Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ Տ ...

01.08.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.10.2000  -ից մինչեւ   01.08.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 08.06.05 թիվ 293-Ն որոշում)

i

050.0259.111000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հոկտեմբերի 2000 թվականի թիվ 259

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՆԴՈՐՐԱԳՐԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով, քննարկելով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մի շարք բանկերի առաջարկությունները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելիս պարտավոր են հաճախորդներին տրամադրել անդորրագրեր: Ընդ որում, այն բանկերը, որոնք ներդրել են արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները ձևակերպող համակարգչային ծրագրեր, տրամադրում են իրենց կողմից սահմանված ձևով անդորրագրեր, որոնք պետք է ունենան հետևյալ պարտադիր վավերապայմանները.

- անդորրագրի հերթական համարը.

- բանկի անվանումը.

- գործարքի ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և ժամը.

- հաճախորդի կողմից փոխանակվող արժույթի գումարը (թվերով և բառերով)

և տեսակը.

- փոխանակման փոխարժեքը.

- հաճախորդին տրվող արժույթի գումարը (թվերով և բառերով) և տեսակը.

- կատարողի անունը, ազգանունը և ստորագրությունը:

i

2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այն բանկերը, որոնք չեն ներդրել սույն որոշման 1-ին կետով նախատեսված համակարգչային ծրագրերը, տրամադրում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 183 որոշմամբ սահմանված անդորրագրերը:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը սույն որոշման 1-ին կետով սահմանված համակարգչային ծրագրերը ներդնելու դեպքում այդ մասին ծանուցում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին: Ծանուցման պահից բանկը հաճախորդներին տրամադրում է սույն որոշման 1-ին կետի երկրորդ նախադասությամբ սահմանված անդորրագրերը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
11.10.2000
N 259
Որոշում