանական անձի կնիքով» բառերը.
5) 3-րդ բաժնի 17-րդ գլխի 45-րդ կետի 2-րդ ենթակետի «ը» պարբերությունից հանել «կնիքի դրոշմվածքի (եթե կա դրա անհրաժեշտությունը)» բառերը.
6) 4-րդ բաժնի 28-րդ գլխի 73-րդ կետի 12-րդ ենթակետից հանել «` վավերացված կնիքով» բառերը.
7) 6-րդ բաժնի 40-րդ գլխի 84-րդ կետի 2-րդ ենթակետի «զ» պարբերությունից հանել «կնիքի դրոշմվածքի (եթե կա դրա անհրաժեշտությունը)» բառերը:
(1-ին կետը փոփ. 03.08.16 թիվ 832-Ն հրաման)
--------------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 8-րդ մասի
համաձայն փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական
ակտում փոփոխությունների կամ լրացումների մասով փոփոխություն
կամ լրացում չի կատարվում: Նոր փոփոխությունները կամ լրացումները
կատարվում են միայն հիմնական ակտում: Այս պահանջը խախտվել է
03.08.16 թիվ 832-Ն հրամանով:
--------------------------------------------------------------------
2. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2005 թվականի ապրիլի 1-ի «Արտոնագրերի զիջման մասին պայմանագրերի և լիցենզային պայմանագրերի գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 72-Ն հրամանով հաստատված կարգի
1) 5-րդ կետի 2-րդ պարբերությունից հանել «, որի ստորագրությունը վավերացվում է տվյալ իրավաբանական անձի կնիքով» բառերը,
2) հավելված 1-ից, հավելված 2-ից և հավելված 3-ից հանել «Կ.Տ.» նշագրումը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: