Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ Գ ...

16.01.2021 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   28.03.2015  -ից մինչեւ   16.01.2021  -ը:
 

(ուժը կորցրել է 14.01.2021 թիվ 27-Ն որոշում)

i

040.0673.110605

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«11» հունիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 մայիսի 2005 թվականի N 673-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասը, «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի N 48 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի 4-րդ պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանն իրեն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի գանձապետական ստորաբաժանումում բացել գանձապետական արտաբյուջետային հաշիվ:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության արտաբյուջեի ձևավորման աղբյուրներն են`

ա) «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կառավարմանը հանձնված` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող 100 տոկոս պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերությունների շահութաբաժիններից սույն որոշման համաձայն գանձվող գումարները:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կառավարմանը հանձնված` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող 100 տոկոս պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերություններում ստացված զուտ շահույթից որպես շահութաբաժին բաշխման ենթակա է 50 տոկոսը, որից` 40 տոկոսը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ մնացած 60 տոկոսը` ամսական կանխավճարների տեսքով վճարվում է սույն որոշման համաձայն բացված արտաբյուջետային հաշվին.

բ) ոչ պետական աղբյուրներից կամավոր տրամադրվող անվերադարձ և չփոխհատուցվող գումարները:

i

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:

(3-րդ կետը փոփ. 25.03.10 թիվ 314-Ն, 26.03.15 թիվ 279-Ն որոշումներ)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.05.2005
N 673-Ն
Որոշում