040.0733.101100
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«10» նոյեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 նոյեմբերի 2000 թվականի N 733
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում պետական կառավարման և տնտեսական բարեփոխումների իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վերակազմավորել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության` գերատեսչության կարգավիճակով:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` մեկամսյա ժամկետում`
ա) Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել վարչության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թիվը.
բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն վարչության պահպանման ծախսերի վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունում և կենտրոնական ապարատի կառուցվածքում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու մասին:
i
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգի կառուցվածքային բարեփոխումների մասին» N 491 որոշման 1-ին կետը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի նոյեմբերի 10-ից: